91․ Տրված նախադասություններին երկրորդական նախադասություններ ավելացրու՝ դրանք տրվածներին կապելով երբ, որ, թե, եթե, ինչպես, որովհետև, որպեսզի և այլ շաղկապներով ու շաղկապական բառերով:
Օրինակ` Մինչև կրակելն աղվեսները փախան:- Մինչև կրակելն աղվեսները փախան, որովհետև անզգույշ շարժումից թփերը խշխշացին:
Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում, որպեսզի նրանց խուճափի չմատնեն։
Վայրի անտառի պես էր անտառապահ Պանինը, երբ որ նրան բարկացնում էին։
Արջը ոռնոցով մի ոստյուն էլ արեց, երբ մարդիկ սկսեցին ծիծաղել նրա վրա։
Մթնաձորում սկսվեց անհավասար մի կռիվ մարդու և գազանի միջև, որովհետև մարդը քար էր նետել գազանի վրա, իսկ գազանը կերել էր նա ոտքը։
Ճամփին նրա ձիու սանձից բռնում էին, որ չփախնի։
Կեսգիշերին կտուրի վրա խոսելիս էի ասել, թե որքան շատ եմ սիրում նրան։
Ջուրը բակի ջրհորից բերեք, եթե իհարկե պապիկը համաձայնվի։
92․ Տեքստը փոխադրի՛ր կաթսայագործ վարպետի անունից՝ վերաբերմունք արտահայտելով և հետևություն գրելով:
Հնդկաստանի Պոնդիշերի քաղաքում փղերին փոքրիկ հանձնարարություններ տալու սովորություն կա: Երբ լավ են բացատրում, խելացի կենդանին կարողանում է ինքնուրույն շատ լավ կատարել տրված հանձնարարությունը:
Մի անգամ մի փղի հանձնարարել էին ծակ կաթսան բերել ինձ մոտ, որպեսզի նորոգեմ: Փիղն սպասեց, մինչև աշխատանքս ավարտեցի, ու ետ բերեցի կաթսան: Սակայն գործս վատ էր արված: Փղին ցույց տվեցին, որ կաթսայից կաթում է և նորից ուղարկեցին ինձ մոտ: Փիղը ճանապարհին կաթսան լցրեց աղբյուրի ջրով և կնճիթով կաթսան պահեց իմգլխավերևն այնպես, որ ջուրը կաթի իմդեմքին: Ես հասկացավ ու այս անգամ կարգին նորոգեցի կաթսան:
93․ Լեզու բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածիր քեզ հայտնի բոլոր իմաստներով։
Փոքրիկ աղջիկը վազելուց պատահմամբ կծեց իր լեզու․ կամ․ փոքրիկ տղան շտապում էր, տաք թեյը արագ խմելու պատճառով այրեց լեզուն։
Ուսուցիչը գիտեր 8 լեզու։
Տատիկը մտածում էր, որ իր թոռնուհու լեզուն շատ է երկարել։
Նա ճարտալ և ճտպտան լեզու ունի, կարող է լրագրող դառնալ։
94․ Պատմությունը դարձրո՛ւ ներկա ժամանակով: Տրված և ստացված տեքստերում ո՞ր նախադասությունները լրիվ համընկան։
Մեր կապիկին ձեռք ենք բերում մի աֆրիկացուց, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ է: Ամեն օր նրան դուրս ենք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում է տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոսանքով անցնում են որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազող խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաներ: Մենք ենթադրում ենք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին: Այդպես էլ եղավ: Նա շատ շուտ է գլխի ընկնում, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվում է դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ է մտնում, կապիկն իսկույն դուրս է ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց է գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չի դիմանում:
95․ Բարդ նախադասությունները պարզ նախադասություններով արտահայտիր։
Շվեյցարիայի Լուցեռն քաղաքի կենտրոնում մի անսովոր ցուցատախտակ կա։ Դրա վրա նշված են նույն անունը կրող բոլոր քաղաքներն աշխարհում։
Երբ 1907թ. Շվեդական Ուպսալի քաղաքի բնակիչ Նիլս Պաուլսոնը մահացավ, հարյուր վաթսուն տարեկան էր: Որբացան նրա երկու որդիները։ Ավագը հարյուր երեք տարեկան էր։ Կրտսերը տասը տարեկան էր:
Անգլիայում հրատարակվել է մարդկության պատմության մեջ հայտնի մարդկանց ցուցակը։ Դրանք գրել են ձախ ձեռքով:
Եգիպտացի մի միլիոնատիրոջ ազգականները նրա մահից անմիջապես հետո գնացին նոտարի մոտ, իմանալու ժառանգության մասին:
Կտակին ծանոթանալուց հետո հանգուցյալի ազգականները քիչ մնաց խելքները թռցնեին։ Նա փողերն իր տասը եղբայրներին ու քույրերին թողնելու փոխարեն կտակել էր իր կենդանիներին:
96․ Փակագծում տրված հարցին պատասխանող նախադասություն ավելացնելով՝ տրված բարդ նախադասությունները բորդ դարձրու։
Հանկարծ հայտնվեց նա, ով դավաճանել էր իր ընկերներին։
Որեմն կատարվե՞ց երազանքդ, սպանեցի՞ր նրան։
Այստեղից չի լսվի այն, ինչը քեզ նյարդայնացնում է։
Հևասպառ սարն էր բարձրանում նա, ով միշտ բողոքում էր ոտքի ցավից։
97․ Պատմիր ընտանիքիդ մասին (ովքե՞ր են անդամները, ինչո՞վ եք իրար նման, ինչպե՞ս եք իրար հետ ապրում, ինչ սովորություններ ու ավանդույթներ ունե՞ք, ինչպե՞ս են անցնում ձեր ընտանեկան տոները։)
Իմ ընտանիքը բաղկացած է 5 անդամից՝ հայրիկս, մայրիկս, քույրս, եղբայրս և ես։ Քույրս ինձնից մեծ է 2 տարով, եղբայրս ինձնից փոքր է 3 տարով։ Մեր ընտանիքն ամենահամերաշխ ընտանիքն է, միշտ ջերմություն կա։ Ընդհանրապես մեր ցեղը շատ աշխույժ է, մենք մի ամբողջ ցեղով ամեն ամիս 2-3 անգամ հավաքվում ենք, ուրախանում ենք, տոներ ենք նշում․․․ Մենք շատ սովորույթներ ունենք, երբ 3 երեխաներով առավոտյան գնում ենք դպրոց, պատշգամբից հայրիկս ու մայրիկս մեզ համբույրներ են ուղարկում, ձեռքով հաջողություն են անում և ժպիտներ են տալիս։ Արդեն 9 տարի է ես այդպես եմ դպրոց գալիս։
98․ Յուրաքանչյուր նախադասության իմաստն արտահայտիր՝ քանի ձևով կարող ես։
Կարկտին հաջորդեց անձրևը։
Անձրևը հաջորդեց կարկուտին։
Կարկուտին հաջորդողը անձրևն էր։
Կարկուտից հետո սկսեց անձրև գալ։
Անձրև էր գալիս կարկուտից հետո։
Մի բարակ արահետ Օրանջիայի ձորակը միացնում է գյուղի հետ։
Օրանջիայի ձորակը մի բարակ արահետով միացվում է գյուղի հետ։
Գյուղի հետ է միացվում Օրանջիայի ձորակը։
Մի բարակ արահետով է միացվում գյուղի հետ։
Խորհրդավոր է գիշերային զանգի ձայնը՝ լի ինչ որ գուժկան հնչյուններով։
Գիշերային զանգի ձայնը լի էր գուժկան հնչյուններով;
Խոհրդավոր է գիշերային զանգը։
Այդ ձայնը՝ գուժկան հնչյուններով, խորհրդավոր գիշերային զանգի ձայն էր։
Ննջարանը լուսավորվում էր արդուզարդի սեղանին վառվող մոմերով։
Արդուզարդի սեղանին վառվող մոմերով էր լուսավորվում ննջարանը։
Ննջարանը լուսավոր էր վառվող մոմերի շնորհիվ։
Սեղանին վառվող մոմերը արդուզարդ էին, որոնք լուսավորում էին սենյակը։
Միմիայն սարսափից էր դիմել այդ հուսահատ քայլին։
Այդ հուսահատ քայլին սարսափից էր դիմել։
Նա դիմել էր այդ հուսահատ քայլին միմիայն սարսափի պատճառով։
Սարսափն էր, որ նրան դրդեց այդ քայլին։
Մեր տան պատշգամբից տեսա աղջկանը՝ ցախը շալակին, բրդե շալը գլխին։
99. Բաղադրյալ բառեր կազմիր միայն տրված բառերի արմատներով։
Հայրապետ — հայրություն, պետություն
սահմանազոր — սահմանամերձ, զորություն
դիմադիր — դիմադրություն, դիր․․․
խաչակնքել — խաչադրվել, կնքահայր
ծանրակշիռ — ծանրություն, կշռաքար
գլխարկ — հաստագլուխ, պարկ
զվարթաբան — զվարթություն, բանասիրություն
ձայնասփյուռ — ձայնամշակում, սյուռքահայություն
լուսապսակ — լուսավորություն, պսակադրություն
աստղագուշակ — աստղագիտություն, գուշակություն
մեղմաշունչ — մեղմօրոր, շնչամերձ
բարետես — բարեհամբյուր, տեսություն
ժպտալից — ժպտերես
100․ Նախադասությունն ընդհարձակիր՝ կետերը համապատասխանաբար բառերով փոխարինելով։
Գազան գայլը ձագուկների պահապանն է։
Չաղլիկ փղիկը նիհարելու խնդրանքով դիմեց ընձուխտին։
Սոված կոկորդիլոսը տատիկին ասաց, որ շուտով ուտելու է նրան։
Ջրառատ ջրհորը արևի և մարդկանց անուշադրության պատճառով ցամաքել էր։