Posted in Գրականություն

Եղիշե Չարենց

Առցանց ուսուցման նախագծեր

Համացանցի օգնությամբ փորձիր պարզել` ինչ ասել է

  • տրիոլետ – Բանաստեղծության կառուցման կայուն ձև, որը բաղկացած է ութ տողից։Տրիոլետի առաջին տողը նույնությամբ կրկնվում է իբրև չորրորդ և յոթերորդ տողեր, իսկ երկրորդ տողը՝ իբրև ութերորդ տող։ Համապատասխանաբար բանաստեղծությունը ունի ընդամենը երկու հանգ, որոնք կրկնվում են չորսական անգամ։
  • սոնետ – Բաղկացած է 14 տողից՝ սկզբում երկու քառատող և վերջում երկու եռատող։
  • ռուբայաթ – քառյակ
  • գազել – Արևելյան քնարերգության մեջ մշակված երկտող տներով ոտանավոր, որոնք միահյուսվում են ամեն զույգ տողի վերջում կրկնվող հանգավորումով։

Եղիշե Չարենցի ստեղծագործություններից բեր համապատասխան օրինակներ:

Տրիոլետ

Այսօր Ձեր մատները, տիկի՛ն,
Նման են հեռու մի հուշի.
Մաղում են կապույտ մի փոշի,
Այսօր Ձեր մատները, տիկին։
Հին բույրն եմ զգում ես կրկին,
Հին բույրը անցած, ուրիշի,—
Այսօր Ձեր մատները, տիկի՛ն,
Նման են հեռու մի հուշի…

Սոնետ

Ես ինչպե՞ս Ձեզ չսիրեմ։ — Դուք արվեստ եք ու հոգի։
Օ, կարելի՞ է արդյոք պրոֆիլը Ձեր չսիրել։
Ով երգ ունի իր սրտում ու սովոր է գեղեցկի՝
Նա պարտավոր է Ձեզ բյուր, հազար սոնետ նվիրել։

Դուք այնպես մե՜ղմ եք խոսում։ Երբ Դուք կարդում եք, տիկի՜ն,
Ձեր շրթունքները գունատ նմանվում են հասմիկի։
Եվ Ձեր աչքերը, գիտե՞ք, առանց ներքին կրակի,
Լուսաշող են՝ Ձեր կրծքի քարերի պես թանկագին։

Իսկ երբ ականջ եմ դնում ես Ձեր թեթև քայլերին —
Թվում է ինձ, թե նոքա տրիոլետներ[1] են երգում

Եվ այդ երգով հմայված՝ սիրտս տխրում է լռին։
Եվ Դուք գիտե՞ք, որ սիրուց հիվանդացած իմ հոգում
Ես միշտ լսում եմ թեթև, թավ թրթիռներ ջութակի —
Երբ համբուրում եմ ես Ձեր բարակ մատներն ապակի։

Ռուբայաթ

Նա գնաց ու կրկին եկավ— երեկվա իմ սիրած սիրեկանը,
Բայց տեսա, որ արդեն չկա— երեկվա իմ սիրած սիրեկանը։
Կանգնած է մի երրո՛րդը դեմս.— այդ նա չէ՛ այլևս, նա չէ՛.—
Եկած է— ու կարծես չեկած— երեկվա իմ սիրած սիրեկանը։

Գազել

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:

Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:

Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:

Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց –
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Մտորում ես դու տխուր, և օրրում է թթենին
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:

Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…

Posted in english

English

  • Put in the correct word.

1 Two people were seriously injured in the accident, (serious / seriously)

2 The driver of the car had serious injuries, (serious / seriously)

3 I think you behaved very selfishly (selfish / selfishly)

4 Tanya is terribly upset about Losing her job. (terrible / terribly)

5 There was a sudden change in the weather, (sudden / suddenly)

6 Everybody at the carnival was dressed colourfully (colourful / colourfully)

7 Linda usually wears colourful clothes, (colourful / colourfully)

8 Liz fell and hurt herself really bad. (bad / badly)

9 Joe says he didn’t do well at school because he was badly taught, (bad / badly)

10 The children were playing in the garden happily. (happy / happily)

  • Examination Card 1.

Task 1. Read the text, translate the last passage into English:

Jack was a young sailor. He lived in England, but he was often away with his ship.

One summer he came back from a long voyage and found new neighbours near his mother’s house. They had a pretty daughter, and Jack soon loved her very much.

He said to her, ‘My next voyage will begin in a few days’ time, Gloria. I love you, and I’ll marry you when I come back. I’ll think about you all the time, and I’ll write to you and send you a present from every port.’

The first port, where Jack took a stop was Freetown. He sent a parrot that spoke 5 different languages to Gloria.

When Jacks’ ship arrived to Australia, he received a letter from Gloria. Which read:

Thank you for the Parrot Jack. It tasted better than a chick.

Task 2. Use the verbs in the brackets in the correct tense form:

  1. I never came across such a big snake in my life. What about you?
  2. We looked for her ring for two hours when we found it in the bathroom.
  3. Hi, I ‘m Matt Rotell, a friend of Alice’s.
  4. While climbing onto the mountain top, I met a strange animal which I’d never seen before.
  5. If I find a good job, I’ll move to Madrid.

Posted in Գրականություն

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի

Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցին Երևանի հնագույն եկեղեցիներից մեկն է։ Այն բազմիցս վերակառուցումների է ենթարկվել: Ըստ արձանագրության և մատենագիտական աղբյուրների` եկեղեցին սկզբնապես կոչվել է Սուրբ Աստվածածին, իսկ Զորավոր անունը ստացել է ավելի ուշ: Զորավոր բառի երկու բացատրություն կա:

Այս անվանումը կապված է Սուրբ Անանիա առաքյալի «ամենազոր» նշխարների հետ: Զորավոր կոչվելու պատճառներից է նաև, որ եկեղեցում ժամանակին պահվել է հրաշագործություններով հայտնի «Զորավոր» Ավետարանը (13-րդ դար): Այսօր այս Ավետարանը գտնվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում և կրում է 4060 համարը: Այն այնքան մեծ զորություն է ունեցել, որ նրա հետ կապված բազում հրաշքներ են պատմվում:

Զորավոր եկեղեցին հնում մի փոքրիկ ու վայելուչ մատուռ է եղել, որը կառուցվել է Անանիա առաքյալի գերեզմանի վրա: Նրա նշխարները այստեղ են բերվել և ամփոփվել դարեր առաջ «վաղնջական ժամանակներից» (Առաքել Դավրիժեցի):

Ըստ պատմական աղբյուրների, խուսափելով Մելքիսեթ կաթողիկոսի հալածանքներից, Մովսես Սյունեցի վարդապետը Կարին մեկնելու համար Էջմիածնից Երևան փոխադրվելով, մնում է այնտեղ ու մտադրվում վանք հիմնադրել: Քրիստոնյա երևանցիների և վաճառականների միջոցներով ու օգնությամբ Մովսես Սյունեցի վարդապետը վանք է հիմնում Սուրբ Անանիա առաքյալի մատուռ-դամբարանի տեղում: Կառուցվում է եկեղեցի, մատուռ, շուրջանակի պարիսպ, միաբանական խուցեր, առաջնորդարան: Վերջացնելով բոլոր շինվածքները՝ վարդապետն իր միաբաններով բնակվում է այնտեղ և հիմնում անապատ ու վանական դպրոց: Ծաղկուն ու լայն գործունեություն ծավալող վանքի համբավն այդ տարիներին հայտնի էր անգամ Հայաստանի սահմաններից դուրս: 17-րդ դարի պատմիչ Առաքել Դավրիժեցու վկայությամբ վարդապետի ուսմունքի և բարի կենցաղավարության համբավը տարածվեց Հունաստանում, Քուրդիստանում, Վրաստանում, Պարսկաստանում, որովհետև բոլոր երկրներից վաճառականներ էին գալիս այնտեղ, տեսնում էին ու համբավը տանում: Բացի Սբ. Անանիայի քարակերտ մատուռից, Մովսես Սյունեցու կառուցածները փայտակերտ էին, որի պատճառով էլ 1635-1636թթ. թուրք-պարսկական պատերազմի ժամանակ այրվեցին ու ոչնչացան:

Վանքի վերաշինությունը կատարվել է Փիլիպոս կաթողիկոսի օրոք (1632-1635թթ.), և ըստ դեպքերի ականատես Առաքել Դավրիժեցու` այս անգամ ոչ թե փայտից, այլ քարից: Սակայն նորակառույց վանքին նույնպես վիճակված չէր երկար գոյատևել: Երևանը, որ հաճախակի պատահող տարերային աղետների կենտրոն էր, 1679թ, հունիսի 4-ին վերապրեց սարսափելի և ավերիչ երկրաշարժ: Այն ավերակների վերածեց վանքն ու կից բոլոր կառույցները։

Ներկայիս եկեղեցին՝ զանգակատնով, կառուցվել է երկրաշարժից հետո նույն տեղում, 1693թ. Երևանի մեծահարուստ, հայտնի հայ վաճառական Խոջա Փանոսի նվիրատվությամբ ու բարեգործական միջոցներով:

Սբ. Զորավոր Աստվածածին եկեղեցու արևմտյան դռան ձախ կողմում տեղադրված պատկերազարդ խաչքարի վրա հիշատակվում է Գեղամյան տոհմի Մեծ Յուզբաշու երրորդ որդի Գաբրիել հարյուրապետի անունը` որպես տոհմի արժանի ժառանգ։ Արձանագրության (1793 թ.) մեջ նշված է, որ Սբ. Զորավոր եկեղեցին նորոգվել է Գաբրիել հարյուրապետի կողմից` Ղուկաս կաթողիկոսի օրոք, որ ի հիշատակ իր տոհմի`վերանորոգել է տվել տաճարի խախտված տանիքը։

Խոջա Փանոսի կենդանության տարիներին Անանիա առաքյալի գետնափոր դամբարանի մուտքը եկեղեցու միջից է եղել։ 1889թ. դամբարանը զատվել է եկեղեցուց, վրան առանձին գմբեթավոր մի փոքրիկ շինություն է կառուցվել, դրսից առանձին մուտք է բացվել, որի մասին վկայում է դամբարանի ճակատի պատի մեջ հագցրած մարմարյա տախտակին փորագրված արձանագրությունը։

Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու եզակի գանձերից է նաև նկարիչ Նաղաշ Հովնաթանյանի որմնանկարը, որը պատկերում է Մարիամ Աստվածածնի` մանուկ Հիսուսին խաչին զոհաբերելու տեսարանը:

Խորհրդային տարիներին տարբեր նպատակների ծառայեցվելուց հետո, Սբ. Զորավոր եկեղեցին վերադարձվեց հավատացյալներին, դարձավ գործող: 1961թ. Վազգեն Ա-ի ջանքերով սկսվեցին Սբ. Զորավոր եկեղեցու վերականգնման աշխատանքները, իսկ 1970-ական թվականներին, Մայր Աթոռի հովանու ներքո, հիմնովին նորոգվեց: Նորոգվեցին պատերի խարխլված հատվածները, կտուրի ծածկասալերը, երգչախմբի համար ավելացվեց վերնատուն, կառուցվեց երիցատան նոր շենք: Նորոգման ենթարկվեց նաև Սբ. Անանիայի մատուռը՝ կոնաձև վեղարով հանդերձ: Շրջապատը մաքրվեց կիսավեր դարձած շենքերից, իսկ հարավ և արևմտյան կողմի հարթակները սալարկվեցին քարով: Եկեղեցու հիմնական վերանորոգումն ու շրջապատի բարեկարգումը կատարվեց Մայր Աթոռի բարերար, ֆրանսահայ Սարգիս Պետրոսյանի նվիրատվությամբ:

Այսօր էլ Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցին և նրա շրջակայքը շարունակվում են բարենորոգվել բազմաթիվ հավատավոր բարերարների նվիրատվություններով

Posted in Պատմություն

Տիգրանակերտ

Մայրաքաղաքը կառուցվեց մ.թ.ա. 70-ական թվականների ընթացքում և անվանակոչվեց Տիգրանակերտ հայոց հզոր արքայի անունով (Սիգրան Մեծ)։ Մայրաքաղաքը բնակեցնելու նպատակով Տիգրան Բ-ն նվաճված երկրների քաղաքային բնակչության մեծ մասը բռնագաղթեցրեց Հայաստան։ Հույն պատմիչ Ապպիանոսի վկայությամբ, Կապադովկիայից Հայաստան տեղափոխվեց 300 հազար մարդ, մոտավորապես 100 հազար մարդ էլ՝Կիլիկիայի 12 քաղաքներից։ Հայաստան տեղափոխված կես միլիոնի հասնողժողովուրդը բնակեցվել է Տիգրանակերտում, Արտաշատում, Արմավիրում, Երվանդաշատում,Վանում և այլ քաղաքներում։

Հույն պատմիչ Պլուտարքոսի խոսքերով, Տիգրանակերտը լի էր գանձերով և աստվածներին նվիրաբերված թանկարժեք նվերներով,քանի որ մասնավորմարդիք և մեծատոհմիկները, ցանկանալով Աչքը մտան թագավորին, միմյանց հետ մրցում էին քաղաքի շենության ու ընդարձակման համար։

Տիգրան Մեծը (մ.թ.ա.95-55) դարձավ Առաջավոր Ասիայի մեծագույն մասի տիրակալը։ Հայկական աշխարհակալ տերությունը նվաճումների հետևանքով կարիք ուներ նոր մայրաքաղաքի։Արտաշատն արդեն չէր կարող կատարել այդ դերը,քանի որ մնացել էր տերության ծայր Հյուսիսում, իսկ Անտիոքը գտնվում էր բուն Հայկական Հողերից դուրս և ուներ օտարազգի բնակչություն:Այն հիմնադրվեց Աղձնիք նահանգում,Տիգրիսի ձախակողմյան վտակներից մեկի ափին, որտեղ ժամանակին թագադրվել էր հայոց արքան։

Posted in հայոց լեզու

160-180

160. Արևից տաքացած աղավնիները  պարծենում էին  իրենց գեղեցկությամբ:

Աղավնիները՝արևի շողերից տաքացած իրենց գեղեցկությամբ էին պարծենում:

Արևը մայր էր մտնում: Աղավնիները արևի շողերից տաքացել էին: Աղավնիները պարծենում էին:  Աղավնիները լայն բացեցին թևերը: Աղավնիները պտտվում էին: Աղավնիները տարօրինակ ձայներ էին արձակում: Աղավնիները իրենց գեղեցկությամբ պարծենում էին:

161.

Գլխակեր-ուտել

Հեռագնաց- գնալ
Զուգընթաց-ընթանալ

Սրճաղաց-աղալ

Հեռուստացույց- հեռու

Աստեղածին- աստղ

Անվանակից-անուն

162.Հանկարծ  դահլիճի վերջում նստած մի գունատ տղա հարցրեց

-Իսկ որն է աշխարհի ամենագեղեցիկ փողոցը:

Հանկարծ  դահլիճի վերջում նստած մի գունատ տղա հարցրեց, թե որն է աշխարհի ամենագեղեցիկ փողոցը:

Տղան կրկնեց հարցը: Չարենցը մի քիչ էլ լռեց ու ասաց.

-Հա, տեսել եմ, շատ գեղեցիկ փողոցներ եմ տեսել, բայց իմ տեսած  ամենագեղեցիկ փողոցը գտնվում է Երևանում:

Տղան կրկնեց հարցը: Չարենցը մի քիչ էլ լռեց ու ասաց., որ տեսել է շատ գեղեցիկ փողոցներ, սակայն իր տեսած ամենագեղեցիկ փողոցը Երևանում է;

Բանաստեղծը պարզաբանեց.

-Նայիբի քուչեն աշխարհի ամենալավ փողոցն է, որովհետև…Այնտեղ ապրում է իմ սիրած աղջիկը:

 Բանաստեղծը պարզաբանեց, որ Նայիբի քուչեն աշխարհի ամենալավ փողոցն է, որովհետև…Այնտեղ ապրում է իր սիրած աղջիկը:

163.

Բոլորս էլ մեր կյանքում կարող ենք հանդիպել խոչընդոտների, կարող ենք հանդիպել այնպիսի իրավիճակներին, որտեղ մենք օգնության կարիք կունենանք և այդտեղ պետք են մեզ ընկերներ, մարդիկ, ովքեր կօգնեն մեզ: Այս պատմվածքում առյուծը չէր հավատում, որ մուկը երբևիցե կկարողանա իրեն օգնել, իր լավության տակից դուրս գալ, սակայն առյուծը հանդիպում է որսորդների և նրան օգնության է հասնում միայն ու միայն մուկը և փրկում նրան: Այսպիսով, երբեք պետք չի կասկածել քեզնից թույերի վրա, կամ համարել, որ ինչ-որ մեկը քեզնից թույլ է:

164. Ծովը նավաբեկյալին ասաց, որ նրա նավի խորտակվելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ հողմը, որ թռչում է իր վրայով:

Ծովը նավաբեկյալին ասաց.

-Իմ նավի խորտակվելու մեղավորը ոչ թե դու ես, այլ հողմը, որ թռչում է իմ նավի վրայով:

Շունը գայլին հարցրեց, թե ի՞նչ է անելու մի ամլիկ գառը, որ բան ու գործ թողած եկել է նրան փախցնելու:

Շունը գայլին հարցրեց.

-Ի՞նչ եմ անելու մի ամլիկ գառը, որ բան ու գործ թողած եկել եմ նրան փախցնելու:

Գյուղացին որդիներին ասաց, որ եթե նրանք իրար հետ հաշտ լինեն, ոչ մի թշնամի նրանց չի հաղթի, իսկ եթե գժտվեն, ամեն մեկն էլ հեշտությամբ կհաղթի:

Գյուղացին որդիներին ասաց.

-Եթե դուք իրար հետ հաշտ լինեք, ոչ մի թշնամի ձեզ չի հաղթի, իսկ եթե գժտվեք, ամեն մեկն էլ հեշտությամբ կհաղթի:

Շների ճանկն ընկած գայլը շատ ափսոսաց, որ որսի երևից ընկնելով կյանքն է կորցնում:

Գայլը մտածում էր.

-Շատ եմ ափսոսում, որ որսի հետևից ընկնելով կյանքս եմ կորցնում:

165. Փակագծում տրված հարցին պատասխանող նախադասություն ավելացնելով՝ տրված պարզ նախադասությունները բարդացրու։

Նավակն արդեն մոտեցել էր նավապետին, ով սպասում էր նավարկությանը։

Սա պատմություն է այն մասին, թե ինչպես շունը հավատարիմ մնաց իր տիրոջը մինչև մահ։

Արդեն շատ հեռու եք այն մարդուց, ումից որ պետք է ապրանք վերցնեիք։

Դեռ կլսեք նրանց մասին, ովքեր այդքան պայքարեցին հանուն արդարության։

166․ Բարդ նախադասությունը պարզեցրու՝ նրա մեջ եղած նախադասություններից մեկը թողնելով։

Մարգարը տախտակամածից նայեց ծովեզրի լեռնաշղթային, որի սրածայր գագաթներին ամպը նազով էր նստել:

Հերու գարունքին, երբ Արայի լյառը փեշերից ձյուն էր հալում և լանջը մերկացնում, ձյունաջրի պղտոր առվակները ձորակներով գլորվում էին դեպի Քասախի ձորը, Հանավանքից մի շինական, որի պապերը յոթերորդ դարում շալակով քար էին կրել վանքի պատերի համար, աչքը դրեց վանքի պարիսպների միջև ընկած հողակտորի վրա:

Տատի այդ տարօրինակ պատմությունը, որ թոռան սրտում երկյուղած տրամադրություն ստեղծելու նպատակ ուներ, վատ ազդեց երեխայի վրա:

Ամռան շոգին, երբ արևն այնքան մոտ էր, ջերմությունը՝ շատ, երբ շները շոգից տան ստվերում պառկում են, լեզուն հանած թնչին տալիս,- առվի եզերքին միշտ էլ կարելի է տեսնել Լառ-Մարգարին՝ ոտքերը մինչև ծնկները բաց, գլխին մի սպիտակ շոր, բահն ուսին:

Լուսնյակ գիշերներին, երբ գյուղը քնած էր բեզարած մրափով, հովը սառնություն էր բերում ցերեկվա շոգից խանձված դաշտերին, լուսնյակ գիշերներին, երբ բարդու վրա, իր բնի մեջ, հանգստանում էր արագիլը, որ լուսաբացին լառ-լառ թևերը փռած իջնի ճահճուտի վրա, Լառ-Մարգարը մինչև լուսաբաց աշխատում էր:

170. Շունչը պահելով էր անցնում քարանձավների մոտով:

Դեռ գյուղ չհասած, բոլորը գիտեին պատահածի մասին:

Անգղերի կանչոցին ձիերը վախեցած իրար մոտեցան:

Օտարությունից վերադարձող ընկերոջը դիմավորելու համար նա եկավ Երևան:

171.

Արահետը որոշակիորեն արահետը ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացա որ հասել ենք բլրի ստորոտին:

Ծածկող փշերն ու լիանաները դանակով կտրում ու ճամփա էր բացում հետևից եկողների համար:

Նա աղմկոտ էր շնչում, բայց ոտքերը անաղմուկ դնում էր փափուկ խոտի վրա:

Շատ հեշտ էր բարձրանում, կարծեղ քայլում էր հարթ ճաապարհով:

Թավուտի միջով տեսանք հիսուն ֆուտ բարձրությամբ գրանիտե ժայռը:

Խոտերը շատ լավ բույնը քողարկում:

172.

Սիրել հողը, կարոտել ծնողներին, սիրել ջուրը, կարոտել ընկերներին, կարոտել հողին, հպարտանալ ընկերներով, հպարտանալ հողով, մտաբերել ջրին, հպարտանալ քրոջով, հպարտանալ ջրով, սիրել հայրենիքը, սիրել արևը, մտաբերել արևին:

173.

Երկու հարևան կային։ Ամեն գարուն երկուսն էլ դուրս էին գալիս ու սկսում էին մշակել իրենց այգիները։ Մի հարևանի հողը ավելի բերի էր, իսկ մյուսը շատ էր տանջվում լավ բերք ստանալու համար։ Երկրորդ հարևանի այգում նաև շատ էին խոտերը, բայց տերը ամեն օր մաքրում էր դրանք ու խնամում իր այգին։ Առաջին հարևանը անընդհատ ծաղրում էր երկրորդին ու ասում, որ իր այգին ավելի անթերի է։ Էդպես հանգիստ լինելով առաջին հարևանը սկսեց իր հողը այլևս չմշակել մտածելով հարևանին ծաղրելու մասին։ Մի օր էլ դուրս գալով առաջին հարևանը տեսավ, որ երկար չխնամելու պատճառով իր այգին լռիվ անապատի է վերածվել, իսկ իր հարևանը՝ ով ամեն օր մշակում էր իր այգին ավելի մեծ ու բերքատու ծառեր ունի արդեն։

174.

Անվավոր չմուշկները Լոնդոնում են հայտնագործվել: Առաջին օգտագործողն էլ բելգիացի երաժիշտ Ժոզեֆ Մարլինն է եղել: Նա դրանցով գալիս էր պարահանդես ու ամբողջ երեկո սահում էր չմուշկներով ու միաժամանակ ջութակ էր նվագում:

Ֆրանսացի գիտնական Քրիստիան Մարշալն առաջարկում էր Լուսնի վրա տեղադրել հայելիներ, որոնք Արեգակի ճառագայթներըկանդրադարձնեն Երկիր: Լուսնային հայելիները կփոխարինեն փողոցային լապտերներին ու շինհրապարակներում, դաշտերում և այլուր գիշերներն աշխատելու հնարավորություն կտան: Դրա համար կպահանջվի 200 հազար քառ. կմ հայելի:

175.

Կապույտ — երկնագույն, լուրթ, ծավի, մավի, ծովագույն, կապտավուն, լաջվարթ, խաժ, խաժագույն, կապուտակ: Կարմիր — կարմրագույն, ալ, բոսոր, հրագույն, արնագույն, բոցագույն, ծիրանագույն, վարդագույն, շառագույն, կարմրաթույր, կարմրաշ: Կանաչ — կանաչագույն, կանաչերանգ, կանաչավուն, կաս-կանաչ: Դեղին — դեղնագույն, խարտիշագույն, շիկագույն, դեղձանագույն, դեղնաթույր, դեղներանգ, դեղնաժեռ, դեղնաշորթ, շեկ, խարտյաշ, քումայթ: Սպիտակ — ճերմակ, սպիտակաթույր, ճերմակավուն, կաթնագույն, ձյունագույն: Սև — սևագույն, սևաթույր, սևաթուխ, թուխ, մրագույն, մթագույն, արջն: Մոխրագույն — գորշ, գորշագույն, մողոշիկ, մրեժ:

Posted in Աշխարհագրություն

ՀՀ տնտեսությունը

Սննդի արդյունաբերոթյուն

  1. րո՞նք են տվյալ ճյուղի զարգացման նախադրյալները և խոչընդոտները

Նախդարյալներից մեկը այն է, որ մենք ունենք բարենպաստ պայմաններ այդ ոլորտի զարգացման համար։ Իսկ խոչընդոտներից է օրինակ բյուջեն, որը գումար չի տրամադրում ապրանքը արտահանելու համար:

2. Զարգացման ի՞նչ պատմություն է անցել տնտեսության տվյալ ճյուղը

ԽՍՀՄ-ի փլուզման նախաշեմին ճյուղը միավորել է 200-ից ավելի ձեռնարկություններ (18 ենթաճյուղ) և տվել ՀՀ արդյունաբերության համախառն արտադրանքի ընդհանուր ծավալի 18,8 %-ը (1990)։ 1995 թվականից սննդի արդյունաբերությունը ՀՀ արդյունաբերության առաջատար ճյուղերից է, որին բաժին է ընկնում համախառն արդյունաբերական արտադրանքի 37 %-ը։ Ճյուղը միավորում է գինու-կոնյակի, հանքային ջրերի, ալրաղաց, կաթնամթերքի, մրգի և բանջարեղենի, պահածոների, ծխախոտի, մսամթերքի, ձկնեղենի արտադրության հարյուրավոր խոշոր, միջին ու մանր ձեռնարկություններ։

3. Ի՞նչ դեր ունի տվյալ ճյուղը ՀՀ-ի համար

Այս ճյուղը մեր ժողովրդին ապահովում է սննդով: Այն որոշ չափով նույնիսկ զարգացնում է տուրիզմը որովհետև շատ երկրներից գալիս են Հայաստան գինի համտեսելու համար:

4. Ի՞նչ կապ ունի տվյալ ճյուղը տնտեսության այլ ճյուղերի հետ

Այս ճյուղը մեծ կապ ունի գյուղատնտեսության հետ: Գյուղատնտեսությունն է տալիս մրգերը, կաթնամթերքը և այլն:

5. Ինչպե՞ս եք պատկերացնում տվյալ ճյուղի զարգացման հեռանկարը

Posted in english

English homework

  1. If your conditions are competitive, we placed an order.
  2. If I had more time, I would do  a course in business English.
  3. If we had known more about their culture, negotiating would be easier.
  4. If you customize your CV, your chances of getting a job will be better.
  5. We will cancel  our order if you don’t deliver the goods by Friday.
  6. If Brittany spoke better English, she would apply for a job abroad.
  7. If you had told me about the problem, I would have helped you.
  8. I would have let you know if I weren’t satisfied.
  9. If you execute the order carelessly, they won’t place another order with you in the future.
  10. If I were you, I wouldn’t worry about the presentation.
Posted in Ճամփորդություն

Դեպի Արատես

Ուրբաթ օրը, ժամը 12:35 մենք ճանապարհ ընկանք:

Ճանապարհը տևեց մոտավոր 3 ժամ: Կանգառներ ունեցանք, ընդմիջեցինք և շարունակեցինք:

Երբ հասանք տեղ, բոլորս հոգնած էինք: Տեղավորվեցինք սենյակներում, շրջեցինք տարածքով: Երեկոյան բոլորս իրար հետ նստեցինք ընթրելու: Լավ կշտանալուց հետո անցանք սենյակներով: Իրար հետ շփվեցինք, տարբեր խաղեր խաղացինք, բազմաթիվ թեմաներից խոսեցինք, նոր մարդկանց հետ ծանոթացանք: Երեկոյան արդեն ցրտել էր և ամեն մեկն իր սենյակի վառարանն էր վառում: Տղաներով փայտ էինք բերում սենյակներ, որ քնելուց չմրսեինք: Երկրորդ օրը առավոտյան ես ավելի ուշ արթնացա, քան մյուսները: Եվ նախաճաշելուց հետո նորից քնեցի, բոլորն ինձ փորձել էին արթնացնել, բայց չէր ստացվել:: Ժամը 5-ին վեր կեցա, և միացա մնացածին, ովքեր ձնագնդիկ էին խաղում, սահնակով սահում: Երեկոն եկավ և մենք համեղ խորոված կերանք: Իսկ ավելի ուշ վառարանի շուրջ հավաքվեցինք և տարբեր թեմաներից զրուցեցինք, խաղեր խաղացինք: Երորդ օրը առավոտյան շարժվեցինք դեպի Երևան:

Այդ երեք օրերը ինձ համար անմոռանալի էին, ինչպես բոլոր գիշերակացով ճամփորդությունները, որոնց մասնակցում եմ:

Posted in Français

Française

Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Ըսկսում է ամեն օր:

Tous les jours

Des milliers de nouvelles personnes

Entre dans le monde antique

Expérience et affaires de mille ans

Commence chaque jour.

Կորցրել եմ, ո՞ւր գըտնեմ,
Տեղըդ իմաց տուր `գըտնեմ,
Ման եմ գալի էս մըթնում
Մեզ մոտ գալու դուռ գըտնեմ։

J’ai perdu

Ou puis -je te retrouver?

Dis-moi ta place

Je te cherche dans le sombre

Our trouver la porte

Qui mène chez nous.

Posted in Պատմություն

Արտաշես 1-ին

Հողային բարեփոխումը

Արտաշեսի 1-ի օրոք խիստ սրվել էին հողի սեփականատերերի և գյուղական համայնքների միջև հակասությունները:  Ագարակատերերն անարգել զավթում էին համայնական հողերն ու գյուղացիներին արգելում իրենց գոյությունը պահպանելու միակ միջոցից: Բնականաբար, անհող գյուղացին այլևս չէր կարող հարկ տալ պետությանը, դեռ ավելին: Մոտ մ.թ.ա. 180 թ. Արտաշեսը հայտարարում է հրամանը հողային բարեփոխման վերաբերյալ: Այս հրամանը մի կողմից` օրինականացնում էր ագարակատերերի մինչ այդ կատարած զավթումները, իսկ մյուս կողմից` պահպանում էր համայնքային սեփականությունը: Հողային բարեփոխման վերաբերյալ պատմահայրը ասում է, թե «Արտաշեսը հրամայել է որոշել գյուղերի և ագարակների սահմանները…, կոփել է տվել քառակուսի քարեր և տնկել հողի մեջ»: Սահմանաքարերից մոտավոր քսանը, որ ունեն Արտաշեսի անունով արամեերեն արձան, հայտնաբերվել են Հայաստանի տարբեր շրջաններում:

Արտաշես 1-նը ջանքեր թափեց ռազմական գործի վերակառուցման ուղղությամբ: Նա ստեղծեց կանոնավոր ու լավ զինված բանակ:Երկրի սահմանների պաշտպանությունը հարմար կազմակերպելու համար, նա կազմեց չորս զորապետություններ: Պետության կառավարումը լավացնելու նպատակով Արտաշես Ա-ն թագավորությունը բաժանեց 120 վարչական շրջանների կամ գավառների, որոնք հունա-հռոմեական հեղինակներն անվանում էին ստրատեգիաներ կամ պրեֆեկտուրաներ: Սրանց մի մասում հետագայում ձևավորվեցին նախարարական իշխանությունները: Երկրի կառավարման կարևորագույն գործակալությունները՝ սպարապետությունը և հազարապետությունը, հանձնեց իր մերձավորներին: Թագավորական իշխանության հեղինակությունը ժողովրդի աչքում բարձրացնելու նպատակով Արտաշես 1-նը հիմնեց թագավորի նախնիների պաշտամունքի կարգը: Արտաշատում կառուցեց Հայոց աշխարհի հովանավոր Անահիտ աստվածուհու տաճարը: Այնտեղ կանգնեցվեցին Արտաշեսի նախնիների արձանները, որոնց ժողովուրդը պետք է երկրպագեր: Տաճարներ կառուցվեցին նաև այլ ուրիշ քաղաքներում, ուր, բացի հայոց աստվածներից, դրվեցին նաև Զևսի, Հերակլեսի, Ապոլոնի, Աթենասի, Ափրոդիտեի և այլ հունական աստվածների արձաններ: Արտաշեսը ճշգրտել է տվել օրացույցը, հստակեցրել օրացույցը և կատարել բազում այլ բարեփոխումներ: Արտաշեսը հայտնի է «Բարի» և «Բարեպաշտ» տիտղոսներով: Կատարած բազմաթիվ նշանավոր գործերի համար Արտաշես 1-ի մասին ժողովուրդը ստեղծել է երգեր, վեպեր, իր իմաստության ու քաջություն, շինարարական գործունեության մասին, շեշտվել է նրա սերը հայրենիքի նկատմամբ: Արտաշեսի հանդեպ ժողովրդի սերը արտահայտվել է նաև նրանում, որ հայերն իրենց օտար ծագումով, բայց սիրելի թագավորներին անվանել են Արտաշես (Զենոն, Տրդատ Ա և այլն):Արտաշեսը մահացել է Ք.ա. շուրջ 160 թ.: