Նախադասությամբ ցո՛ւյց տուր, թե ի՞նչ են նշանակում հետևյալ բառերը՝ արի, սեր, հոտ, հոր:
Արի-Արի տղան ամեն կերպ կռվում էր և չեր հանձնվում, որպեսզի պաշտպաներ իր քրոջը:
Գագիկ, արի գնանք բակ խաղանք:
Սեր-Կաթս երկար ժամանակ չխմեցի, այդ պատճառով վրան սեր առաջացավ:
Սերն էր կապում այդ տղային և աղջկան, որոնք միայն իրենց էին տեսնում, մյուսներին արհամարում:
Հոտ-Ոչխարհի հոտը արդեն արածել էր սարերում և ետ էր վերադառնում գյուղ:
Համեղ ուտեստի հոտը մինչև բակ գալիս էր:
Հոր-Հորից ջուր էի լցնում դույլի մեջ, երբ մի գեղեցիկ եղնիկ տեսա:
Նրա հոր անունը ամբողջ գյուղին ծանոթ էր, բոլորը ճանաչում էին նրան:
12. Ի՞նչ կանեիր, եթե ժամանակի մեքենա ունենայիր, որը ժամանակի մեջ ցանկացած ուղղությամբ ազատ տեղաշարժվեր:
Եթե ունենայի ժամանակի մեքենա կգնայի ապագա և կտեսնեյի, թե ապագայում ինձ ինչ է սպասվում, և հետաքրքիր է, և կնախապատրաստվեմ, եթե ինչ-որ կարևոր իրադարձություններ լինեն մոտակա ժամանակներում:
13. Ընդգրկված բազմիմաստ բառը յուրաքանչյուր նախադասության մեջ ի՞նչ իմաստով է գործածված, բացատրիր՝ դրա փոխարեն փակագծերում տրված բառերից մեկը գրելով:
1.Ինչո՞ւ է այդքան կոպիտ քանդակ առել:
Կոպիտ է խոսում ընկերների հետ:
Շատ կոպիտ դեմք ունի: (Անքաղաքավարի, տգեղ, անճաշակ, անարվեստ)
Ինչո՞ւ է այդքան անարվեստ քանդակ առել:
Անքաղաքավարի է խոսում ընկերների հետ:
Շատ տգեղ դեմք ունի:
2.Մեր նոր ընկերուհուն Նազելի են կոչում:
Եվ սրան էլ իմաստուն են կոչո՞ւմ: (Անվանել, համարել)
Մեր նոր ընկերուհուն Նազելի են անվանում:
Եվ սրան էլ իմաստուն են համարո՞ւմ:
3.Ինչ ասում էին, սուս ու փուս կատարում էր:
Իմ գործը կատարեցի, կարո՞ղ եմ հեռանալ:
Որոշումը որ չկատարի, չի հանգստանա: (Վերջացնել, անել,իրագործել)
Ինչ ասում էին, սուս ու փուս անում էր:
Իմ գործը վերջացրեցի, կարո՞ղ եմ հեռանալ:
Որոշումը որ չիրագործի, չի հանգստանա:
4.Բազում հարցերին մի ձևով էր պատասխանում. լռում էր:
Դեռ լռում եմ, որ տեսնեմ, թե մինչև երբ է չարություն անելու:
Արձագանքները լռեցին: (Լուռ մնալ, համբերել, վերջանալ)
Բազում հարցերին մի ձևով էր պատասխանում. լուռ էր մնում:
Դեռ համբերում եմ, որ տեսնեմ, թե մինչև երբ է չարություն անելու:
Արձագանքները վերջացան:
5.Ափսեները դրեց պահարանը:
Եկավ ու իր օրենքները դրեց:
Ձեռքի գիրքը մի կերպ դրեց լիքը լցրած պայուսակն ու դուրս եկավ: (Տեղավորել, հաստատել, խցկել, ձևացնել)
Ափսեները տեղավորեց պահարանը:
Եկավ ու իր օրենքները հաստատեց:
Ձեռքի գիրքը մի կերպ խցկեց լիքը լցրած պայուսակն ու դուրս եկավ:
14. Յուրաքանչյուր բառի իմաստը բառակապակցությամբ արտահայտի՛ր և գտի՛ր երկու խմբի բառերի նմանությունն ու տարբերությունը:
Ա.Դասագիրք-դասի գիրք, հեռագիր-հեռվից գիր, արոտավայր-արածելու վայր, լրագիր-լրի գրող, ծառաբուն-ծառի բույն, մրգաջուր-մրգի ջուր, մրջնաբույն-մրջյունների բույն, ծաղկեփունջ-ծաղկի փունջ, միջնապատ-մեջտեղի պատ:
Բ. Վիպագիր-վեպի գիր, մեծատուն-հարուստ մարդ, զինակիր-զենք կրող, ժամացույց-ժամ ցույց տվող, կողմնացույց-կողմ ցույց տվող, երգահան-երգ ստեղծող, քարհատ-քար կտրող բանվոր, պատմագիր-պատմություն գրող, քանդակագործ-քանդակ անող:
15. Ա խմբի նախադասությունների կետադրական տարբերությունը գտի՛ր, այդ տարբերության պատճառը բացատրի՛ր: Բ խմբի նախադասություններն ի՛նքդ կետադրիր:
Ա․ ա) Հողմը մռնչաց, գալարվեց և խառնեց ծովի ալիքները։
Հողմը մռնչաց, գալարվեց, և ծովի ալիքները լեռնացան։
բ) Դեմքը խաղաղ էր ու ողողվելկ էր մի զարմանալի լույսով։
Դեմքը խաղաղ էր, ու աչքերում մի զարմանալի լույս էր ցոլում։
գ) Մայորն անձամբ ցույց կտա կղզին կամ իր թիկնապահին կուղարկի ինձ զեկուցելու։
Մայորն անձամբ ցույց կտա կղզին, կամ նրա թիկնապահը կուղեկցի ինձ։
Բոլոր տեղերում դրվում է երկու ստորակետ, քանի որ ենթական փոխվում է։
Բ․ ա) Արևը ժպտաց և արթնացրեց ծաղիկներին։
Արևը ժպտաց, և ծաղիկներն արթնացան։
բ) Նա խոսում էր բարձր, խրոխտ ձայնով ու իր խոսքին տալիս է տիրական շեշտ։
Նա խոսում էր բարձր, խրոխտ ձայնով, ու դա նրա խոսքին տալիս էր տիրական շեշտ։
գ) Նա մեզ թող սպասի ավտոմեքենաների կանգառում կամ ինքն ու Ջերալդը հետ միանգամից գնա հրավերքի սրահը։
Նա մեզ թող սպասի ավտոմեքենաների կանգառում, կամ ինքն ու Ջերալդը միանգամից գնան հրավերքի սրահը։
16. Երկու խմբի գոյականների հոգնակի կազմի՛ր և օրինաչափությունը բացատրի՛ր:
Ա.Հեռագիր-հեռագրեր, արոտավայր-արոտավայրեր, լրագիր-լրագրեր, ծառաբուն-ծառաբներ, մրգաջուր-մրգաջրեր, մրջնաբույն-մրջնաբներ, ծաղկեփունջ-ծաղեփնջեր, միջնապատ-միջնապատեր:
Բ.Մեծատուն-մեծատներ, զինակիր-զինակիրներ, ժամացույց-ժամացույցեր, կողմացույց-կողմնացույցեր, երգահան-երհանաններ, քարհատ-քարհատներ, պատմագիր-պատմագրեր, քանդակագործ-քանդակագորներ:
17․ Ուշադրություն դարձրու, թե ըկամ ն մասնիկը բառին ի՞նչ օրինաչափությամբ է ավելանում։
Գործը վաղվան մի թող։ Գործնէ անմահ։ Գործն անմահ է։
Ավելի քան հարյուր տարի նավը մնաց ծովի հատակին։ Նավն ավելի քան հարյուր տարի սուզված մնաց։
Ուսումնասիրում էր իրենց գյուղի բույսերը ։ Իրենց գյուղի բույսերն էր ուսումնասիրում։
Սիրտը գործում էր օր ու գիշեր։ Սիրտն օր ու գիշեր գործում էր։
Հետքերը տանում էին անտառ։ Հետքերն անտառ էին տանում։
Աղեղնավորը ներկաներին սպառնում էր ու գոռգորում։ Աղեղնավորն սպառնում էչ ներկաներին ու գոռգոռում։
Աղջիկը հավանաբար շտապում էր։ Աղջիկն շտապում էր հավանաբար։
Գինին կարասներում էին պահում։ Գինին էին պահում կարասներում։
Տղան ցանկապատի վարյոց թռավ։ Տղան էր ցանկապատի վրայից թռչողը։
Ինչպես հասկացա, ն դրվում էր այն ժամանակ երբ ենթակայից հետո գալիս էր ստորոգյալը։ Բայց կար նաև դեպք, որտեղ երբ բառը սկսվում է ձայնավորով, ապա նրա նախորդ բառի վերջում պետք է դնենք ն, որպեսզի ավելի գեղեցիկ կարդացվի։ Մի դեպք էլ կար, երբ գործողությունը կատարում է գոյականը և շեշտը դրված է հենց գոյականի վրա և այն գտնվում է նախադասության սկզբում, ապա այն գրվում է ը-ով։
18. Հետևություններից ո՞րն է համապատասխանում տեքստին։ Ընտրությունդ պատճառաբանիր։ Կարող ես այլ հետևություն անել։
Արագիլին հարցրին․
-Իմաստուն հավք, ինչո՞ւ ես անվերջ մեկ ոտքի վրա կանգնում։
Պատասխանեց․
-Որպեսզի գոնե մի քիչ թեթևացնեմ աշխարհի բեռը։
Հետևություն։
ա) Մարդիկ մեծամիտ են ու շատ կարևորում են իրենց։ Նրանց թվում է, թե իրենք են տանում աշխարհի հոգսը, և իրենցից է կախված, թե աշխարհն ինչպես է ապրում։
բ) Կա մարդ, որ այնքան բարի է, որ աշխարհն ու մարդկանց ներողություն չտալու համար պատրաստ է մեկ ոտքի վրա ապրելու։ Իր կյանքը կդժվարացնի, միայն թե ուրիշների համար հեշտ լինի։
գ) Ծույլ մարդիկ իրենց բան ու գործը թողած, ամբողջ օրը կարծես աշխարհի հոգսն են հոգում։
դ) Կան պարծենկոտ մարդիկ, որոնք իրենց ամենասովորական արարքները շատ են կարևորում ու դրանք վեհ գաղափարներով բացատրում։
ե) Բոլոր մարդիկ պետք է մեկ ոտք ունենան, որ երկրի բեռը թեթև լինի։
զ) Մարդիկ պետք է հարգեն դիմացիների սովորությունները և դրանց վերաբերվող ավելորդ հարցեր չտան, թե չէ երբեմն շատ անհեթեթ պատասխաններ կլսեն։ Ամեն ինչ չէ, որ բացատրելի է։
է) Մարդիկ այնքան եսասեր ու շահամոլ են, որ երբեք, մի թռչունի չափ անգամ չեն մտածի իրենց երկրի մասին։
Իմ կարծիքով արագիլը իր ոտք է բարձրացրել էր, որպեսզի աշխարհի հոգսը թեթևացնի, ինչքան էլ դա նրա մոտ չստացվեր կարևորը այն էր, որ նա ուներ ցանկություն և պատրաստ էր դա անել աշխարհի համար: Մենք էլ պետք է մտածենք առագիլի նման և փորձենք օգնել մեկս մյուսին, վերջ ի վերջո աշխարհին, որը կործանման եզրին է:
19․ Տրված բարդ բառերի առաջին մասը փոխելով՝ նոր բարդ բառեր ստացիր և բոլոր բառերը բացատրիր։
Ոսկեշար — ոսկեգույն, բազմազբաղ — բազմազան, բազկատարած — բազկաթոռ, գնդացիր — գնդակ, ստրկահոգի — ստրկական, սիրահոժար — սիրահարված, մեղմանվագ — մեղմօրոր, սառցալեռ — սառցաբեկոր, բանաձև — բանասեր, գաղտագողի — գաղտնի։
20. Ընդգծված բառերն ու բառակապակցությունները փոխարինի՛ր համապատասխան ածականներով:
Օրինակ՝ Երկրին մոտտարածությունում տիեզերանավի հանդիպեցին: – Երկրամերձտարածությունում տիեզերանավի հանդիպեցին:
Հայոց աշխարհում, Արարատի դաշտի հարավում, մի հրաշալի ու անձեռակերտ կոթող կա: Դա Արարատն է՝ երկնասլաց, մեկուսի լեռների զանգված՝ կոնի նմանվող զույգ գագաթներով: Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Մասսի ժայռապատ գագաթը ծածկված է հավերժական ձյունով: Սսի գագաթի մասը նույնպես քարածածկ է: Լանջերը կտրտված են ճառագայթաձև ձորակներով ու հեղեղատներով: Լանջերին խոտառատ արոտները ու թփուտներ կան, ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի:
Մասիսը զերծ չի մնացել բնության աղետներից: Նրա հյուսիս-արևելյան լանջի խորխորատը, հայտնի <<Մասյաց վիհ>> անունով, որ գագաթնամերձ մասում ավելի քան հազար մետր խորություն ունի,առաջացել է երկրաշարժից: