Posted in Քիմիա

Հալոգեններ

Քիմիական տարրերի պարբերական համակարգի 7-րդ խմբի գլխավոր ենթախմբի տարրերը (ֆտոր` F, քլոր` CI, բրոմ` Br, յոդ` I) անվանվում են հալոգեններ: Հալոգենների խմբին է պատկանում նաև ռադիոակտիվ աստատ` At տարրը, որի քանակը երկրակեղևում անչափ փոքր է: Ֆտորը և քլորը դեղնա-կանաչ գույնի գազեր են։ Բրոմը մուգ կարմիր գույնի հեղուկ է, իսկ յոդը կոշտ բյուրեղանման մուգ մոխրագույն նյութ։

Հունարենից թարգմանությամբ հալոգեն նշանակում է աղ ծնող։ Նման անվանումը բխում է այն փաստից, որ հալոգենները մետաղներին միանալիս աղեր են առաջացնում։

Հալոգենների քիմիական ակտիվությունը բավականին մեծ է, որի պատճառով բնության մեջ ազատ վիճակում չեն հանդիպում: Հալոգեններն ազատ վիճակում շատ թունավոր են, նույնիսկ յոդը, եթե նրա կոնցենտրացիան օդում մեծ է: Քլորի ատոմի կառուցվածքն է (17,18) 17: Յոդի ատոմի կառուցվածքն է (53,74) 53:  Բրոմի ատոմի կառուցվածքն է (35,44) 35: Ֆտորի ատոմի կառուցվածքն է (9,10) 9:

Քլորի վալենտականությունը և օքսիդացման աստիճանը միացություններում

Քլորի վալենտականությունը երբ մեկ է օքսիդացման աստիճանը +1, −1, 0 է։ Երբ երեք է՝ +3, +5, +7:

Հալոգեն պարզ նյութերի ֆիզիկաքիմիական հատկությունները։

  • Հալոգեններն ազատ վիճակում շատ թունավոր են, նույնիսկ յոդը, եթե նրա կոնցենտրացիան օդում մեծ է:
  • Կապը երկու ատոմի միջև կովալենտային, ոչ բևեռային է:
  • Քլորը, բրոմը և յոդը ջրում վատ են լուծվում, ֆտորը փոխազդում է ջրի հետ:
  • Մոլային զանգվածի մեծացման հետ հալոգենների հալման և եռման ջերմաստիճանները բարձրանում են, մեծանում է խտությունը, ինչը պայմանավորված է  միջմոլեկուլային փոխազդեցության ուժերի մեծացման հետ։
  • Հալոգենները գոյություն ունեն երկատոմ մոլեկուլների ձևով, որոնք առաջանում են հալոգենների ատոմների արտաքին էներգիական մակարդակի կենտ էլեկտրոնները զույգվելու հաշվին:

Քլորի և նրա միացությունների կիրառությունը

Մեծ քանակով քլոր է ծախսվում օրգանական նյութերի քլորացման վրա: Այդպես ստացվում են տարբեր պլաստմասսաներ, կաուչուկ, բույսերի պաշտպանության միջոցներ, սինթետիկ մանրաթելեր, ներկեր, դեղամիջոցներ, լուծիչներ: Քլորը կիրառում են բամբակյա գործվածքների և թղթի սպիտակեցման համար: Քլորը ոչնչացնում է հիվանդածին միկրոօրգանիզմները, և այդ պատճառով այն օգտագործում են խմելու ջրի վարակազերծման համար: Լույսի ազդեցությամբ ջրի հետ փոխազդելիս` քլորն առաջացնում է ատոմական թթվածին (Օ), որն էլ վարակազերծում է ջուրն ու մեծաթիվ նյութեր գունազրկում:

Աղաթթվի և նրա աղերի կիրառությունը

Աղերը լայն կիրառություն ունեն կենցաղում։ Կան աղեր, որոնք օգտագործվում են գյուղատնտեսության մեջ որպես պարարտանյութ կամ թունաքիմիկատ:

«Ընտանեկան դպրոցի հարցեր»

  • 1. Ինչո՞ւ  են 7֊րդ  խմբի գլխավոր  ենթախմբի տարրերին անվանում «հալոգեններ».

Նման անվանումը գալիս է այն փաստից, որ հալոգենները մետաղներին միանալիս աղեր են առաջացնում։

  • 2. Ինչո՞ւ են հալոգենները համարվում կենսական տարրեր…

Հալոգենները առաջացնում են բարդ օրգանական նյութեր, ապահովելով օրգանիզմների կենսագործունեությունը։

  • 3. Որո՞նք են հալոգենների միացությունների դերը մարդու օրգանիզմում….

Մարդու օրգանիզմում օրինակ յոդն անհրաժեշտ է հատկապես վահանաձև գեղձի կողմից արտադրվող հորմոնի համար: Բացի այդ մարդու և կենդանիների ստամոքսում արտադրվում է աղաթթու, որը կազմում է ստամոքսահյութի 0,3%-ը և անհրաժեշտ է սննդի նորմալ մարսողության, ինչպես նաև սննդի հետ օրգանիզմում ներթափանցող հիվանդագին մանրէները ոչնչացնելու համար։

  • 4. Կարելի՞ է խմելու ջուրը ախտահանել քլորով… Պատասխանը հիմնավորեք…

Չնայած նրան, որ քլորը շատ վնասակար է մարդու օրգանիզմի համար, ջուրը կարելի է արտահաել քլորով, եթե չանցնենք չափը։

  • 5. Աղաթթվի  ո՞ր  աղի  0.9%֊անոց ջրային  լուծույթն  է  կոչվում «ֆիզիոլոգիական լուծույթ»
  • 6. Ի՞նչ է ժավելաջուրը…

Ժավելաջուրը կալիումի հիպոքլորիդի՝ KClO և Կալիումի քլորիդի՝ KCl ջրային լուծույթն է։ Հաճախ «ժավելաջուր» է անվանվում նաև նատրիումի հիպոքլորիդը՝ NaClO, որը օժտված է նույն հատկություններով, ավելի էժան և հեշտ եղանակով է ստացվում։

  • 7. Ի՞նչ է քլորակիրը…

Քլորակիրը կալցիումի հիդրօքսիդի և քլորի փոխազդեցության արդյունքն է: Քլորի հոտով սպիտակ փոշի է։

Posted in Քիմիա

Ինքնաստուգում քիմիայից

Ինքնաստուգում՝ ՙՙՈչ մետաղներ՚՚

  1. Ո՞ր քիմիականտարրիատոմներնենմտնումթվարկվածբոլորնյութերիբաղադրությանմեջնատրիումիհիդրօքսիդ,  օզոնածխածնի (IV) օքսիդջուրազոտականթթուծծմբի(VI)  օքսիդ.
  • 1)   ծծումբ                    2)  քլոր                        3)  թթվածին                 4)  ածխածին
  1. Օդում  ֆոսֆորի  այրման,  ստացված  ֆոսֆորի (V)  օքսիդի  ջրում  լուծվելը  և  ֆոսֆորական  թթվի  չեզոքացումը  նատրիումի  հիդրօքսիդով  ռեակցիաներըի  ո՞ր  տեսակին  են  համապատասխանում .                 

1)   միացման, տեղակալման,  փոխանակման

 2)   միացման, միացման, փոխանակման

    3)   փոխանակման, տեղակալման, միացման

     4)   միացման, փոխանակման,  տեղակալման

  1. Թթվածնի քանի՞  ատոմ  կա  ալյումինի  օքսիդի  մեկ  մոլեկուլում.

1)  4 2) 1,806 . 1024                             3)   2                                         4)  3

  1. Ո՞ր շարքում  են  գրված  միայն   թթվային  օքսիդների  բանաձևեր.

1)  CO2, Mn2O7,  P2O5, NO2

2)  Al2O3,  K2O,  SO3, CrO

3)  FeO, P2O3, N2O, BaO

4)   CrO3, CO, SrO, Cs2O

  1. Ո՞ր պնդումն է ճիշտ ամֆոտեր (երկդիմի)  օքսիդների համար.

1)  փոխազդում  են  միայն  հիմքերի  հետ

2)  փոխազդում  են  միայն  թթուների  հետ

3)  փոխազդում  են  և’  հիմքերի, և’  թթուների  հետ

4)  չեն փոխազդում  են   ո’չ  հիմքերի,  ո’չ  թթուների  հետ

  1. Որո՞նք են  1, 2, 3, 4  նյութերը փոխարկումների հետևյալ շղթայում.

Cu    1   CuO    2›  CuSO4   3  ›  CuCl2    4›  Cu(OH)2

1) H2,H2SO4, HCl, KOH                    3)  O2, H2SO4, BaCl2, NaOH

2)H2O, SO3, NaCl, NaOH                  4)  O2, SO3, HCl, H2O

  1. Որո՞նք  են  ոչմետաղ —> թթվային  օքսիդ —> թթու —> աղ  ծագումնաբանական   կապն  արտահայտող  փոխարկումների  շղթայում  համապատասխան   ռեակցիաների   հավասարումների  ձախ  մասերը` ըստ  իրականացման   հերթականության.

ա)  SO2  +  H2O =H2SO4                                     դ)  H2SO3  +  CaO =CaSO3+H2O

բ)   S + O= SO2                                                ե)  SO2  +  CaO =CaSO3

գ)   S  +  H2O =H2S+SO2

1)  բ, ե, դ                               2)  բ, ա, դ                               3)  գ, դ, ե                        4)  ե, ա, գ

  1. Ջրածին ստանալուհամար մետաղական ցինկի հետ ո՞ր թթուն են փոխազդեցության մեջ դնում.

1)   խիտ  H2SO4                   2)  նոսր  H2SO4                      3)  խիտ  HNO3              4)  նոսր  HNO3

  1. Հետևյալ նյութերից ` HNO3,  CaO,  CuSO4,  Ca(OH)2,  P2O5  որո՞նքկփոխազդեննատրիումիհիդրօքսիդիհետառաջացնելովչեզոքաղեր.  Ճիշտ  պատասխանը`   բոլոր  հնարավոր  ռեակցիաների   գործակիցների  գումարն  է.

1)  20                                 2)  21                            3)  25                               4)  26

  1. Ո՞ր շարքի  բոլոր  նյութերն  են  փոխազդում  կալիումի  հիդրօքսիդի  ջրային  լուծույթի      հետ.                                                                                          1)FeO,CrO3,HClO                                             3)  ZnO, HClO4, MgO

2) KCl, SO2, CO2                                                                                4)  FeCl3, ZnO, Mn2O7

  1. Համապատասխան պայմաններում հետևյալզույգերիցմիքանիսինյութերը

փոխազդումենա Zn  և  FeCl2,բ)  Fe  և  ZnCl2գ)  Cu  և  AgNO3դ CuO  և  HNO3,

ե)  CuSO4  և  Fe: Որքա՞ն է տեղակալման ռեակցիաներում ստացվող բարդ նյութերի

հարաբերական  մոլեկուլային  զանգվածների  գումարը.

1)  392                               2)  480                               3)  446                                        4)  264

  1. NaOH, H2SO4,  Al(OH)3,  Cu(OH)2, Ca(OH)2, Fe(OH)3  միացություններից  մի  քանիսը  հնարավոր  է  ստանալհամապատասխան  օքսիդի  և  ջրի  միացումով: Որքա՞ն  է  հնարավոր  ռեակցիաների  հավասարումների  գործակիցների  գումարը.

1)  10                                        2)  25                                     3)  4                                         4)  6

  1. Միացություններում +6  օքսիդացման  աստիճան  ցուցաբերող  քիմիական  տարրի  

       առաջացրած  0,875 գ  զանգվածով  երկհիմն  թթվի  քայքայումից  գոյացել  է 0,812 գ  այդ 

       թթվին  համապատասխանող  օքսիդ: Որքա՞ն է  թթվի  մոլային  զանգվածը (գ/մոլ).

1)  250                                      2)   210                                 3)  162                                      4)  98

  1. Թթվածնի քանի՞  ատոմ  է  պարունակում  1,02 գ  ալյումինի  օքսիդը.

1)  1,806 1021                        2)   0,03                                  3)  0,01                           4)  1,806 1022

  1. 7,8 գ զանգվածով  կալիումը  լուծել  են  48,4 գ  ջրում:  Որքա՞ն  է  նյութի  զանգվածային       բաժինը (%) ստացված  լուծույթում.

1)  20                                    2)    80                                  3)  25                                      4)   65

  1. Որքա՞ն է երկաթի  օքսիդի  հարաբերական  մոլեկուլային  զանգվածը, եթե  դրա 19,68 գ   զանգվածով  նմուշը  մինչև  մետաղ  վերականգնելու  համար  ծախսվել  է  8,2656 լ (ն.պ.) ծավալով  ջրածին.

1)  72                                    2)    160                                   3)  23                                      4)   104

  1. Ծծմբական և  ազոտական  թթուներ  պարունակող 945 գ զանգվածով  ջրային  լուծույթին      ավելցուկով  բարիումի  քլորիդ  ավելացնելիս  անջատվել  է  116,5 գ նստվածք: Նստվածքի  անջատումից  հետո  մնացած  լուծույթը  չեզոքացնելու  համար  ծախսվել  է  100  գ նատրիումի  հիդրօքսիդ:

      ա)  Որքա՞ն  է  ազոտական  թթվի  զանգվածային  բաժինը (%) ելային  լուծույթում:

      բ)   Որքա՞ն  է  ելային  լուծույթում  ծծմբական  թթվի  զանգվածը (գ):

  1. Պարբերական համակարգի  գլխավոր  ենթախմբերի  տարրերից  մեկի  բարձրագույն  օքսիդի  մոլային  զանգվածը 108 գ/մոլ  է, իսկ  այդ  օքսիդում  թթվածնի  զանգվածային  բաժինը  74 % է:

 ա)  Որքա՞ն  է  այդ  տարրի  ջրածնային  միացության  մոլային  զանգվածը (գ/մոլ):

բ) Ի՞նչ զանգվածով (գ) թթու կառաջանա այդ օքսիդի մեկ մոլը ջրում լուծելիս:

Posted in Քիմիա

Քիմիա

Փետրվարին իրականացվելու  է « Ոչ մետաղներ»-ից  3  նախագիծ՝ «Կարևորագույն  քիմիական  տարրերը  և  նրանց  նշանակությունը մարդկության  համար»   

Փետրվարի  3-ից  7-ը` Նախագիծ 1.Համար մեկ տարրը Տիեզերքում` Ջրածին: Ջրածնի իզոտոպները`պրոտիում, դեյտերիում, տրիտիում: Համար  մեկ  նյութը Երկրագնդում `Ջուր: Լուծույթներ:  Ծանր  ջուր: Ջրածնի  պերօքսիդ: Ջրի ֆիզ. քիմ. և  ֆիզիոլոգիական  հատկությունները:                    Անհատական-հետազոտական  աշխատանք՝<<Ջրածինը  որպես  ապագայի  վառելանյութ:>>

Փետրվարի  10-ից  14-ը`    Լաբորատորաշխատանքներ. «Ջրի ֆիզիկականքիմիական  ևօրգանոլեպտիկ հատկությունները: Լուծույթների պատրաստումը  և  լուծված  նյութի   զանգվածային, մոլային բաժնի, մոլային կոնցենտրացիայի  որոշումը»:

Առաջադրանք 1. Որոնք  են  ջրի  ֆիզիկական հատկությունները, թվարկեք….

Image result for boiling water

 1. Ջուրը միակ նյութն է Երկրի վրա, որ սովորական ջերմաստիճանի ու ճնշման պայմաններում կարող է գտնվել երեք ագրեգատային վիճակներում՝ պինդ, հեղուկ և գազային:

Image result for water turning into ice

2.Ջրի անոմալ առանձնահատկություններից են  եռման (+100°C) և պնդացման (վերածվում է սառույցի) (0°C) ջերմաստիճանները: 

Առաջադրանք 2. Որոնք  են  ջրի քիմիական  հատկությունները, գրեք  ջրի  փոխազդեցությունը  պարզ  և  բարդ  նյութերի  հետ….

Առաջադրանք 3. Որոնք  են  ջրի  օրգանոլեպտիկ  հատկությունները, թվարկեք…,որն  է  համարվում  մաքուր  խմելու  ջուր…

Առաջադրանք 4. Ջրի  փոխազդեցությունը  ակտիվ  մետաղներից` նատրիումի  հետ, գրեք  ընթացող  ռեակցիայի  հավասարումը….և  հավասարեցրեք  էլեկտրոնային  հաշվեկշռի  եղանակով….

Առաջադրանք 5. Խմելու  սոդայի` նատրիումի   հիդրոկարբոնատի  լուծույթի  պատրաստումը  և  կոնցենտրացիայի  որոշումը…

Posted in Քիմիա

Ուղղորդող հարցերը

Պատասխաններ

<<Կենսական տարրեր: Սպիտակուցներ: Նուկլեինաթթուներ: Ածխաջրեր: Ճարպեր: Վիտամիններ>>

Ուղղորդող հարցերը`

  • Որո՞նք են կենդանի օրգանիզմի հիմնական տարրերը

Կենդանի օրգանիզմի հիմնական տարրերն են՝ միկրոտարրեր, մակրոտարրեր և ուլտրատարրեր:

  • Ո՞րն է կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորը, նրա բաղադրությունը

Կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորը բջիջն է: Բջջի բաղադրությունը՝ 70-80% ջուր (անօրգանական), 10-20% սպիտակուցներ, 1-5% ճարպեր, 0.2-2% ածխաջրեր, 0,2-2% նուկլեինաթթուներ,

  • Ինչու՞ են գիտնականներն ասում. «Կյանքը՝ սպիտակուցների գոյության ձևն  է»

Գիտնականներն այդպես են ասում, որովհետև պիտակուցները մեծ դեր ունեն մեր կյանքում, մենք ապրում և շնչում ենք դրանց շնորհիվ:

  • Ինչպիսի՞ օրգանական և անօրգանական նյութեր կան կենդանի օրգանիզմում

Օրգանական նյութեր՝ ճարպեր, գլյուկոզ, սախարոզ, սպիտակուցներ: Անօրգանական նյութեր՝ ջուր, կերակրի աղ, յոդ, աղաթթու, ածխաթթու գազ, թթվածին:

  • Ինչպիսի՞ քիմիական ռեակցիայով կարելի որոշել օսլայի առկայությունը սննդանյութերում
  • Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ բույսի աճի համար

Անհրաժեշտ է՝ ջուր, լույս, ջերմություն, կենսական տարրեր, պարարտանյութեր:

  • Ի՞նչ է լուսասինթեզը 〈ֆոտոսինթեզը〉

Լուսասինթեզի բանաձևը՝ 6CO2+6H2O =C6H12O6+6O2

  • Ո՞րն է վիտամինների դերը կենդանի օրգանիզմներում:

Անհատական հետազոտական աշխատանք՝

Ածղաջրեր

Վիտամիններ