Posted in Français

Française

  1. Je veux que tu sorts le chien tout les soires.
  2. Ne dis pa que tu ne peux pas le faire.
  3. Cet éleve doix apprendre à être autonome.
  4. Nous voulons offrir un voyage à nos parents.
  5. Comment vous pouvez exiger un entraînement aussi épuisant.
  6. Voulez-vous des légumes et des fruits.
  7. Vous devez terminer ce travail avant de sortir.
  8. Le directuer voulez vous voir dans son bureau.
  9. Il m’est impossible de venir cet après-midi,je doix aller chez le dentiste.
  10. Les chasseures ne peuvent pas tuer le gibier toute l’année.
  11. Nous nous devons rencontrer dans la salle des fêtes.
  12. Tous ses voisins veulent organiser une fête en l’honneur de René ,vainqueur de la course.
  13. Nous nous pouvons rencontrer dans la salle des fêtes.
  14. Les organisateurs de la fête doivent demander l’autorisation au maire pour occuper des locaux publics.
Posted in հայոց լեզու

Հայոց լեզու 120-123

121․ Զույգ նախասությունները փակագծում տրված շաղկապով կամ շաղկապական բառով միացրու՝ քանի ձևով կարող ես։

Երբ գարնանը օրերը կարգին տաքացան, մժղուկը դուրս եկավ ուղտի ականջից։

Որոշեց վերադառնալ հայրենի քաղաք, որովհետև ամեն ինչ մոռացել և բոլորին ներել էր։

Այդ կղզին կատարյալ դրախտ կարելի է դարձներ, որովհետև հորդաբուխ աղբյուրներ կային այնտեղ։

Անտառում դեռ ոչ մի շշուկ չէր լսվում, չնայած անձրևն արդեն դադարել էր։

Եթե բոլորը քեզ նման մտածեին, աշխարհն այսպիսին չէր լինի։

Այնտեղ փնտրեցեք կորած ձիու հետքերը, որտեղ այս քարի կտորը գտել եք։

122․ Կետերի փոխարեն հերթով գրիր տրված հոմանիշները։ Ստացված նախադասություններն ինչո՞վ են տարբերվում։

Գնում էր կախարդական մատանին փախցնելու։

Գնում էր կախարդական մատանին գողանալու։

Այս ձողը ծռիր։

Այս ձորը թեքիր։

Այս ձորը խոնարհիր։

Ինչ ուզում ես գրիր, ես կկարդամ։

Ինչ ուզում ես շարադրիր, ես կկարդամ։

Ինչ ուզում ես փորագրիր, ես կկարդամ։

Ինչ ուզում ես գրի առ, ես կկարդամ։

123․ Սկզբից տասը-տասներկու նախադասություն ավելացրու, որ ամբողջական տեքստ դառնա։

Ես էքստրիմների սիրահար եմ և հաճախ եմ օդապարիկով հաղթահարում շատ բարձրություններ։ Այս անգամ պետք է ընկերներիս հետ թռնեինք ահռելի բարձրությունից։ Ինքնաթիռի մեջ էինք, լարվածություն չկար, քանի որ շատ էինք թռել և դա մեզ համար սովորական էր։ Ժամանակն էր թռնելու, մենք արդեն պատրաստ էինք թռիչքի։ Կախվեցինք ինքնաթիռի տակից 4 հոգով, տրամադրություններս բարձր էին, ես հանեցի տեսախցիկը, որպեսզի նկարվենք, և այդ պահին բաց թողեցին մեր պարանները և մենք թռանք, և չհասցրեցի պատրաստվեց և կախված մնացի ինքնաթիռի ծայրից, տապատս մտքել էր ինքնաթիռի տակի որևէ մեխի մեջ, և գլխվայր կախված էր, աչքերիս դիմաց սևացել էին, և վախենում էր, ոչ մի պաշտպանական բան չունեի վրաս։ Մոտ 5 րոպե ես կախված էի, գլւոխս ցավում էր, մարմինս էլ չէր զգում։ Ինքնաթիռում գնտվող մարդկանցից մեկը ձորձեց ինձ օգնել և ես այդ պահին ընկա ցած, չէի հասկանում ինչ էր կատարվում, և օդում էր և արագ ցած էի իջնում։ Սեղմեցի հոգւոստիս վրա գտնվող օդապարիկին և այն բացվեց, չնայած վնասված էր և շատ չէր օգնում։ Գլուխս պտտվում էր, աչքերիս դիմաց սևացել էին, ես չէի տեսնում, թե ինչ է կատարվում։ Վերջապես ոտքիս մատներով շոշափեցի հողը, փորձեցի քայլ անել ու ընկա: Օդապարիկը փլվեց վրաս: Մի քիչ մնացի այդպես, հողին ձուլված, նրա մասը դարձած: Կամաց-կամաց սկսեցին ձայներ մոտենալ: Կարոտին ու վերադարձի ուրախությանը ինչ-որ մեղմ ու խոր տխրություն խառնվեց:

Posted in հայոց լեզու

Հայոց լեզու 110-120

111. Փակագծի բառերը գրիր կետերի փոխարեն դնելով պահանջված ձևով (եզակի կամ հոգնակի)։

Աշխարհում մոտ հազար երեք հարյուր ժողովուրդ կա։ Այդ հազար երեք հարյուր ժողովուրդները խոսում են մոտ երեք հազար լեզվով։ Կան լեզուներ, որոնցով տարբեր ժողովուրդներ են խոսում։ Օրինակ՝ ԱՆգլիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրիալիայի, Նոր Զելանդիայի քաղաքացիները հիմնականում անգլերեն են խոսում, Լատինական Ամերիկայի բնակչության մեծ մասը, բացառությամբ բրազիլիացիների, իսպաներեն է խոսում։ Սակայն ավելի հաճախ հակառակն է լինում․ Մի երկրի ժողովուրդը մի քանի լեզվով է խոսում։ Սուդանում, օրինակ, հարյուր տասնյոթ լեզու է գործածվում։ Կոնգոյում հինգ հարյուր լեզու կա։ Դաղստանում մոտ մեկ միլիոն մարդ է բնակվում, և այդտեղի մեկ միլիոն բնակիչները խոսում են ավելի քան վաթսուն լեզով։

Աշխարհի ամենամեծ պատկերասրահը Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժն է։ Այստեղ արվեստի ավելի քան երեք միլիոն ստեղծագործություններ են ցուցադրվել։ Այդ թանգարանի բոլոր երեք հարյուր քսաներկու դահլիճներում նայելու համար, մարդ շուրջ քսանհինգ կիլոմետր ճանապարհ է անցնում։ Արգելանոցում բույսերի երկու հազար տեսակներ են աճել։

112․ Տրված տեքստերը փոխադրիր՝ ընդհանուր վերնագիր և հետևություն գրելով։

Բնության պահապանները

Ա. Մի անգամ դեպի հարավ չվելիս ծիծեռնակները փորձանքի մեջ ընկան: Այդ տարի Շվեյցարիայում ուժեղ ցրտից բոլոր միջատները սատկել էին; Դե, էլ ի՛նչ պիտի ուտեին ծիծեռնակները. չէ՞ որ շատ թռչունների նման նրանք էլ են միջատներով սնվում: Խեղճ ծիծեռնակները սովից ուժասպառ եղան ու վայր ընկան: Բայց Շվեյցարիայի բնակիչներն անօգնական չթողեցին նրանց. հավաքեցին, դրեցին տուփերի մեջ ու տարան երկաթուղային կայարան: Այդտեղից էլ հատուկ գնացքով արագ ու ապահով ուղարկեցին հարավ:

Բ. Հնդկաստանի Ուտար Պլադեշ նահանգում բնության շատ կրքոտ պաշտպաններ են բնակվում: նրանք կազմել են « Չիպկո Անդոլայ» («Գրկի՛ր ծառը») ընկերությունը: Երբ ընկերության անդամներից մեկն իմանում է, որ ինչ-որ տեղ  պատրաստվում են ծառ կտրել, համախոհներին անմիջապես հայտնում է, և նրանք բոլորը շնչակտուր սլանում են այնտեղ: Ծառահատների հայտնվելուն պես ընկերության կամավորներից յուրաքանչյուրը մի ծառի բուն է գրկում և թույլ չի տալիս, որ կտրեն:

Նյութերը բնության պահապանների մասին էին, ասվում էր, թե ինչպիսի բնության պահապաններ են լինում, մեկը՝ ծառն է պաշտպանում, իսկ մյուսը՝ կենդանիներին։

113․ Բարդ նախադասությունը պարզեցրո՛ւ` նրա մեջ եղած նախասասություններից մեկը հանելով։

Գյուղի վերևում հին քարայրներ կան, որոնց շվաքում նախրից  հետ մնացած հորթերն են նստում:
Եվ որովհետև այդ օրը Պանինը անտառ չպիտի գար (նա լսել էր, որ անտառապահը հիվանդ է), Ավին գերադաս համարեց մի շալակ ցախ տանել տուն:
Կա ձմեռվա ճանապարհ, որ անցնում է արևկող տեղերով, վտակների ավազուտ հունով:
Մանուկները գնում են ծանոթ արահետով, որովհետև մյուս կածանները նրանց անծանոթ են ու երկյուղալի:
Գարնան մի գեղեցիկ առավոտ, երբ ամեն ինչ աշխույժ և դուրեկան է թվում, Անժիկն ու մինա բիբին գնացին դեպի ձորակ:

114․ Գտիր տրված բառերի բոլոր նմանությունները։

Սրանք բոլորն էլ դերանուններ են, տարբերությունն այն է, որ մեկը՝ առաջինն դեմք է, մյուսը՝ երկրորդ դեմք, մյուսը՝ երրորդ։

115․ Կետերի փոխարեն ավելացրու նախադասություններ, որոնք նկարագրեն նախորս կամ հաջորդ նախադասության առարկան կամ վերաբերմունք արտահայտեն։

Որսորդը մեծ դժվարությամբ մի հավք բռնեց: Խորամանկ հավքը կչկչում էր, բայց դրան մեկ տեղ նաև մտածում էր։ Հավքը հանկարծ լեզու առավ ու ասաց.
-Որսո՛րդ, ինձ բա՛ց թող, քո լավության դիմաց քեզ համար երեք հատ մարգարիտ կածեմ:
Որսորդը հավատաց ու բաց թողեց: Հավքը ծառի վրա թռավ, մի բարձր ճյուղի նստեց: Խեղճը միամիտի նման արդեն պատկերացնում էր, թե ինչպետք է անի այդ մարգարիտե ձվերը, հավքը ծառի ճյուղին նստած էր։ Որսորդն էլ կանգնել ու մարգարիտներին էր ապասում: Նա արդեն մտածում էր, թե ինչպես է օգտագործելու այդ ձվերը։ Բայց հավքն իր խոստումը կատարելու միտք էլ չուներ: Որսորդը զղջաց ու ձեռքը պարզեց, որ նրան նորից բռնի, բայց չհասավ: Սուտասան Հավքը Չար ծիծաղով նստած էր ծառի ճյուղին, նրա ցանկությունը կատարվել էր․․․  Հավքը ծիծաղեց ու ասաց.- Ձեռքդ մի՛ մեկնիր նրան, ինչին չի հասնի. սա մեկ: Չլինելու բանին մի՛ հավատա. սա երկու: Անցած- գնացածի համար մի՛ ափսոսա, սա էլ երեք: Ահա՛ քեզ երեք մարգարիտ:

116․ Ընդգծված բառերից որը հնարավոր է՝ փոխարինիր անձ կամ իր ցույց տվող այլ բառով։

117․ Ընդգծված բառաձևը երբ են սխալ և էրբ ճիշտ։ Սխալ ձևերնն ուղղիր։

Գնալուց մի անգամ էլ պատվիրեց զգույշ լինել:
Քո գնալուց հետո հյուրեր եկան:
Այդ աղջկան փրկելուց քիչ էր մնում ինքը խեղդվեր:
Մարդու կյանքը փրկելուց բարի գործ կ՞ա:
Շտապելուց ամեն ինչ գցում էր ձեռքից:
Շտապելիս ինչ-որ մեկը կանգնեցրեց նրան:
Հոգնել եմ նույն բանն անվերջ ասելուց:
Այդ ասելիս հանկարծ գլխի ընկավ, որ մոռացել է գլխավորը:
Հեռանալիս հիշեցրեց իր հրավերն ու խնդրանքը:
Հեռանալուց հոգնել եմ, ուզում եմ բոլորիդ միասին տեսնել:
Ուշադիր դիտելիս վրան ճեղք կնկատես:
Դա դիտելուց հետո էլ ոչինչ չեմ ուզում տեսնել:

118․ Ժամանակային սխալ ձևով գործածված բայերը գտիր և ուղղիր։

Մեր կյանքի մեջ աշխուժություն էր մտցնում մարդանման կապիկը՝ Չամլին, որն ամեն առավոտ թեյ բերող սպասավորի հետ մտնում էր մեր ննջարանը: Մի ցատկով կտրեց դռնից մինչև մահճակալս  ընկած տարածությունը և թռավ մահճակալիս:  Ի նշան ողջույնի` շտապ-շտապ համբուրում էր ինձ իր խոնավ շուրթերով ու հետո տնքտնքալով հետևում էր, թե ինչպես եմ կաթ, թեյ ու շաքար (հինգ գդալ) լցնում իր բաժակը: Բաժակն ինձնից վերցնում էր հուզմունքից դողդողացող ձեռքով, մոտեցնում շուրթերին ու խմում ահավոր մի ֆռոցով: Առանց դադար տալու ավելի ու ավելի էր բարձրացնում բաժակը, մինչև որ այն շուռ էր գալիս մռութի վրա: Դրանից հետո վրա էր հասնում մի երկար ընդմիջում: Չամլին սպասում էր, որ կիսահալված շաքարը հոսի իր լայն բացված բերանի մեջ: Երբ համոզվեց, որ բաժակի մեջ էլ ոչինչ չկա, խոր հոգոց էր հանում ու բաժակը վերադարձրեց ինձ՝ այն աղոտ հույսով, որ նորից կլցնեմ:

119. Տրված բառերը բաղադրիչների բաժանիր և պարզիր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ինչ ընդհանրությամբ է կազմված։

ա) սահմանադիր — սահման — ա — դիրք զրուխտափայլ — զրուխտ — ա — փայլ, կանխավճար — կանխիկ — ա — վճար, սնափառ — սին — ա — փառ, բաղաձայն — բաղ — ա — ձայն, պարտատեր — պարտ — ա — տեր, կենսախինդ — կենս — ա — խինդ, ջրամուկ — ջուր — ա — մուկ, արևամուկ — արև — ա — մուկ, ձեռագործ — ձեռք — ա — գործ, նորամուտ — նոր — ա — մուտք,

բ) կենարար — կեն — արար, կենսուրախ — կենս — ուրախ, զուգընթաց — զուգ — ընթաց, ջրկիր — ջուր — կիր, ջրհեղեղ — ջուր — հեղեղ, բանբեր — բան- բերող, քարտաշ — քար — տաշող, տնպահ — տուն — պահող, լուսնկա — լույս — ընկնող, մթնկա — մութ — ընկնող, ձնծաղիկ — ձյուն — ծաղիկ, ռնգեղջույր — ռունգ — եղջույր, քարափ — քար — ափ, մոլեռանդ — մոլ — եռանդ, հրձիգ — հուր — ձիգ, քարտաշ — քար — տաշող, ակնհայտ — աչք — հայտնող

Ա և Բ-ն տարբերվում են նրանով, որ Ա-ում կան հոդակապեր, իսկ Բ-ում չկան։

120․ Կետերի փոխարեն ժամանակ ցույց տվող հարմար բառ կամ բարակապակցություն գրիր։

Հին ժամանակ ենթադրում էին, որ Վեզուվի ժայթքման ժամանակ (մ.թ.ա. 79թ.) կործանվել է երեք քաղաք՝ Հերկուլանիումը, Պոմպեյն ու Ստաբիան: Սակայն նոր դարերի նշանավոր հրաբխի լավայի և մոխրի տակ թաղված մի այլ քաղաք են գտել՝ Օպուլենտիսը: Պեղումները վերջնականապես ցույց տվեցին, որ այդ քաղաքում ժամանակին ապրելիս են եղել միայն ունևոր մարդիկ: Աղքատների տներ դեռևս չեն հայտնաբերվել:

Գիտնականները միայն գանգի օգնությամբ մարդու մասին շշատ բան կարող են ասել՝ նրա սեռը, տարիքը, ազգային պատկանելությունը, մարմնի կառուցվածքը, մտավոր ունակությւոնը և այլն: Բայց պարզվում է, որ գանգը <<խոսում է>> ոչ միայն տիրոջ մասին: Հնում գոյություն ուներ այն կարծիքը, որ Աֆրիկա մայրցամաքն ու Սիցիլիա կղզին ժամանակին միացած են եղել: Այդ կարծիքն այլևս ապացուցվել է: Կղզում գտել են երեք միլիոն տարի առաջ ապրած նախամարդու գանգ, որը նման է ոչ թե եվրոպացի, այլ աֆրիկացի իր ժամանակակիցների գանգին: Քանի որ այն ժամանակ նավեր չկային, որ աֆրիկացին նավակով հասներ Սիցիլիա, իսկ լողալով այդքան ճանապարհ կտրելն անհնար է, ուրեմն կզղին մայրցամաքի մասն է եղել:

Posted in Uncategorized

Քիմիա

  • Որո՞նք են  կենդանի  օրգանիզմի  հիմնական  տարրերը                         մակրոտարրեր-ածխածին, ջրածին, ֆոսֆոր,ազոծ, ծծումբ .                     միկրոտարրեր- երկաթ, ցինկ, մագնեզիում
  • Ո՞րն է  կենդանի  օրգանիզմի  կառուցվածքային  միավորը,նրա  բաղադրությունը

Բջջի բաղադրություն

70-80% H2O

10-20% սպիտակուցներ

1-5% ճարպեր

0,2-2% ածխաջրեր

0,2-2% նուկլեինաթթուներ

  • Ինչու՞  են  գիտնականներն ասում. «Կյանքը՝ սպիտակուցների գոյության ձևն  է»

Որովհետև մենք կազմվաց ենք ստիպատկուցներից:

  • Ինչպիսի՞  օրգանական և  անօրգանական  նյութեր  կան  կենդանի  օրգանիզմում
  • Ինչպիսի՞ քիմիական ռեակցիայով  կարելի  որոշել  օսլայի առկայությունը սննդանյութերում
  • Ի՞նչ պայմաններ  են  անհրաժեշտ  բույսի  աճի  համար
  • Ի՞նչ  է  լուսասինթեզը 〈ֆոտոսինթեզը〉
  • Ո՞րն է  վիտամինների  դերը  կենդանի  օրգանիզմներում:
Posted in Պատմություն

Վանի Թագավորություն

Վանի Թագավորություն`

Հայկական պետություն է, որը գոյատևել է 9-6րդ դարերում գտնվում էր Հայկական լեռնաշխարհում: Վանի թագավորների գրություններից հասկանում ենք, որ “Վան” պետությունը ունեցել է մի քանի անուններ` «Բիայնիլի, Ուրարտու,Նաիրի», սակայն Աստվածաշնչում նշված է որպես «Արարատյան թագավորություն»:

Ըստ Ասորեստանի թագավոր Սալմանասար Գ.-ի (859-824)արձանագրությունների Վանի հիմնադիր թագավորն է Արամեն:

Արամեին հաջորդեց Սարդուրի Ա.-ն: Ով 830-ականին հզորացրել է Երկիրը և Վանա Լճի ափին հիմնեց Վան մայրաքաղաքը, այդտեղից է եկել պետության “Վան” անունը: հաջորդեց Արգիշտի Ա.-ն և իր ժամանկով Վանի թագավորությունը հասել էր հզորության գագատնակետին (786-764):Նա կազմակերպել է մի շարք արշավանքներ դեպի Ասորեստան և այլ երկներ։ Նա շրջափակման մեջ է գցել Ասորեստանը, որի հետևանքով հակառակորդի զորավարները սարսափում էին նրանից և ասում, որ «նրա անունը հնչում է ինչպես ծանր հողմ»։ 

Թագավորներ`

Արամե-մ.թ.ա. 859-843

Սարդուրի Ա.-մ.թ.ա. 835-825

Իշպուինի-մ.թ.ա. 825-810

Մենուա-մ.թ.ա. 810-786

Արգիշտի Ա.-մ.թ.ա. 786-764

Սարդուրի Բ.-մ.թ.ա. 764-735

Ռուսա Ա.-մ.թ.ա. 735-710

Արգիշտի Բ.-մ.թ.ա. 710-685

Ռուսա Բ.-մ.թ.ա. 685-645

Սարդուրի Գ.-մ.թ.ա. 645-643

Սարդուրի Դ.-մ.թ.ա. 625-620

Էրիմենա-մ.թ.ա. 620-605

Ռուսա Գ.-մ.թ.ա. 605-595

Ռուսա Դ.-մ.թ.ա. 595-585

Posted in Պատմություն

Արգիշտի Առաջին

Արգիշտի Առաջինը ՝ Ուրարտուի վեցերորդ թագավորն էր, որը թագավորում էր մ.թ.ա. 786 թվականից մինչև մ.թ.ա. 764 թվականը: Նա հիմնադրեց Էրեբունի միջնաբերդը մ.թ.ա. 782 թվականին, որը գտնվում է Հայաստանի մայրաքաղաքում ՝ Երևանում:

Նա ծնվել է մ.թ.ա. 827 թվականին, մահացել է 764 թվականին: Ունեցել է մեկ որդի` Սարդուրի Բ.:

Արգիշտի Ա-ն հաջորդել է հորը՝ Մենուային: Գլխավոր հակառակորդի՝ Ասորեստանի դեմ վճռական ռազմական գործողություններ ձեռնարկելուց առաջ Արգիշտին նախ մի քանի պատժիչ արշավանքներով ընկճել է Երիախի (Շիրակ), Աբունի (Հավնունիք), Դիաուեխի (Տայք), Կատարձա (Կղարջք), Զաբախա (Ջավախք), Ետիունի (Ուտիք) և այլ «աշխարհների» ու «ցեղագավառների» ըմբոստությունները, ամրապնդել կենտրոնական իշխանության ազդեցությունը տերության հյուսիսային շրջաններում: Այնուհետև Ասորեստանին դուրս է մղել Հյուսիսային Միջագետքից, Կոմմագենից և Հյուսիսային Ասորիքից, տիրել Միջերկրածովայքի արևելյան և Փոքր Ասիայի հարավարևելյան շրջաններով անցնող առևտրական մայրուղիներին: Արգիշտի Ա-ի գերիշխանությունը ճանաչել են Փոքր Ասիայի և Ասորիքի բազմաթիվ երկրներ, դաշնակցել նրա հետ՝ ընդդեմ Ասորեստանի: Վերջինս իր առաջնակարգ դիրքն Առաջավոր Ասիայում հարկադրաբար զիջել է Վանի թագավորությանը: Արգիշտիի օրոք Այրարատյան դաշտը վերածվել է պետության տնտեսական և ռազմական կարևոր նշանակության շրջանի: 

Այստեղ մ. թ. ա. 782 թ-ին հիմնադրել է Էրեբունի (Երևան), իսկ մոտ 776 թ-ին՝ Արգիշտիխինիլի (Արմավիր) քաղաքները: Նրա օրոք կառուցվել են ջրանցքներ, տաճարներ, պալատներ, շտեմարաններ, զինանոցներ և այլ շինություններ, զարգացել են երկրագործությունը, անասնապահությունը, արհեստները, ներքին ու արտաքին առևտուրը: Հայտնաբերվել են Արգիշտիին վերաբերող արձանագրությամբ բրոնզե սաղավարտներ, վահաններ և այլ իրեր:

Posted in english

English Homework

1.He said ”hello”

2.Then she said ”hello”.

3.Then he asked ”how are you?”.

4.Then she replied ”good, and you?”

5.Then he said ”I’m fine. What did you do today?”

6.She said ” I woke up, went to school, went out with my friend to a café, and then came home. What about you?

7.He replied ‘I was sick so I stayed home and skipped school, then I got better went to the mall with my Mom and then came home.

8. She asked ”Do you have any plans for tomorrow?”

9.He said ”No, why?”

10.She said ”Well I was going to the movies tomorrow and had an extra ticket I thought you could come?”

11.He replied ”Of course I’d love to come. What movie is it?”

12.She said ”I don’t know if you’ve heard of it, it’s called Home Alone’.’

13.He said ”Of course I’ve heard of it I’m not STUPID.”

14.She said ”Well meet me at the movies at 20:00.”

15.He said ”Can’t wait.”

Posted in հայոց լեզու

հայոց լեզվի քննական նմուշ.

Նարդոս ես և նա

Մի երեկո էլ, սովորական ժամին, պատանի երաժիշտը գոթական ապարանքի բարձր պատուհանի տակ կանգնած՝ իզուր աշխատում էր իր դյութական հնչյուններով դուրս կանչել հավերժահարսին։

Պատուհանը փակ էր։

Պատանի արտիստը, սակայն, չէր հուսահատվում. ջութակը մերթ կանչում հրամայաբար, մերթ խնդրում աղերսագին, մերթ խոսում լալագին, մերթ հառաչում ու լալիս հուսահատորեն։

Պատուհանը միշտ փակ էր։

Այնուհետև, երբ ջութակն իր վերջին հուսահատկան ճիչերն էր արձակում, պատուհանի մի փեղկը կիսով չափ բացվեց, նախ մի դրամ զրնգաց գետնին և ապա թղթի մի կտոր, օդի մեջ պտտվելով, ցած ընկավ պատանի երաժշտի ոտների առջև։

Թուղթը վերցրեց և կարդաց.«Հայրս ասաց, որ իմ և քո միջև անանց անդունդ կա։Մենք վերևն ենք, դու ներքևը, էլ մի՛ գա։ Մոռացի՛ր ինձ»։

Կարդաց, առժամանակ շանթահար մնաց տեղնուտեղը արձանացած, հետո ցնցվեց ուժգնորեն, մի կայծակնացայտ հայացք նետեց դեպի ազնվական ապարանքի բարձունքը, թուղթը, ցասումով լի, ուզեց պատառ-պատառ անել, բայց զսպեց իրեն, խնամքով ծալեց, ծոցը դրեց, ոտով դեն շպրտեց գետնին ընկած դրամը և, ջութակը պինդ սեղմելով վիրավոր կրծքին, հեռացավ անարգանքի կսկիծը հպարտ սրտի մեջ պարուրած։

Այդ օրվանից Վենեցիայի փողոցներում էլ ո՛չ ոք չտեսավ հանրածանոթ պատանի ջութակահարին։

1.Պատ.`

Անցյալ Կատարյալ ա)Վերցրեց բ) ասաց

2.Պատ.`

.Քո վերաբերմունքը արտահայտիր աղջկա երկտողի նկատմամբ:

Սխալ է այդպիսի համեմատություններ անել և այդպիսի տարբերություններ դնել մարդկանց միջև: Մարդուն եթե իրոք սիրում ես կապ չունի թե ինքը ֆինանսական ինչ խնդիրներ ունի կամ չունի, կարևոր է որ դիմացինտ ազնիվ լինի բարեսիրտ ու խիզախ:

3.Պատ.`

«Մայրս ասաց քո և իմ մեջ ամենինչ հնարավոր է: Բայց հայրս քեզ ատում է և այդ պատճառով մենք պետք է փախչենք այս գիշեր:

4.Պատ.`Ինձ շատ հարազատ է Յոհանն Ստռաուսս-ի «Կապույտ Դանուբ» մեղեդին, քանի որ դա իմ տատիկի և պապիկի ամենասիրած մեղեդիներից մեկն է:

5. Պատ.` Հավերժահարս:

6.Պատ.`Օ ձայնավորն է, որ չկա 4-րդ նախադասության մեջ:

7.Պատ.`Իզուր բառը օգտագօրծվում է ապարդյունի իմաստով:

8.Պատ.`Այո, ապարանքը նշանակում է «շքեղ տուն, պալատ»

9.Պատ.`Տարտամել բառը, որը նշանակում է սառցակալել:

10.Պատ.Հետևյալ բառերից կթղան է որ երաժշտական գործիք չէ՛,նշանակում է (գավաթ, բաժակ):

11.Պատ.`

Ա)Երաժիշտ-Երաժիշտներ

Բ)Պատանի-Պատանիներ

Գ)Ապարանք-Ապարանքներ

Դ)Պատուհան-Պատուհաններ

12.Պատ.`Հետևյալներից «էլ»-ն է, որ ձևաբանական վերլուծությունը սխալ է:

13.Պատ.`հեևյալներից «խոսա» տարբերակն է, որ սխալ է:

14.Պատ.`

Ա)Զութակը- Եզակի, Հասարակ, Ուղղական, Ի արտաքին, Որոշյալ:

Բ)Հրամայաբար-Ձևի Մակբայ:

Գ)Մերթ-Ժամանակի Մակբայ:

Դ)հառաչում-Կախյալ, Ձևաբայ, Սահմանական Եղանակ, Անկատար Անցյալ, 3-րդ դեմք, Եզակի թիվ, Չեզոք Սեռ:

15.

16.

17.Պատ.`

Վերջին, արձակում,փեղկը, թղթի, օդի, թուղթը, կարդաց, ներքևը:

18.Պատ.` Հուսահատական:

19.Պատ.` Անանց բառը այդտեղ գործածված է անանցելի իմաստով:

20.Պատ.` Այո, վիհ և խորխորատ բառերը անդունդ բառի հոմանիշներ են:

21.Պատ.`Էլ մի՛ գա: Մոռացի՛ր ինձ:

22.Պատ.`«Էլ» բառը այս հատվածում գրած է այլևս իմաստով:

23.Պատ.`«մի» բառը քանակական թվական է:

24.Պատ.`

Սեռական հոլով`Իմ, Քո:

Ուղղական հոլով.`Հայրս, Զութակը, Դրամը,

Հայցական.`Ինձ, հայրս:

25.Պատ.`Ցած ընկավ:

26.Պատ.` հետևյալներից ասեինք բայաձևն է սխալ:

27.Պատ.`

Դրական`Մոռացիր՛ինձ:

Ժխտական`Մի՛գա:

28.Պատ.` արգելական հրամայական:

29.Պատ.` Այո:

30.

31.Պատ.`

նախադասության որևէ անդամի վրա՝ հաջորդից անջատելու և ցույց տալու համար, որ վերջինիս լրացումը․

32.Պատ.`

Թև-թևի.

Փողոցից-փողոց.

Կաս-կարմիր

Առոք-փառոք.

33.Պատ. առժամանակ բառը նշանակում է որոշ ժամանակ:

34.Պատ.` Կայծայնացայտ հայացք բառակապակցության մեջ կայծայնացայտ բառը փոխաբերական իմաստով է դրված (բարկություն արտահայտող):

35.Պատ.` հոմանիշներ են:

36.Պատ.`Այո, կարող ենք ասել որ տեղնուտեղ բառը նշանակում է հենց նույն տեղում:

37.Պատ.`Ցասում բառին հետևյալներից մենակ սրտմություն բառն է ,որ հոմանիշ չէ:

38.Պատ.` Ցասում բառը ավելի ուժգին բարկություն է քան զայրույթը:

39.Պատ.`

Թավջութակահար.

Սրնգահար.

Դաշնակարուհի.

Տաղվահարուհի.

40.Պատ.`

Ա) Դերբայական դարձվացք են:

Բ)

41.Պատ.`

Ա)Վիրավոր`

Բ)Պարուրած`

42.

43.Պատ.`Ոչ՛, չիշտ չէ:

44.Պատ.` Կիթառ նվագելն է չիշտ:

Posted in Uncategorized

Մոսկվա և Կարսի պայմանագրերը

Քեմալաբոլշևիկյան մերձեցումների հաջորդ փուլը դա Մոսկվայի և Կարսի պայմանագրերն էին: Ընդհանրապես Մոսկվայի պայմանագիրը հայ ժողովրդի հանդեպ ամենաաղաղակող անարդարություններից մեկն էր և մեր կենսական շահերի հաշվին քեմալաբոլշևիկյան մերձեցման թերևս ամենացցուն օրինակը: 1926թ. փետրվարի 26-ից մինչև մարտի 16-ը Մոսկվայում տեղի ունեցավ ռուս-թուրքական խորհրդաժողով, որտեղ քննարկվելու էին նաև Հայաստանին առնչվող հույժ կարևոր հարցեր: Մոսկվա մեկնեց նաև հայկական պատվիրակություն արտգործժողկոմ Ալ. Բեկզադյանի գլխավորությամբ, որն իր հետ բերել էր սեփական առաջարկները խոհրդաժողովի մասնակիցներին ներկայացնելու համար: Սակայն, թուրքերի պնդմամբ, հայկական պատվիրակությանը չթույլատրվեց մասնակցել խորհրդաժողովին, թեև, ինչպես ասվեց, այնտեղ վճռվելու էին Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրներ:Հայկական կողմը հույս ուներ, որ ռուսական կողմը իր վրա կվերցնի հայերի շահերը ներկայացնելու գործը, սակայն, բնականաբար, դա նույնպես տեղի չունեցավ:

Պետք է նշել, որ բանակցությունների ժամանակ ռուսական կողմը ճանաչել էր թուրքական «Ազգային ուխտը», և բանակցությունների հիմքում ընկած էր 1920թ. օգոստոսի 24-ին կնքված քեմալաբոլշևիկյան հայտնի համաձայնագիրը: Հարկ է ընդգծել, որ ճանաչելով «Ազգային ուխտը»՝ ռուսական կողմը ընդունում էր թուրքական կողմի իրավունքները այն տարածքների վրա, որոնք այդ ուխտով սահմանված էին որպես թուրքական տարածքներ:Խոսքը հայկական տարածքների մասին էր: Այսպիսով, 1921թ. մարտի 16-ին Մոսկվայում Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվեց «Բարեկամության և եղբայրության» մասին պայմանագիր, պայմանագրի Հայաստանին վերաբերող մասի համաձայն Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի իրավունքները բոլոր թուրքաբնակ շրջաններում, այսինքն՝ Արևմտյան Հայաստանում:

Թուրքիայի հյուսիսարևելյան սահմանն անցնում էր Ախուրյան ու Արաքս գետերի հունով՝ թուրքական կողմին էր անցնում Արդվինը, Հայաստանից՝ Կարսի մարզը և Սուրմալուի գավառը, Հայաստանից անջատվում և որպես ինքնավար տարածք Խորհրդային Ադրբեջանի պետական ինքնիշխանությանն էր անցնում Նախիջևանի գավառը, Շարուր-Դարալագյազի գավառի մեծ մասը և Երևանի գավառի մի մասը՝ ընդ որում հատուկ նշվում էր, որ Ադրբեջանը այդ ինքնիշխանությունը չի զիջի երրորդ պետությանը, Խորհրդային կառավարությունը համաձայնվում էր չճանաչել Թուրքիային վերաբերող և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից չընդունված որևէ միջազգային ակտ:

Այս կետը ուղղված էր 1920-ի Սևրի հաշտության պայմանագրի դեմ, որը Թուրքիան ցանկանում էր չեղյալ հայտարարել: Համաձայնագիրը ստորագրել են խորհրդային կողմից`Գ.Չիչերինը և Ջ.Կորկմասովը, իսկ թուրքականկողմիցՅուսուֆ Քեմալ բեյը Ռզա Նուր բեյը և Ալի Ֆուադ փաշան: 1921թ. hոկտեմբերի 13-ին հայկական վրացական ԽՍՀ-ների և Թուրքիայի միջև կնքվեց Կարսի պայմանագիրը: Այս գործընթացումիր ուրույն մասնակցությունը ուներ նաև Խորհրդային Ռուսաստանը: Պայմանագիրը, հաջորդելով Մոսկվայի պայմանագրին, գրեթե նույնությամբ կրկնում էր Մոսկվայի պայմանագրի դրույթները և հաստատում ժամանակակից Թուրքիայի սահմանները: Կարսի պայմանագիրը բաղկացած է ներածությունից, 20 հոդվածից և 3 հավելվածից: 1-ին հոդվածով ուժը կորցրած էին համարվում բոլոր այն պայմանագրերը, որոնք կնքվել էին պայմանավորվող կողմերի տարածքներում անցյալում ինքնիշխան կառավարությունների միջև: Չեղյալ էին համարվում այն պայմանագրերը, որոնք կնքվել էին երրորդ պետության հետ և վերաբերում էին Անդրկովկասի հանրապետություններին (բացառությամբ Մոսկվայի ռուս-թուրքականի):

2-րդ հոդվածով, որն առանձնապես կարևոր էր Թուրքիայի համար, կողմերը չէին ճանաչում «բռնի ուժով» պարտադրված ոչ մի պայմանագիր կամ միջազգային այլ ակտ. դա նշանակում էր, որ Խորհրդային Հայաստանը չի ճանաչում 1920 թ. օգոստոսի 10-ի Սևրի հաշտության պայմանագիրը: Թուրքիայի և Անդրկովկասի հանրապետությունների միջև սահմանը որոշվում էր 4-րդ հոդվածով (ներկայիս սահմանը Թուրքիայի հետ): 5-րդ հոդվածով Թուրքիայի, Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների կառավարությունները համաձայնում էին Նախիջևանի մարզը որպես ինքնավար տարածք հանձնել Ադրբեջանի խնամակալությանը: 6–9-րդ հոդվածները վերաբերում էին Թուրքիայի և Վրաստանի փոխհարաբերություններին՝ համաձայն որոնց` Թուրքիան Բաթում քաղաքի ու մարզի նկատմամբ ինքնիշխանության իրավունքը զիջում էր Վրաստանին՝ պայմանով, որ տեղական բնակչությունն օգտվի լայն ինքնավարությունից, իսկ Թուրքիային իրավունք վերապահվի օգտվելու Բաթումի նավահանգստից առանց դրա համար հատուկ հարկ վճարելու (հոդված 6):

10-րդ հոդվածով կողմերը պարտավորվում էին թույլ չտալ իրենց տարածքներում այնպիսի կազմակերպությունների կամ խմբերի գոյությունը, որոնք պայմանավորվող մյուս կողմի դեմ պայքարի նպատակ ունեն: Վերջին 20-րդ հոդվածով նախատեսված էր, որ պայմանագիրը ենթակա է վավերացման, և վավերագրերը կփոխանակվեն Երևանում 1922 թ. սեպտեմբերի 11-ին: Կարսի պայմանագրի ստորագրման ժամանակ մեծ է եղել ռուսական կողմի ճնշումը հայկական կողմի վրա նույնիսկ անձամբ Ստալինի կողմից: Ըստ էության, Կարսի պայմանագիրը վերահաստատեց մոսկովյան խայտառակ և մեր ժողովրդի կենսական շահերի դեմ պայմանագիրը: Ընդհանրացնելով կարելի է նշել, որ վերոնշյալ գործընթացները ռուս-թուրքական մերձեցումները և մեր կենսական շահերի հաշվին կնքված պայմանագրերը ռուսական կողմի վերջին 2-3 հարյուր տարվա հակահայ քաղաքականության ամենացայտուն դրսևորումներից էին և լիովին արտացոլում են մեր հանդեպ, ինչու չէ նաև այժմ տարվող, ռուսական քաղաքականության իրական դեմքը:

Posted in Պատմություն

Հովհաննես Մաթևոսի Քաջազունի

(Փետրվարի 1-ին Վրաստան 1868-1938 ՀՀ Երևան)։

հայ ականավոր քաղաքական գործիչ, Անդրկովկասյան սեյմի անդամ, Հայաստանի առաջի Հանրապետության առաջին վարչապետ։ Եղել է նաև ճարտարապետ, ով մեծ հետք է թողել Բաքվի, իսկ այնուհետև նաև Հայաստանի ճարտարապետության վրա։

Ազգանվան պատմությունը

Քաջազնունին ծնունդով ստացել է Տեր-Հովհաննիսյան ազգանունը։ Նրա պապի հայրը՝ Տեր Հովհաննես քահանան, գալով Էջմիածին ուխտի՝ ստացել էր թույլատվություն Ամենայն Հայոց Կաթողիկոսից փոխելու իր Իգիթխանյան ազգանունը, և իր երեխաներին տվել էր Տեր-Հովհաննիսյան ազգանունը։ Հովհաննեսը իր հերթին թարգմանել է իր պապի «Իգիթխանյան» ազգանունը հայերեն ու ստացել «Քաջազնունի»։

Կրթություն

Նախնական կրթությունն ստացել է 1877- 1886 թվականներին, Թիֆլիսում` նախ մասնավոր դպրոցում, այնուհետև` ռեալական վարժարանում։1887թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի քաղաքացիական ինժեներների ինստիտուտը, որն 1893 թվականին գերազանցությամբ ավարտելով՝ ստացել է ճարտարապետի դիպլոմ։ Նույն շրջանում նա ուսումնասիրել է գրականություն, մասնավորապես Շեքսպիրը ժառանգությունը։ Նրա անունը ներառված է համալսարանի Փառքի սրահում։ Ուսանողական տարիներին ինստիտուտի 25-ամյակի առթիվ տպագրվել են ուսանողների լավագույն նախագծերը, որտեղ Քաջազնունին ներկայացված էր հայկական եկեղեցիների իր նախագծով։ Այդ նպատակով նա ուսումնասիրել է Անիի ու Էջմիածնի եկեղեցիները։ Նա շատ էր նկարում ու մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների։