Posted in հայոց լեզու, Գրականություն, Uncategorized

Համո Սահյան

Համո Սահյանի՝ հատկապես ո՞ր մի բանաստեղծությունը հավանեցիր, ինչո՞ւ:

Բանաստեղծույունների շարքից ես ընտրեցի այս բանաստեղծությունը, քանի որ Սահյանը գեղեցիկ ձևով է ներկայացնում բնությունը ընդգծելով կարևոր հատկանիշները: Ստեղծագործության վերջին տողը ինձ շատ գրավեց, որովհետև այն փաստը, որ բնությունը ինքնաբուժվող է ապացուցում է նրա հզորության գոյությունը:

Եվ ի՞նչ է տվել 

Եվ ի՞նչ է տվել ինձ բնությունը,—
Հավիտյան նորոգ իր հնությունը,
Իր ջրվեժների անքնությունը
Եվ հոգնահոլով իր կրկնությունը…
Իր քարափների համբերությունը,
Իր խղճի առաջ իր գերությունը,
Իր անդունդների տարողությունը,
Սեփական վերքերն ապաքինելու

Համբերության հանդես

Ահա մարդիկ նստած են թատրոնում: Համբերատար սպասում են թատրոնի ավարտին: Մեկը վարկյաններն է հաշվում, մյուսը հեռախոսով է զբաղվում, մեկն էլ քնում է: Ամեն մեկը մի մտքով է տարված լինում բայց ամեն միտքը յուրահատուկ նույն ժամանակ բոլոր հայացքները նայում են բեմի ուղղությամբ:

Ահա մարդիկ կանգնած են բեմում: Համբերատար սպասում են միջոցառման շարունակությանը: Շարունակություն չի լինում դերասաններից մեկը խառնվում է իրար մոռանում է իր խոսքերը և անհույս է թողում հանդիսատեսին: Այդ դերասանը խայտառակ լինելուց հետո կայծակնային արագությամբ փախնում է բեմից: Հանդիսատեսը սպասում էր շատ վստահ լինելով որ սա այս խաղի վերջը չեր, և իրոք այդպես էր: Մի մարդ է լինում ով բարձրանում է բեմ անգիր իմանալով այդ դերի խոսքերը, փրկում է խաղը: Խաղի վերջում հանդիսատեսը մեկ մարդու պես ծափահարում է դերասաններին բայց կարցես թե ավելի շատ այն մարդուն ով փրկեց այդ խաղը:

Posted in Uncategorized

Անհատական պլան

Սովորողի ինքնակրթություն <<Մտափունջ>>

  • ընտանեկան նախագծեր, ընտանեկան ուսումնական գործունեություն, ընտանեկան աշխատանք, որոնք ընտանիքով են որոշում, և շատ կարևոր են, որ նկարագրվեն, հրապարակվեն.

Ազնիվ Գալստյան — «Իմ տունը իմ ամրոցն է…»

  • հեռավար-առցանց ուսուցման ծրագրով ուսուցչի հրապարակած առաջադրանքները, առցանց պարապմունքները.

Նունե Մովսիսյան —n.movsisyan@mskh.am

Հերմինե Գևորգյան-անգլերեն- hermine-gevorgyan1@mskh.am

Ազնիվ Գալստյան-A.galstyan@mskh.am

Լուսինե Գրիգորյան

Էմանուել Ագջոյան — E.Agjoyan@mskh.am

  • սովորողի ինքնակրթությունը՝ ինչ է կարդում, գրում, լսում, դիտարկում, ուսումնասիրում՝ օգտագործելով իր ընկերների, ուսուցիչների բլոգները, մեդիագրադարանը, համացանցային և ֆիզիկական այլ աղբյուրներ։

Կարդում եմ`

Magnus Chase: And The Ship Of The Dead.

Հեղինակ` Rick Riordan.

Posted in Uncategorized

Մեդիատեղեկատվությունն այսօր

Երբ ստանում ես ինչ- որ վատ լուր որևէ աղբյուրից, պետք է հետազոտել և հասկանալ՝ որքանո՞վ էր հավաստի այդ տեղեկատվությունը: Դա պետք է անել մինչ դրան հավատալը, քանի որ ցանկացած մարդ կարող է հեշտությամբ վատ լուրեր տարածել, իսկ վատ լուրերն ավելի գրավիչ են և ավելի շուտ են խուճապ առաջացնում մարդկանց մոտ:Ես վստահում եմ Ազատտություն https://www.civilnet.am/  լրատվամիջոցներին, քանի որ ինձ համար նրանց տարածած տեղեկատվությունն ավելի հավաստի է և ճիշտ: Մենք, ստանալով ճիշտ տեղեկատվություն, բացատրություններ այն մասին, թե ինչպես վարվել նման իրավիչակում, ինչպես պահպանել մեր հիգիենան, ինչպես մեկուսանալ, միայն մեզ ապահովագրում ենք: Նաև այդպես չենք տարածի վարակը:Շատ կարևոր է նման արտակարգ իրավիճակներում հետևել ճիշտ լրատվականների: 

Posted in Uncategorized

Քիմիա

  • Որո՞նք են  կենդանի  օրգանիզմի  հիմնական  տարրերը                         մակրոտարրեր-ածխածին, ջրածին, ֆոսֆոր,ազոծ, ծծումբ .                     միկրոտարրեր- երկաթ, ցինկ, մագնեզիում
  • Ո՞րն է  կենդանի  օրգանիզմի  կառուցվածքային  միավորը,նրա  բաղադրությունը

Բջջի բաղադրություն

70-80% H2O

10-20% սպիտակուցներ

1-5% ճարպեր

0,2-2% ածխաջրեր

0,2-2% նուկլեինաթթուներ

  • Ինչու՞  են  գիտնականներն ասում. «Կյանքը՝ սպիտակուցների գոյության ձևն  է»

Որովհետև մենք կազմվաց ենք ստիպատկուցներից:

  • Ինչպիսի՞  օրգանական և  անօրգանական  նյութեր  կան  կենդանի  օրգանիզմում
  • Ինչպիսի՞ քիմիական ռեակցիայով  կարելի  որոշել  օսլայի առկայությունը սննդանյութերում
  • Ի՞նչ պայմաններ  են  անհրաժեշտ  բույսի  աճի  համար
  • Ի՞նչ  է  լուսասինթեզը 〈ֆոտոսինթեզը〉
  • Ո՞րն է  վիտամինների  դերը  կենդանի  օրգանիզմներում:
Posted in Uncategorized

Մոսկվա և Կարսի պայմանագրերը

Քեմալաբոլշևիկյան մերձեցումների հաջորդ փուլը դա Մոսկվայի և Կարսի պայմանագրերն էին: Ընդհանրապես Մոսկվայի պայմանագիրը հայ ժողովրդի հանդեպ ամենաաղաղակող անարդարություններից մեկն էր և մեր կենսական շահերի հաշվին քեմալաբոլշևիկյան մերձեցման թերևս ամենացցուն օրինակը: 1926թ. փետրվարի 26-ից մինչև մարտի 16-ը Մոսկվայում տեղի ունեցավ ռուս-թուրքական խորհրդաժողով, որտեղ քննարկվելու էին նաև Հայաստանին առնչվող հույժ կարևոր հարցեր: Մոսկվա մեկնեց նաև հայկական պատվիրակություն արտգործժողկոմ Ալ. Բեկզադյանի գլխավորությամբ, որն իր հետ բերել էր սեփական առաջարկները խոհրդաժողովի մասնակիցներին ներկայացնելու համար: Սակայն, թուրքերի պնդմամբ, հայկական պատվիրակությանը չթույլատրվեց մասնակցել խորհրդաժողովին, թեև, ինչպես ասվեց, այնտեղ վճռվելու էին Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրներ:Հայկական կողմը հույս ուներ, որ ռուսական կողմը իր վրա կվերցնի հայերի շահերը ներկայացնելու գործը, սակայն, բնականաբար, դա նույնպես տեղի չունեցավ:

Պետք է նշել, որ բանակցությունների ժամանակ ռուսական կողմը ճանաչել էր թուրքական «Ազգային ուխտը», և բանակցությունների հիմքում ընկած էր 1920թ. օգոստոսի 24-ին կնքված քեմալաբոլշևիկյան հայտնի համաձայնագիրը: Հարկ է ընդգծել, որ ճանաչելով «Ազգային ուխտը»՝ ռուսական կողմը ընդունում էր թուրքական կողմի իրավունքները այն տարածքների վրա, որոնք այդ ուխտով սահմանված էին որպես թուրքական տարածքներ:Խոսքը հայկական տարածքների մասին էր: Այսպիսով, 1921թ. մարտի 16-ին Մոսկվայում Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվեց «Բարեկամության և եղբայրության» մասին պայմանագիր, պայմանագրի Հայաստանին վերաբերող մասի համաձայն Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի իրավունքները բոլոր թուրքաբնակ շրջաններում, այսինքն՝ Արևմտյան Հայաստանում:

Թուրքիայի հյուսիսարևելյան սահմանն անցնում էր Ախուրյան ու Արաքս գետերի հունով՝ թուրքական կողմին էր անցնում Արդվինը, Հայաստանից՝ Կարսի մարզը և Սուրմալուի գավառը, Հայաստանից անջատվում և որպես ինքնավար տարածք Խորհրդային Ադրբեջանի պետական ինքնիշխանությանն էր անցնում Նախիջևանի գավառը, Շարուր-Դարալագյազի գավառի մեծ մասը և Երևանի գավառի մի մասը՝ ընդ որում հատուկ նշվում էր, որ Ադրբեջանը այդ ինքնիշխանությունը չի զիջի երրորդ պետությանը, Խորհրդային կառավարությունը համաձայնվում էր չճանաչել Թուրքիային վերաբերող և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից չընդունված որևէ միջազգային ակտ:

Այս կետը ուղղված էր 1920-ի Սևրի հաշտության պայմանագրի դեմ, որը Թուրքիան ցանկանում էր չեղյալ հայտարարել: Համաձայնագիրը ստորագրել են խորհրդային կողմից`Գ.Չիչերինը և Ջ.Կորկմասովը, իսկ թուրքականկողմիցՅուսուֆ Քեմալ բեյը Ռզա Նուր բեյը և Ալի Ֆուադ փաշան: 1921թ. hոկտեմբերի 13-ին հայկական վրացական ԽՍՀ-ների և Թուրքիայի միջև կնքվեց Կարսի պայմանագիրը: Այս գործընթացումիր ուրույն մասնակցությունը ուներ նաև Խորհրդային Ռուսաստանը: Պայմանագիրը, հաջորդելով Մոսկվայի պայմանագրին, գրեթե նույնությամբ կրկնում էր Մոսկվայի պայմանագրի դրույթները և հաստատում ժամանակակից Թուրքիայի սահմանները: Կարսի պայմանագիրը բաղկացած է ներածությունից, 20 հոդվածից և 3 հավելվածից: 1-ին հոդվածով ուժը կորցրած էին համարվում բոլոր այն պայմանագրերը, որոնք կնքվել էին պայմանավորվող կողմերի տարածքներում անցյալում ինքնիշխան կառավարությունների միջև: Չեղյալ էին համարվում այն պայմանագրերը, որոնք կնքվել էին երրորդ պետության հետ և վերաբերում էին Անդրկովկասի հանրապետություններին (բացառությամբ Մոսկվայի ռուս-թուրքականի):

2-րդ հոդվածով, որն առանձնապես կարևոր էր Թուրքիայի համար, կողմերը չէին ճանաչում «բռնի ուժով» պարտադրված ոչ մի պայմանագիր կամ միջազգային այլ ակտ. դա նշանակում էր, որ Խորհրդային Հայաստանը չի ճանաչում 1920 թ. օգոստոսի 10-ի Սևրի հաշտության պայմանագիրը: Թուրքիայի և Անդրկովկասի հանրապետությունների միջև սահմանը որոշվում էր 4-րդ հոդվածով (ներկայիս սահմանը Թուրքիայի հետ): 5-րդ հոդվածով Թուրքիայի, Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների կառավարությունները համաձայնում էին Նախիջևանի մարզը որպես ինքնավար տարածք հանձնել Ադրբեջանի խնամակալությանը: 6–9-րդ հոդվածները վերաբերում էին Թուրքիայի և Վրաստանի փոխհարաբերություններին՝ համաձայն որոնց` Թուրքիան Բաթում քաղաքի ու մարզի նկատմամբ ինքնիշխանության իրավունքը զիջում էր Վրաստանին՝ պայմանով, որ տեղական բնակչությունն օգտվի լայն ինքնավարությունից, իսկ Թուրքիային իրավունք վերապահվի օգտվելու Բաթումի նավահանգստից առանց դրա համար հատուկ հարկ վճարելու (հոդված 6):

10-րդ հոդվածով կողմերը պարտավորվում էին թույլ չտալ իրենց տարածքներում այնպիսի կազմակերպությունների կամ խմբերի գոյությունը, որոնք պայմանավորվող մյուս կողմի դեմ պայքարի նպատակ ունեն: Վերջին 20-րդ հոդվածով նախատեսված էր, որ պայմանագիրը ենթակա է վավերացման, և վավերագրերը կփոխանակվեն Երևանում 1922 թ. սեպտեմբերի 11-ին: Կարսի պայմանագրի ստորագրման ժամանակ մեծ է եղել ռուսական կողմի ճնշումը հայկական կողմի վրա նույնիսկ անձամբ Ստալինի կողմից: Ըստ էության, Կարսի պայմանագիրը վերահաստատեց մոսկովյան խայտառակ և մեր ժողովրդի կենսական շահերի դեմ պայմանագիրը: Ընդհանրացնելով կարելի է նշել, որ վերոնշյալ գործընթացները ռուս-թուրքական մերձեցումները և մեր կենսական շահերի հաշվին կնքված պայմանագրերը ռուսական կողմի վերջին 2-3 հարյուր տարվա հակահայ քաղաքականության ամենացայտուն դրսևորումներից էին և լիովին արտացոլում են մեր հանդեպ, ինչու չէ նաև այժմ տարվող, ռուսական քաղաքականության իրական դեմքը:

Posted in Uncategorized

Ուսումը պետք է լինի ձրի

Երեխան պետք է կրթություն ստանա, որպեսզի բարձրացնի այն գիտելիքները, որոնք զարգացնում են որոշումների կայացման ավելի լավ հմտություններ, աշխատանքի իրավասությունը `այդպիսով դառնալով ավելի լավ քաղաքացի: Այսօր աշխատատեղերի մեծ մասի համար անհրաժեշտ են թեկնածուներ, որոնք որակավորված են կրթության միջոցով:

Աշխարհի յուրաքանչյուր հասարակություն ունի տնտեսական տարբեր ոլորտի քաղաքացիներ: Նրանք, ովքեր տնտեսական աղքատ վիճակից են, գուցե չեն կարողանա աջակցել իրենց երեխաների կրթությանը, ուստի նրանք նրանց ուղարկել են աշխատանքի ՝ իրենց կյանքը սատարելու համար: Այսօր կառավարությունները ամբողջ աշխարհում ընդունեցին այն փաստը, որ երեխաների աշխատանքը սխալ է, և դա երեխաների կրթության իրավունքն է: Այս խնդիրները լուծելու համար կառավարությունը պետք է ապահովի անվճար կրթություն, այդպիսով աջակցելով աղքատ ընտանիքներին և կանխի երեխաների աշխատանքը:

Ըստ իս, պետական ֆիրմաները արդյունավետ չեն, ինչպես մասնավոր ընկերությունները: Մասնավոր ընկերությունները սովորաբար մրցում են միմյանց հետ և կենտրոնանում են իրենց մրցակցային աշխարհում իրենց բիզնեսը պահպանելու համար հնարավոր բարձրագույն որակի մատուցման վրա: Այդ պատճառով մասնավոր ընկերությունները իրենց ծառայության մեջ մատուցում են ավելի լավ որակ, քան պետական ընկերությունը, որը սովորաբար պաշտպանված է մրցակցությունից: Հետևաբար, երբ մեր հասարակության մեջ որակյալ կրթություն ենք իրականացնում, պահանջվում է, որ կրթությունը պետք է մասնավորեցվի:

Կառավարությունը պետք է անվճար կրթություն ապահովի աղքատ ընտանիքներին աջակցելու համար, իսկ այդ դեպքում նրանք պետք է թույլ տան մասնավոր ընկերություններին ղեկավարել ուսումնական հաստատություններ: Այն հարուստ ընտանիքները, ովքեր ցանկանում են բարձրորակ կրթություն ունենալ, կարող են իրենց երեխաներին ուղարկել մասնավոր ձեռնարկություններ: Պետական ֆիրմաները, երբ մրցում են մասնավոր ընկերությունների հետ, հանգեցնում են բարձրորակ ծառայության մատուցման իրենց որակին։
Posted in Uncategorized

Բարդ Նյութերը

Բարդ նյութերը ըստ ծագման լինում են օրգանական և անօրգանական։

Օրգանական՝ (Քացախաթթու, Սպիտակուցներ, Օսլա, Ճարպ,)

Անօրգանական՝ (Օքսիդ CO2, հիմք NaOH, թթու H2CO3, աղ NaCl,)

Posted in Uncategorized

հայոց լեզու 90-100

91․ Տրված նախադասություններին երկրորդական նախադասություններ ավելացրու՝ դրանք տրվածներին կապելով  երբ, որ, թե, եթե, ինչպես, որովհետև, որպեսզի և այլ շաղկապներով ու շաղկապական բառերով:

Օրինակ` Մինչև կրակելն աղվեսները փախան:- Մինչև  կրակելն աղվեսները փախան, որովհետև  անզգույշ շարժումից թփերը խշխշացին:

Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում, որպեսզի նրանց խուճափի չմատնեն։

Վայրի անտառի պես էր անտառապահ Պանինը, երբ որ նրան բարկացնում էին։

Արջը ոռնոցով մի ոստյուն էլ արեց, երբ մարդիկ սկսեցին ծիծաղել նրա վրա։

Մթնաձորում սկսվեց անհավասար մի կռիվ մարդու և գազանի միջև, որովհետև մարդը քար էր նետել գազանի վրա, իսկ գազանը կերել էր նա ոտքը։

Ճամփին նրա ձիու սանձից բռնում էին, որ չփախնի։

Կեսգիշերին կտուրի վրա խոսելիս էի ասել, թե որքան շատ եմ սիրում նրան։

Ջուրը բակի ջրհորից բերեք, եթե իհարկե պապիկը համաձայնվի։

92․ Տեքստը փոխադրի՛ր կաթսայագործ վարպետի անունից՝ վերաբերմունք արտահայտելով և հետևություն գրելով:

Հնդկաստանի Պոնդիշերի քաղաքում փղերին փոքրիկ հանձնարարություններ տալու սովորություն կա: Երբ լավ են բացատրում, խելացի կենդանին կարողանում է ինքնուրույն շատ լավ կատարել տրված հանձնարարությունը:
Մի անգամ մի փղի հանձնարարել էին ծակ կաթսան բերել ինձ մոտ, որպեսզի նորոգեմ: Փիղն սպասեց, մինչև աշխատանքս ավարտեցիու ետ բերեցի կաթսան: Սակայն գործս վատ էր արված: Փղին ցույց տվեցին, որ կաթսայից կաթում է և նորից ուղարկեցին ինձ մոտ: Փիղը ճանապարհին կաթսան լցրեց աղբյուրի ջրով և կնճիթով կաթսան պահեց իմգլխավերևն այնպես, որ ջուրը կաթի իմդեմքին: Ես հասկացավ ու այս անգամ կարգին նորոգեցի կաթսան:

93․ Լեզու բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածիր քեզ հայտնի բոլոր իմաստներով։

Փոքրիկ աղջիկը վազելուց պատահմամբ կծեց իր լեզու․ կամ․ փոքրիկ տղան շտապում էր, տաք թեյը արագ խմելու պատճառով այրեց լեզուն։

Ուսուցիչը գիտեր 8 լեզու։

Տատիկը մտածում էր, որ իր թոռնուհու լեզուն շատ է երկարել։

Նա ճարտալ և ճտպտան լեզու ունի, կարող է լրագրող դառնալ։

94․ Պատմությունը դարձրո՛ւ ներկա ժամանակով: Տրված և ստացված տեքստերում ո՞ր նախադասությունները լրիվ համընկան։

Մեր կապիկին ձեռք ենք բերում մի աֆրիկացուց, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ է: Ամեն օր նրան դուրս ենք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում է տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոսանքով անցնում են որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազող խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաներ: Մենք ենթադրում ենք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին: Այդպես էլ եղավ: Նա շատ շուտ է գլխի ընկնում, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվում է դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ է մտնում, կապիկն իսկույն դուրս է ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց է գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չի դիմանում:

95․ Բարդ նախադասությունները պարզ նախադասություններով արտահայտիր։

Շվեյցարիայի Լուցեռն քաղաքի կենտրոնում մի անսովոր ցուցատախտակ կա։ Դրա վրա նշված են նույն անունը կրող բոլոր քաղաքներն աշխարհում։

Երբ 1907թ. Շվեդական Ուպսալի քաղաքի բնակիչ Նիլս Պաուլսոնը մահացավ, հարյուր վաթսուն տարեկան էր: Որբացան նրա երկու որդիները։ Ավագը հարյուր երեք տարեկան էր։ Կրտսերը տասը տարեկան էր:

Անգլիայում հրատարակվել է մարդկության պատմության մեջ հայտնի մարդկանց ցուցակը։ Դրանք գրել են ձախ ձեռքով:

Եգիպտացի մի միլիոնատիրոջ ազգականները նրա մահից անմիջապես հետո գնացին նոտարի մոտ, իմանալու ժառանգության մասին:

Կտակին ծանոթանալուց հետո հանգուցյալի ազգականները քիչ մնաց խելքները թռցնեին։ Նա փողերն իր տասը եղբայրներին ու քույրերին թողնելու փոխարեն կտակել էր իր կենդանիներին:

96․ Փակագծում տրված հարցին պատասխանող նախադասություն ավելացնելով՝ տրված բարդ նախադասությունները բորդ դարձրու։ 

Հանկարծ հայտնվեց նա, ով դավաճանել էր իր ընկերներին։
Որեմն կատարվե՞ց երազանքդ, սպանեցի՞ր նրան։
Այստեղից չի լսվի այն, ինչը քեզ նյարդայնացնում է։
Հևասպառ սարն էր բարձրանում նա, ով միշտ բողոքում էր ոտքի ցավից։

97․ Պատմիր ընտանիքիդ մասին (ովքե՞ր են անդամները, ինչո՞վ եք իրար նման, ինչպե՞ս եք իրար հետ ապրում, ինչ սովորություններ ու ավանդույթներ ունե՞ք, ինչպե՞ս են անցնում ձեր ընտանեկան տոները։)

Իմ ընտանիքը բաղկացած է 5 անդամից՝ հայրիկս, մայրիկս, քույրս, եղբայրս և ես։ Քույրս ինձնից մեծ է 2 տարով, եղբայրս ինձնից փոքր է 3 տարով։ Մեր ընտանիքն ամենահամերաշխ ընտանիքն է, միշտ ջերմություն կա։ Ընդհանրապես մեր ցեղը շատ աշխույժ է, մենք մի ամբողջ ցեղով ամեն ամիս 2-3 անգամ հավաքվում ենք, ուրախանում ենք, տոներ ենք նշում․․․ Մենք շատ սովորույթներ ունենք, երբ 3 երեխաներով առավոտյան գնում ենք դպրոց, պատշգամբից հայրիկս ու մայրիկս մեզ համբույրներ են ուղարկում, ձեռքով հաջողություն են անում և ժպիտներ են տալիս։ Արդեն 9 տարի է ես այդպես եմ դպրոց գալիս։

98․ Յուրաքանչյուր նախադասության իմաստն արտահայտիր՝ քանի ձևով կարող ես։

Կարկտին հաջորդեց անձրևը։

Անձրևը հաջորդեց կարկուտին։

Կարկուտին հաջորդողը անձրևն էր։

Կարկուտից հետո սկսեց անձրև գալ։

Անձրև էր գալիս կարկուտից հետո։

Մի բարակ արահետ Օրանջիայի ձորակը միացնում է գյուղի հետ։

Օրանջիայի ձորակը մի բարակ արահետով միացվում է գյուղի հետ։

Գյուղի հետ է միացվում Օրանջիայի ձորակը։

Մի բարակ արահետով է միացվում գյուղի հետ։

Խորհրդավոր է գիշերային զանգի ձայնը՝ լի ինչ որ գուժկան հնչյուններով։

Գիշերային զանգի ձայնը լի էր գուժկան հնչյուններով;

Խոհրդավոր է գիշերային զանգը։

Այդ ձայնը՝ գուժկան հնչյուններով, խորհրդավոր գիշերային զանգի ձայն էր։

Ննջարանը լուսավորվում էր արդուզարդի սեղանին վառվող մոմերով։

Արդուզարդի սեղանին վառվող մոմերով էր լուսավորվում ննջարանը։

Ննջարանը լուսավոր էր վառվող մոմերի շնորհիվ։

Սեղանին վառվող մոմերը արդուզարդ էին, որոնք լուսավորում էին սենյակը։

Միմիայն սարսափից էր դիմել այդ հուսահատ քայլին։

Այդ հուսահատ քայլին սարսափից էր դիմել։

Նա դիմել էր այդ հուսահատ քայլին միմիայն սարսափի պատճառով։

Սարսափն էր, որ նրան դրդեց այդ քայլին։

Մեր տան պատշգամբից տեսա աղջկանը՝ ցախը շալակին, բրդե շալը գլխին։

99. Բաղադրյալ բառեր կազմիր միայն տրված բառերի արմատներով։

Հայրապետ — հայրություն, պետություն

սահմանազոր — սահմանամերձ, զորություն

դիմադիր — դիմադրություն, դիր․․․

խաչակնքել — խաչադրվել, կնքահայր

ծանրակշիռ — ծանրություն, կշռաքար

գլխարկ — հաստագլուխ, պարկ

զվարթաբան — զվարթություն, բանասիրություն

ձայնասփյուռ — ձայնամշակում, սյուռքահայություն

լուսապսակ — լուսավորություն, պսակադրություն

աստղագուշակ — աստղագիտություն, գուշակություն

մեղմաշունչ — մեղմօրոր, շնչամերձ

բարետես — բարեհամբյուր, տեսություն

ժպտալից — ժպտերես

100․ Նախադասությունն ընդհարձակիր՝ կետերը համապատասխանաբար բառերով փոխարինելով։

Գազան գայլը ձագուկների պահապանն է։

Չաղլիկ փղիկը նիհարելու խնդրանքով դիմեց ընձուխտին։

Սոված կոկորդիլոսը տատիկին ասաց, որ շուտով ուտելու է նրան։

Ջրառատ ջրհորը արևի և մարդկանց անուշադրության պատճառով ցամաքել էր։

Posted in Uncategorized

հայոց լեզու 80-90

81. Բառակապակություններ կազմիր՝ հարցում արտահայտող բառերը տրված գոյականներով փոխարինելով։

Վերադառնալ տուն։

Անդրադառնալ մտքին։

82․ Կետերը փոխարինիր հարմար շաղկապով կամ շաղկապական բառով։

Լեռնային հովիտներում գիշերը ձյուն է սպասվում, իսկ հովիտներում՝ անձրև:
Աշուն էր, զովաշունչ ու պայծառ աշուն, որ սովորաբար լինում է Արարատյան դաշտում:
Երբ ջրերը ձյան հալոցքից կամ հորդառատ անձրևներից վարարում էին, դաշտում բնական ավազաններ էին գոյանում:
Կարդացի անունս մի ոտանավորի տակ… ինձ թվաց, որ իմ այդ ստորագրությունը ոսկե տառերով էր տպված:
… մինն ուներ, տասն եմ արել:
Այն օրից, ինչ գյուղ էր եկել, անցել էր ուղիղ մեկ ամիս:
Հյուրերին առաջնորդեց դեպի տաղավարը, որը գտնվում էր բակի խորքում:
Եվ մեծահռչակ զորավար էր, ևերկրների կուսակալ:
Քանի որ նույն ուղղությամբ չէին գնում,  միմյանց չէին հանդիպում:
Այդ հնէաբանը, և թանգարանի տնօրենը նոր քննության գաղափարին չընդդիմացան:

83․ Կետերը փոխարինիր նախադասություններով, որոնք նկարագրեն, բացատրեն կամ վերաբերմունք արտահայտեն։

Սպորտային կազմվածքով և լավ մարզված ամերիկուհի Արդատ Էվիտը կյանքում առաջին անգամ էր օդանավից պարաշյուտով թռչում, բայց ճիշտ նշանակված տեղում վայրէջք կատարեց։ Նա շատ հանգիստ էր, և ընդհանրապես չէր վախեցել, թեև կինը յոթանասունչորս տարեկան էր, բայց նրա թռիչքն ավելի հաջող էր, քան նրա հետ ցատկող պարաշյուտիստ աղջիկներից շատերինը։

84․ Ընդգծված նախադասությունները բառակապակցություններ դարձրու և ստացված բառակապակցություններն անհրաժեշտ դեպքում տրոհիր։

Սպիտակ մշուշի միջից հազիվ էր նշմարվում աչքից անհետացող կածանը
Գյուղացիներից ոմանք վազում էին բանջարանոցները, դդմումները բերելու համար։
Նրան զարմացրեց, անծանոթ մարդկանց մուտքը։Բերդի մուտքը նկարելուց, մատիտը մի պահ ձեռքին մնաց:

85․ Կետերի փոխարեն տրված հոմանիշները հերթով գրիր։ Բացատրիր ստացված նախադասությունների իմաստային տարբերությունները կամ նրբերանգները։

Հիվանդության պատրվակով դասի չգնաց:

Տղան լավ էր զգում, որ կարողացավ ընկերներին պաշտպանել:

Ո՞վ քեզ դրդեց այդ արարքին:

Լքեց իր հոտն ու գնաց լույսի ուղղությամբ:

86․ Նախադասությունները լրացրու՝ կետերը փոխարինելով ուղղակի խոսքերով։

Հյուրն ուշադիր լսում էր ոգևորված ուղեկցի պատմությունը տաճարի մասին ու մտածում էր «Ինչ խելացի է, ամեն բան գիտի»:
Քաղցն անհամբեր էր դարձրել նրան, ու լսելով տանտիրուհու շաղակրատանքը՝ մտքում ասում էր «Անշորհքը ոչինչ չի տալիս ուտելու»:
Արդեն ամեն ինչ պարզ էր ու հասկանալի. Նա գրեց «Ես հեռանում եմ, ինձ չսպասես»:
Ցուցանակն անտառում զբոսնել ցանկացողներին զգուշացնում էր «Անտառում գազաններ կան»:
Զարմացած նայում էր վիճող անծանոթներին ու մտածում «Որքան դժկամ է այս ժողովուրդը»:
Վազում էր ծիածանի հետևից ու իրեն-իրեն շշնջում «Շատ եմ ուզում սեռս փոխեմ»:
Սպասումից ձանձրացած՝ մտածում էր «Անպատասխանատու է շատ, ինչու է ուշանում»:
Գրքում մի նախադասություն էր ընդգծված «Լսիր շատ, խոսիր քիչ, մտածիր ճիշտ»:

87․ Նախադասության ընդգծված մասը հանիր և ստացված մասը անհրաժեշտության դեպքում փոփոխություններ արա։

Վաղուց ի վեր բժիշկներն ու գիտնականները վիճում են այդ մասին։ Այդ վեճը նոր թափով բորբոքվեց։

Մագնիսական դաշտը լայնացրել է մաշկի մազանոթները, որն էլ հանգեցնում է արյան ճնշման նվազմանը:

Ուղևորի համար ջերմանավ էի ընտրել։

Վանդակի առաստաղից անտակ տակառ էինք կախել նրա համար, որ արջը խաղալու բան ունենա:

Միշտ չէ, որ հնարավոր է լինում գնել կամ որսալ այն կենդանուն։

Արձանագրվել են բազմաթիվ դեպքեր։

Գերմանացի մի ինժեներ պատրաստել է չմուշկներ։

88․ Տրված բայերը պատճառական դարձրու։ Պատճառական դարձնող մասնիկն ընդգծիր։

ա) Խաղալ — խաղացնել դողալ — դողացնել եռալ — եռացնել թվալ — թվացնել հավատալ — հավատացնել
բ) Փոքրանալ — փոքրացնել լավանալ — լավացնել վատանալ — վատացնել բարեկամանալ բարեկամացնել թշմանալ — թշնամացնել մանրանալ — մանրացնել հզորանալ — հզորացնել բարձրանալ — բարձրացնել քարանալ — քարացնել:
գ) Հասնել — հասցնել թռչել — թռցնել տեսնել — ցույց տալ փախչել — փախցնել փակչել կպչել — կպցնել:

89. Ըստ տրված հատևության՝ տեսած, լսած կամ կարդացած մի պատմություն պատմիր։

Եթե մի բանը կարող ես գործով ապացուցել, խոսքերդ իզուր մի վատնիր։

90․ Տրված արմատներով բաղադրյալ բառեր կազմիր՝ դրանք դնելով նոր բառերի սկզբում, մեջտեղում և վերջում։

ձեռ — ձեռագիր հյուր — հյուրասիրվել հույս — հուսահատված, վերջ — վերջակետ գետ — գիտաժողով գետ — գետափ