Posted in Uncategorized

Սեբաստացու օրեր

Հոգևոր տարածքներ կան, որոնք հարկ է, որ անձեռնմխելի լինեն ցանկացած ոտնձգությունից, ցանկացած միջամտությունից, ցանկացած նպատակադրումներից: Այս ամենը քաջ գիտակցում էր Մխիթար Սեբաստացին: Աբբահոր համար, անկախ ամեն բանից, անկախ իր նկատմամբ ունեցած կղերական հետադիմության վերաբերմունքից, այդպիսի հոգևոր տարածք էր Հայաստանն ու հայ առաքելական եկեղեցին: Դա էր պատճառը, որ Մխիթար Սեբաստացին՝ Կաթոլիկ եկեղեցու աբբահայրը արգելել էր իր հետնորդներին Հայոց աշխարհում կաթոլիկություն քարոզելը, քաջ գիտակցելով, որ Հայաստանը հայ առաքելական եկեղեցու հոգևոր տարածքն է: Նա նպատակադրվել էր կրթել, լուսավորություն տարածել հայ ժողավրդի լայն խավերի մեջ և իր համախոհների հետ հաջողությամբ կատարել է այդ վեհ առաքելությունը: Մխիթար Սեբաստացուց հետո նրա արժանի հետևորդները` Գ. Ավետիքյանը, Մ. Ավգերյանը, Մ. Ջախջախյանը, Ղ. Ալիշանը, Մ. Չամչյանը և էլի շատ ուրիշներ հավատարիմ են մնացել նախանշված սկզբունքին:

— Իսկ ինչո՞ւ կոչվեց հենց Մխիթար Սեբաստացու անունով:

— Կրթահամալիրի, հետազոտական-կրթական միջավայրի հոմանիշը միաբանությունն է: Գաղափարակիր, ոգևորված, ստեղծագործող ուսուցիչները մի՞թե վարդապետներ չեն: Բանգլադեշը այն ժամանակ մի տեսակ կղզի էր հիշեցնում, մեկուսացած էր մայրաքաղաք Երևանից, Հայաստանից: Սրան ավելացրեք մեծ ակնածանքը Մխիթար Սեբաստացու, նրա Միաբանության հանդեպ… նոր, կրթական միաբանություն ունենալու համար շատ էլ հարմար անուն ընտրեցինք: Խիզախել էր պետք, ինչպես հայր Մխիթարը:

Որդեգիր Կուսին Վարդապետ Ապաշխարութեան

Posted in Uncategorized

Գրականություն- «Գրաբարի օրեր. Թարգմանչաց տոն» նախագիծ- ծանոթացիր նախագծում օգտագործվող ուսումնական նյութերին

Առաջադրանքներ

  1. Կարդա Թարգմանչաց տոնի մասին պատմող տրված նյութը, գրավոր վերապատմիր բլոգում

Թարգմանչաց տոնը նշում են 3 տարին մեկ անգամ` հոկտեմբերի 2֊րդ շաբաթ օրը: Թարգմանչաց տոնը եկեղեցական տոներից մեկն է, որի ժամանակ, հիշատակվում է հայ թարգմանական արվեստը սկսած Մեսրոպ Մաշտոցից մինչև մեր օրերը: Թարգմանիչ վարդապետների հիշատակը  Հայ եկեղեցին տոնում է տարին երկու անգամ: Առաջինը կոչվում է «Տոն սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ և Մեսրովբայ»: Երկրորդը կոչվում է «Տոն մեր սուրբ թարգմանիչ վարդապետների՝ Սահակի և Մեսրոպ Մաշտոցի, և նրանց սուրբ աշակերտների՝ Եղիշե Պատմիչի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու»: Թարգմանիչ Վարդապետներ ընդհանուր անվան տակ հայտնի են Ս. Մեսրոպ Մաշտոցին և Ս. Սահակ Պարթևին աշակերտած շուրջ հարյուր սաներ: Պատմահայր Խորենացին ասում է, որ Մեսրոպ Մաշտոցը երազ է տեսել, որտեղ Աստված նրան ասում է, թե ինչպես պետք է ստեղծի տառերը։ Եվ այդպես Մեսրոպն առաջին անգամ թարգամանում է Ս․ Գրքի այս տողերը․  «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։ Ս. Սահակի և Ս. Մեսրոպի ջանքերով Հայաստանում սկսվում են բացվել դպրոցներ, ուր ուսուցանվում են հայ գրերը: Հետագայում նրա և Սահակ Պարթևի աշակերտները թարգմանում են շատ գրքեր և Աստվածաշունչներ, որոնք վերանայում են Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևը։

  1. Կարդա Տոն Սբ. թարգմանիչներ Իսահակի և Մեսրոպի նյութը, գրավոր վերապատմիր բլոգում

Խորենացու վկայությամբ`   Մաշտոցը գերեզանցել է «բոլոր առաքինի մարդկանց, որպիսիք այն ժամանակ կային։ Որովհետև ամբարտավանություն և մարդահաճությունը նրա վարքում երբեք տեղ չգտան, այլ հեզ, բարյացակամ և բարեմիտ լինելով, երևում էր բոլորին երկնայինների սովորությամբ զարդարված։ Որովհետև նա հրեշտակի տեսք ուներ, բեղմնավոր միտք, պայծառ էր խոսքով, գործերով ժուժկալ»։

Կորյունը վկայում է «…շատ բանտարկյալներ ու կալանավորներ և նեղյալներ ազատեց Քրիստոսի ահավոր զորությամբ կորզելով նրանց բռնակալների ձեռքից… շատ մուրհակներ պատեց»:Ըստ Կորյունի, Արևելյան Հայաստանում կատարած երկրորդ շրջագայության ժամանակ, «սկսեց Տիրոջից իրեն շնորհվածի համեմատ նշանագրեր հորինել վրացերեն լեզվի համար»։ Արևելյան Հայաստանում կատարած իր մի այլ շրջագայության ժամանակ Մաշտոցն այցելել է Բուն Աղվանք (Կուր գետի ձախ ափին), ամենաբազմամարդ ցեղի գարգարացիների լեզվի համար տեղացի Բենիամին երեցի օգնությամբ ստեղծել տառեր. «Նշանագրեր ստեղծեց գարգարացիների լեզվի համար»

Posted in Uncategorized

ՄԻԱԲԱՆՈՒԹԵԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

Վիեննայի 7-րդ թաղամասի Մխիթարեան փողոցի համար 4 շէնքի դարպասի վրայ մի անսովոր, եպիսկոպոսական խոյրով զարդարուած, քարէ զինանշան է երեւում: Այն զարդարում է Մխիթարեան վանքի գլխաւոր մուտքը: Այստեղ, 200 տարի է, վանականները ծառայում են հայ եկեղեցուն եւ մշակոյթին: Հայոց հաւատքի եւ մշակոյթի պահպանմանը նուիրուած լուռ ստեղծագործական աշխատանքըդարձրել է վանքը հայ ոգու կենտրոն, առանց որի հայոց մշակոյթը անհնար է պատկերացնել: Սակայն ինչպէ՛ս եղաւ, որ հենց այստեղ Վիեննայում հայ կաթողիկէ վանականներ սկսեցին ապրել ու գործել ըստ Սուրբ Բենեդիկտոսի կանոններին: 

1676թ. ծնուած Մխիթար Սեբաստացին հիմնելով իր Միաբանութիւնը 1701թ. Սեպտեմբերի 8-ին Կոստանդնուպոլսում, չէր էլ պատկերացնում, որ ապագայում հայոց մշակոյթի պատմութեան կարեւորագոյն անձանց թուին է պատկանելու: Շուտով Մխիթարն ու իր եղբայրակիցները լքեցին Օսմանեան Կայսրութիւնը եւ Պելոպոնեսում, այն ժամանակ Վենետիկի իշխանութեան ենթակայ Մեթոն քաղաքում, հայկական վանք հիմնեցին: Դեռ այնտեղ գտնուած ժամանակ նրանք ընդունեցին Սուրբ Բենեդիկտոսի կանոնները: Կղեմէս ԺԱ. Պապը պաշտօնապես հաստատեց նրանց որպէս Բենեդիկտեաններ: Այդ պատճառով օտարները Մխիթարեաններին կոչում են նաեւ հայ Բենեդիկտեաններ: Երբ թուրքերը գրաւեցին Մեթոնը, հայ կրօնաւորները նահանջող վենետիկցիների հետ փախան եւ Վենետիկում Դոժի կողմից մի փոքր կղզի ստացան: Այդ Սուրբ Ղազար կոչուած կղզու վրայ հիմնուած վանքը մինչ օրս Միաբանութեան սեփականութիւնն է:

1773թ.-ին վանականների մի մասն անջատուեց Մայր վանքից եւ հաստատուեց Թրիեստում, որն այդ ժամանակ պատկանում էր Աւստրիական կայսրութեան: 1775թ.-ին Մարիա Թերեզիա կայսրուհու յատուկ արտօնագրով Մխիթարեանները իրաւունք ստացան Թրիեստում վանք ու եկեղեցի կառուցելու, ինչպէս նաեւ տպարան հաստատելու: Երբ 1805թ. ֆրանսիական զօրքը գրաւեց Թրիեստը, Մխիթարեանները որպէս Հաբսբուրգեան կայսրութեան հպատակներ մատնուեցին նիւթական տագնապի եւ 1810թ. Դեկտեմբերին ստիպուած եղան լքել Թրիեստը եւ ապաստան փնտրել կայսերական Վիեննայում:

Ֆրանց Ա. կայսրը 1810թ. Դեկտեմբերի 5-ի պաշտօնական գրութեամբ ընդունում է վանականներին եւ տալիս նրանց իրաւունք ապրել ու գործել իր Կայսրութեան մայրաքաղաք՝ Վիեննայում:
Նրանք 1811թ.-ից ապաստանեցին Սուրբ Ուլրիխ արուարձանի “Am Platzl” հրապարակում գտնուող Կապուչինների լքուած վանքում:
1837թ.-ին սկսուեց նոր վանքի կառուցումը, որի գլխաւոր հատուածը գտնւում է ներկայիս «Մխիթարեան» կոչուած փողոցում: 1874թ.-ին երկու նոր կառուցուած մասերի եւ նորակառոյց եկեղեցու հետ միասին վանքը ստացաւ իր այսօրուայ տեսքը: 2000թ.-ին, հիմնադրման 300- ամեայ յոբելեանի առիթով եւ անջատումից 227 տարի անց, Վիեննայի եւ Վենետիկի Մխիթարեանները նորից միացան, դառնալով մէկ Միաբանութիւն:

Posted in Uncategorized

Արատես

Մենք առավոտյան ժամը 10:00-ին շարժվեցինք դեպի Արատես, որը գտնվում է Վայոց Ձորում։ ժամը 3:00-ի կողմերը մենք հասանք տեղ։ Ես երկրորդ անգամ էի որոշել գնալ, քանի որ արաջին անգամը շատ հետաքրքիր և հաճելի էր։ Երբ հասանք տեղ բարձրացանք մեր սենյակ և տեղավորվեցինք։ Երկու ժամ հետո նստեցինք հաց ուտելու։ Գիշերը խարույք արեցինք և մի քանի հոգով մինչև ժամը 4:00-ը նստած և խոսում էինք լիքը տարբեր թեմաների շուրջ։ Երկրորդ օրը առավոտյան մի շրջան ամբողջ ճամբարով վազեցինք։ Նստեցինք նախաճաշելու։

Կեսօրին արեցինք մի քանի սպորտաձև՝ սուսերամարտ, տիր, և այլն…

Այդ գիշեր կրկին խարույք վառեցինք և հավի խորոված կերանք։

Ես նորից շատ գոհ էի այս համբարից և եթե առիթ լինի ես ևս մեկ կամ երկու անգամ կմասնակցեմ այս ձևի ճամբարի։

Posted in Uncategorized

Salle de Marbre

Chaque matin, nous nous réunissons dans la salle de marbre et commençons à chanter des chansons arméniennes, telles que celles de Komitas, à danser des danses arméniennes et à reprendre la classe. La salle de marbre est spacieuse, lumineuse et confortable, avec des vendredis médiatiques, des réunions et même des mariages traditionnels. Cette salle est remplie de joie.

Posted in Uncategorized

30-34 հայոց լեզու

Շարունակիր և ավարտիր տասը նախադասությամբ․

Արտաքուստ հանգսիտ ու խաղաղ սպասում էր։ Միայն մերթ ընդ մերթ ժամացույցին նետած հայացքներն էին մատնում, որ շտապում է։ Վերջապես ավտոբուսը եկավ, մոտեցավ, ուզում էր բարձրանալ, բայց սևեռուն ինչ որ հայացք նրան ստիպեց շրջվել։ Երբ նա շրջվեց, տեսավ մի ծեր կնոջ, ով այլայլված հայացքով նայում էր նրան։ Տղամարդը մի հարազատ հայացք նկատեց կնոջից, նա հիշեց իր պատանեկան ժամանակները, նրա աչքերը նման էին իր մոր աչքերին։ Հանկարծ տղան հուզվեց և փորձեց օգնել այդ կնոջը։ Կինը հաշմանդամ էր և նա սայլակի վրա էր։ Տղան հիշեց, որ երբ նա ութ տարեկան էր, մայրը անհասկանալի պատճառով տնից հեռացավ։ Նա օգնեց կնոջը և տվեց մոր անունը։ Մոր աչքերը լցվեցին, նա հիշեց տղային։ Հանկարծ մոտեցան երկու երիտասարդներ և ասացին ծեր կնոջը։

-Մայրիկ, իսկ երբ է շարժվելու ավտոբուսը․

Տղան հասկացավ, որ մայրն արդեն ուրիշ ընտանիք ունի, նրա անուշադարության պատճառով։

32․ Ըստ տրված կաղապարների, բարդ նախադասություններ կազմիր։

Եթե նա ասի ճշմարտությունը, ապա նրան կսպանեն

Քանի որ ուսուցիչը բացակայում է,հետևաբար մաթեմատիկա չենք անի

Որովհետև նա նրան դուր չէր գալիս,ուստի նա չամուսնացավ

Քանզի մեր այգին գտնվում է արևի ճառագայթների տակ, ուրեմն մրգերն ավելի հասուն կլինեն։

33․ Նախադասության բայերը ժխտական դարձրու և ստացված ու տրված նախադասությունների մտքերը համեմատիր։

Եթե վագոնավարն ուրիշ ուղիներ չփնտրի, տրամվայը ուրիշ գծերից դուրս չի գա։

Այդ ուղտերին չեք տեսնի, եթե կենդանաբանակ այգի չգնաք։

Եթե փղի վրա չհարձակվեք, նա էլ ժանիքը գործի չի դնի։

Փիղը վերից վար չի ջրում իրեն, երբ շոգ չի լինում։

Եթե սագը չի սուզվում է, ուրեմն անչրև չի գալու։ Իսկ եթե մի ոտքի վրա չի կանգնում ու գլուխը չի թաքցնում թևի տակ, սաստիկ ցուրտ չի լինելու։ Երբ սագերը դեպի հարավ չեն չվում, ուրեմն ձմեռը մոտ չէ։

Հողի մեջ որ փոս չգտնեն, բույն չեն սարքի։

34․ Ընդգրկված բառերի տարբերությունը բացատրիր։ Իմաստի տարբերությունն ի՞նչ ձևով է արտահայտվում։

ա) Մեր պարտեզում վարդի թուփ է աճում։ -բ) Մեր պարտեզում վարդի թուփ ենք աճեցնում։

Posted in Uncategorized

Կենսաբանությու ստուգողական

1.Օրգանական և անօրգանական նյութեր, մակրոտարրեր, միկրոտարրեր, ուլտրամիկրոտարրեր։

  1. Ջրի ֆունկցիանները և հատկությունները
  2. Սպիտակուցնռր, ածխաջրեր , դրանց կառուցվածքը և ֆունկցիան
  3. Նուկլեինաթթուներ՝Դնթ և Ռնթ, դրանց կառուցվածքը և տարբերություն

1.Օրգանական-սպիտակուցներ, ճարպեր, ածղաջրեր, նոկլեա թթուներ

Միկրոտարրեր, օրգանիզմներում փոքր (սովորաբար տոկոսի հազարերորդական մասեր) քանակներով պարունակվող և դրանց բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ Քիմիական տարրեր ։ Միկրոտարրեր են նաև հողում,լեռնային ապարներում, հանքանյութերում, ջրերում պարունակվող քիմիական որոշ տարրեր։ Մակրոտարրերից զատելու քանակական ճշգրիտ սահմաններ չկան

2. Ջրի ֆունկցիանները և հատկություններ

Ջուր, անօրգանական, բնության ամենատարածված նյութն է, բնության մեջ հանդիպում է պինդ, հեղուկ, գազային վիճակներում։ Կազմում է կենդանի օրգանիզմների բաղադրության 2/3 մասը։

4. Նուկլեինաթթուներ Դնթ և Ռնթ, դրանց կառուցվածքը և տարբերություն։

Posted in Uncategorized

ԽԱՀՄ-ի հտչակումը Հայաստանում

1920 թվականի նոյեմբերի 29-ին բոլշևիկները (կարմիր բանակը) Ադրբեջանը խորհրդայնացնելուց հետո, Իջևանից մտան Հայաստան։ Այդ ժամանակ Թուրքիան էլ էր այսպես ասած վրա տվել Հայաստանի վրա, ինչպես արդեն ծանոթ ենք եղել էր թուրք-հայկական պատերազմ։ 1920 թվականի սեպտեմբերի 29-ին քեմալականները գրավեցին Սարիղամիշն ու Կաղզվանը, հոկտեմբերի 30-ին՝ Կարսը, նոյեմբերի առաջին օրերին՝ Ալեքսանդրապոլը, իսկ դեկտեմբերի 2-ին ռուս-թուրքական հարվածների տակ, ՀՅԴ-ն իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցեց բաքվում ձևավորված և նոյեմբերի 29-ին Հայաստան մտած Հայհեղկոմին։

Այսպիսով 1920 թվականի դեկտեմբերի սկզբին Խորհրդային Ռուսաստանը բռնազավթում է Հայաստանը, այն վերանվանում Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետություն, և այնտեղ հաստատում դրածո վարչախումբ։ Դեկտեմբերի 4-ին Երևան են ժամանում հայ հեղկոմի անդամները, իսկ դեկտեմբերի 6-ին 11-րդ բանակի մի զորամաս։ Երևան հասնելուց հետո բոլշևիկները 11-րդ բանակի օգնությամբ սկսում են իրականացնել զանգվածային բռնագրավումներ, ձերբակալություններ։ Բռնազավթման առաջին ամիսներին բոլշևիկները սպանում են հարյուրավոր հայ սպաների, մտավորականների, Հայաստանի կառավարության անդամների, որոնք հրաժարվում են համագործակցել զավթիչների հետ։ 1921 թվականին բոլշևիկները հազարավոր հայ սպաների և մտավորականների աքսորում են Ադրբեջան և Ռյազան։ Հայաստանի խորհրդային 70-ամյա բռնազավթումն ավարտվում է 1991-ի սեպտեմբերի 21-ին. հայ ժողովուրդը անկախության հանրաքվեով դուրս է գալիս Խորհրդային Միությունից։

Խորհրդային իշխանությունը խոստացել էր ՀՅԴ-ին՝ նախկին իշխանությանը, որ երբ հաստատվի ԽՍՀՄ-ն նրանք չեն սպանի ոչ մի զինվորի, ոչ մի մտավորականի։ Բայց նրանք իրենց խոստումը չպահեցին, փետրվարի 21-ին Սիմոն Վրացյանի գլխավորությամբ հաստատվեց Ազգային Փրկության կոմիտեն։ Նրանք ապստամբեցին ՀայՀեղկոմի հաստատեց բոլշեվիկյան կարգերի դեմ։ Այն տևեց 40 օր, մինչև ապրիլի 2-ը։ 21-ի գիշերը, հենց ապստամբության գիշերը նրանց բանտում խորհրդային իշխանությունը՝ հեղկոմը կացնահարեց, որտեղ զոհվեցին գնդապես Համազասպը, Ղորղանյանը և ուրիշ հայտնի զինվորներ։

Posted in Uncategorized

Հայոց լեզու

Նախադասությամբ ցո՛ւյց տուր, թե ի՞նչ են նշանակում հետևյալ բառերը՝ արի, սեր, հոտ, հոր:

Արի-Արի տղան ամեն կերպ կռվում էր և չեր հանձնվում, որպեսզի պաշտպաներ իր քրոջը:

Գագիկ, արի գնանք բակ խաղանք:

Սեր-Կաթս երկար ժամանակ չխմեցի, այդ պատճառով վրան սեր առաջացավ:

Սերն էր կապում այդ տղային և աղջկան, որոնք միայն իրենց էին տեսնում, մյուսներին արհամարում:

Հոտ-Ոչխարհի հոտը արդեն արածել էր սարերում և ետ էր վերադառնում գյուղ:

Համեղ ուտեստի հոտը մինչև բակ գալիս էր:

Հոր-Հորից ջուր էի լցնում դույլի մեջ, երբ մի գեղեցիկ եղնիկ տեսա:

Նրա հոր անունը ամբողջ գյուղին ծանոթ էր, բոլորը ճանաչում էին նրան:

12. Ի՞նչ կանեիր, եթե ժամանակի մեքենա ունենայիր, որը ժամանակի մեջ ցանկացած ուղղությամբ ազատ տեղաշարժվեր:

Եթե ունենայի ժամանակի մեքենա կգնայի ապագա և կտեսնեյի, թե ապագայում ինձ ինչ է սպասվում, և հետաքրքիր է, և կնախապատրաստվեմ, եթե ինչ-որ կարևոր իրադարձություններ լինեն մոտակա ժամանակներում:

13. Ընդգրկված բազմիմաստ բառը յուրաքանչյուր նախադասության մեջ ի՞նչ իմաստով է գործածված, բացատրիր՝ դրա փոխարեն փակագծերում տրված բառերից մեկը գրելով:

1.Ինչո՞ւ է այդքան կոպիտ քանդակ առել:

Կոպիտ է խոսում ընկերների հետ:

Շատ կոպիտ դեմք ունի: (Անքաղաքավարի, տգեղ, անճաշակ, անարվեստ)

Ինչո՞ւ է այդքան անարվեստ քանդակ առել:

Անքաղաքավարի է խոսում ընկերների հետ:

Շատ տգեղ դեմք ունի:

2.Մեր նոր ընկերուհուն Նազելի են կոչում:

Եվ սրան էլ իմաստուն են կոչո՞ւմ: (Անվանել, համարել)

Մեր նոր ընկերուհուն Նազելի են անվանում:

Եվ սրան էլ իմաստուն են համարո՞ւմ:

3.Ինչ ասում էին, սուս ու փուս կատարում էր:

Իմ գործը կատարեցի, կարո՞ղ եմ հեռանալ:

Որոշումը որ չկատարի, չի հանգստանա: (Վերջացնելանել,իրագործել)

Ինչ ասում էին, սուս ու փուս անում էր:

Իմ գործը վերջացրեցի, կարո՞ղ եմ հեռանալ:

Որոշումը որ չիրագործի, չի հանգստանա:

4.Բազում հարցերին մի ձևով էր պատասխանում. լռում էր:

Դեռ լռում եմ, որ տեսնեմ, թե մինչև երբ է չարություն անելու:

Արձագանքները լռեցին: (Լուռ մնալ, համբերել, վերջանալ)

Բազում հարցերին մի ձևով էր պատասխանում. լուռ էր մնում:

Դեռ համբերում եմ, որ տեսնեմ, թե մինչև երբ է չարություն անելու:

Արձագանքները վերջացան:

5.Ափսեները դրեց պահարանը:

Եկավ ու իր օրենքները դրեց:

Ձեռքի գիրքը մի կերպ դրեց լիքը լցրած պայուսակն ու դուրս եկավ: (Տեղավորել, հաստատել, խցկել, ձևացնել)

Ափսեները տեղավորեց պահարանը:

Եկավ ու իր օրենքները հաստատեց:

Ձեռքի գիրքը մի կերպ խցկեց լիքը լցրած պայուսակն ու դուրս եկավ:

14. Յուրաքանչյուր բառի իմաստը բառակապակցությամբ արտահայտի՛ր և գտի՛ր երկու խմբի բառերի նմանությունն ու տարբերությունը:

Ա.Դասագիրք-դասի գիրք, հեռագիր-հեռվից գիր, արոտավայր-արածելու վայր, լրագիր-լրի գրող, ծառաբուն-ծառի բույն, մրգաջուր-մրգի ջուր, մրջնաբույն-մրջյունների բույն, ծաղկեփունջ-ծաղկի փունջ, միջնապատ-մեջտեղի պատ:

Բ. Վիպագիր-վեպի գիր, մեծատուն-հարուստ մարդ, զինակիր-զենք կրող, ժամացույց-ժամ ցույց տվող, կողմնացույց-կողմ ցույց տվող, երգահան-երգ ստեղծող, քարհատ-քար կտրող բանվոր, պատմագիր-պատմություն գրող, քանդակագործ-քանդակ անող:

15. Ա խմբի նախադասությունների կետադրական տարբերությունը գտի՛ր, այդ տարբերության պատճառը բացատրի՛ր: Բ խմբի նախադասություններն ի՛նքդ կետադրիր:

Ա․ ա) Հողմը մռնչաց, գալարվեց և խառնեց ծովի ալիքները։

Հողմը մռնչաց, գալարվեց, և ծովի ալիքները լեռնացան։

բ) Դեմքը խաղաղ էր ու ողողվելկ էր մի զարմանալի լույսով։

Դեմքը խաղաղ էր, ու աչքերում մի զարմանալի լույս էր ցոլում։

գ) Մայորն անձամբ ցույց կտա կղզին կամ իր թիկնապահին կուղարկի ինձ զեկուցելու։

Մայորն անձամբ ցույց կտա կղզին, կամ նրա թիկնապահը կուղեկցի ինձ։

Բոլոր տեղերում դրվում է երկու ստորակետ, քանի որ ենթական փոխվում է։

Բ․ ա) Արևը ժպտաց և արթնացրեց ծաղիկներին։

Արևը ժպտաց, և ծաղիկներն արթնացան։

բ) Նա խոսում էր բարձր, խրոխտ ձայնով ու իր խոսքին տալիս է տիրական շեշտ։

Նա խոսում էր բարձր, խրոխտ ձայնով, ու դա նրա խոսքին տալիս էր տիրական շեշտ։

գ) Նա մեզ թող սպասի ավտոմեքենաների կանգառում կամ ինքն ու Ջերալդը հետ միանգամից գնա հրավերքի սրահը։

Նա մեզ թող սպասի ավտոմեքենաների կանգառում, կամ ինքն ու Ջերալդը միանգամից գնան հրավերքի սրահը։

16. Երկու խմբի գոյականների հոգնակի կազմի՛ր և օրինաչափությունը բացատրի՛ր:

Ա.Հեռագիր-հեռագրեր, արոտավայր-արոտավայրեր, լրագիր-լրագրեր, ծառաբուն-ծառաբներ, մրգաջուր-մրգաջրեր, մրջնաբույն-մրջնաբներ, ծաղկեփունջ-ծաղեփնջեր, միջնապատ-միջնապատեր:

Բ.Մեծատուն-մեծատներ, զինակիր-զինակիրներ, ժամացույց-ժամացույցեր, կողմացույց-կողմնացույցեր, երգահան-երհանաններ, քարհատ-քարհատներ, պատմագիր-պատմագրեր, քանդակագործ-քանդակագորներ:

17․ Ուշադրություն դարձրու, թե ըկամ ն մասնիկը բառին ի՞նչ օրինաչափությամբ է ավելանում։

Գործը վաղվան մի թող։ Գործնէ անմահ։ Գործն անմահ է։

Ավելի քան հարյուր տարի նավը մնաց ծովի հատակին։ Նավն ավելի քան հարյուր տարի սուզված մնաց։

Ուսումնասիրում էր իրենց գյուղի բույսերը ։ Իրենց գյուղի բույսերն էր ուսումնասիրում։

Սիրտը գործում էր օր ու գիշեր։ Սիրտն օր ու գիշեր գործում էր։

Հետքերը տանում էին անտառ։ Հետքերն անտառ էին տանում։

Աղեղնավորը ներկաներին սպառնում էր ու գոռգորում։ Աղեղնավորն սպառնում էչ ներկաներին ու գոռգոռում։

Աղջիկը հավանաբար շտապում էր։ Աղջիկն շտապում էր հավանաբար։

Գինին կարասներում էին պահում։ Գինին էին պահում կարասներում։

Տղան ցանկապատի վարյոց թռավ։ Տղան էր ցանկապատի վրայից թռչողը։

Ինչպես հասկացա, ն դրվում էր այն ժամանակ երբ ենթակայից հետո գալիս էր ստորոգյալը։ Բայց կար նաև դեպք, որտեղ երբ բառը սկսվում է ձայնավորով, ապա նրա նախորդ բառի վերջում պետք է դնենք ն, որպեսզի ավելի գեղեցիկ կարդացվի։ Մի դեպք էլ կար, երբ գործողությունը կատարում է գոյականը և շեշտը դրված է հենց գոյականի վրա և այն գտնվում է նախադասության սկզբում, ապա այն գրվում է ը-ով։

18. Հետևություններից ո՞րն է համապատասխանում տեքստին։ Ընտրությունդ պատճառաբանիր։ Կարող ես այլ հետևություն անել։

Արագիլին հարցրին․

-Իմաստուն հավք, ինչո՞ւ ես անվերջ մեկ ոտքի վրա կանգնում։

Պատասխանեց․

-Որպեսզի գոնե մի քիչ թեթևացնեմ աշխարհի բեռը։

Հետևություն։

ա) Մարդիկ մեծամիտ են ու շատ կարևորում են իրենց։ Նրանց թվում է, թե իրենք են տանում աշխարհի հոգսը, և իրենցից է կախված, թե աշխարհն ինչպես է ապրում։

բ) Կա մարդ, որ այնքան բարի է, որ աշխարհն ու մարդկանց ներողություն չտալու համար պատրաստ է մեկ ոտքի վրա ապրելու։ Իր կյանքը կդժվարացնի, միայն թե ուրիշների համար հեշտ լինի։

գ) Ծույլ մարդիկ իրենց բան ու գործը թողած,  ամբողջ օրը կարծես աշխարհի հոգսն են հոգում։

դ) Կան պարծենկոտ մարդիկ, որոնք իրենց ամենասովորական արարքները շատ են կարևորում ու դրանք վեհ գաղափարներով բացատրում։

ե) Բոլոր մարդիկ պետք է մեկ ոտք ունենան, որ երկրի բեռը թեթև լինի։

զ) Մարդիկ պետք է հարգեն դիմացիների սովորությունները և դրանց վերաբերվող ավելորդ հարցեր չտան, թե չէ երբեմն շատ անհեթեթ պատասխաններ կլսեն։ Ամեն ինչ չէ, որ բացատրելի է։

է) Մարդիկ այնքան եսասեր ու շահամոլ են, որ երբեք, մի թռչունի չափ անգամ չեն մտածի իրենց երկրի մասին։

Իմ կարծիքով արագիլը իր ոտք է բարձրացրել էր, որպեսզի աշխարհի հոգսը թեթևացնի, ինչքան էլ դա նրա մոտ չստացվեր կարևորը այն էր, որ նա ուներ ցանկություն և պատրաստ էր դա անել աշխարհի համար: Մենք էլ պետք է մտածենք առագիլի նման և փորձենք օգնել մեկս մյուսին, վերջ ի վերջո աշխարհին, որը կործանման եզրին է:

19․ Տրված բարդ բառերի առաջին մասը փոխելով՝ նոր բարդ բառեր ստացիր և բոլոր բառերը բացատրիր։

Ոսկեշար — ոսկեգույն, բազմազբաղ — բազմազան, բազկատարած — բազկաթոռ, գնդացիր — գնդակ, ստրկահոգի — ստրկական, սիրահոժար — սիրահարված, մեղմանվագ — մեղմօրոր, սառցալեռ — սառցաբեկոր, բանաձև — բանասեր, գաղտագողի — գաղտնի։

20. Ընդգծված բառերն ու բառակապակցությունները փոխարինի՛ր համապատասխան ածականներով:

Օրինակ՝ Երկրին մոտտարածությունում տիեզերանավի հանդիպեցին: – Երկրամերձտարածությունում տիեզերանավի հանդիպեցին:

Հայոց աշխարհում, Արարատի դաշտի հարավում, մի հրաշալի ու անձեռակերտ կոթող կա: Դա Արարատն է՝ երկնասլաց, մեկուսի լեռների զանգված՝ կոնի նմանվող զույգ գագաթներով: Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Մասսի ժայռապատ գագաթը ծածկված է հավերժական ձյունով: Սսի գագաթի մասը նույնպես քարածածկ է: Լանջերը կտրտված են ճառագայթաձև ձորակներով ու հեղեղատներով: Լանջերին խոտառատ արոտները ու թփուտներ կան, ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի:

Մասիսը զերծ չի մնացել բնության աղետներից: Նրա հյուսիս-արևելյան լանջի խորխորատը, հայտնի <<Մասյաց վիհ>> անունով, որ գագաթնամերձ մասում ավելի քան հազար մետր խորություն ունի,առաջացել է երկրաշարժից:

Posted in Uncategorized

Գյումրի

Սեպտեմբերի 21-ին Անկախության 28 ամյակն էր և մենք ընտանիքով որոշեցինք գնալ Գյումրի քանի որ այդ առիթով միջոցառում կար այդտեղ։

Capital Cities խումբը լավ հայտնի խումբ է և իրանց երգերից իմ ամենասիրածը (I sold my bed but not my stereo) երգն է։

Ես այդ առավոտ գնացել էի Արա լեռը մագլցելու, բայց դա արթեն ուրիշ պատմություն է։ Ուրեմն ժամը 6-ի կողմերը դուրս ենք գալիս ճանապարհ։ Եվ 9-ի կողմերը մտնում ենք Գյումրի։ այդտեղ ահավոր ցուրտ է լինում մանավանդ որ ես հիվանդ էի։ Մենք նստեցինք մոտակա մի սրճարան և ամեն մեկս մի բաժակ թեյ խմեցինք։ Թեյը խմելուց և տաքանալուց հետո գնացինք դեպի համերգը, որը հրապարակում էր։

Սկզբից երաժշտության ձայնը ահավոր վատ էր գալիս ու գնալով վատանում էր, այնքան վատացավ որ նույնիսկ ժամանակ առ ժամանակ ձայն չէր գալիս ընդհանրապես։

Երաժիշտները ստիպված էին կանգնեցնել համերգը մենք էլ գնացինք մեր “հյուրանոց”, որը քաղաքից մի 30 րոպե էր մեքենայով։ Մենք վերջապես հասանք տեղ և ունեինք միայն 2 անկողին հաշվի առեք որ մենք 6 հոքի էինք։ Ի վերջո մի ձև կարողացանք քունի անցնել…

Առավոտյան շուտ արթնացանք գնացինք նախաճաշելու։ Այդքան էլ համով չէր, քիչ հետո ման եկանք հրապարակի կողմերը և նորից ճանապարհ ընգանք դեպի Երևան։