Posted in Պատմություն

Ալեքսանդրապոլի պայմանագիր


Ալեքսանդրապոլի պայմանագիր: 1920 ստորագրվել է դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև Ալեքսանդրապոլի կոնֆերանսի ավարտից հետո (1920): Կոչվել է «Հաշտության պայմանագիր Թուրքիայի և Հայաստանի միջև»: Բաղկացած է 18 հոդվածից: 1-ին հոդվածով պատերազմը Թուրքիայի և Հայաստանի միջև համարում են ավարտված: Երկրորդ` որոշվում էին Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև սահմանները: Հայաստանը զրկվում էր նաև ընդհանուր զինապարտություն մտցնելու և բանակ պահելու իրավունքից, նա կարող էր ունենալ միայն 1500 զինվոր, 8 թնդանոթ և 20 գնդացիր: Կարող էր կառուցել ամրություններ և նրանցում տեղադրել անհրաժեշտ ծանր հրետանի, պայմանով, որ չլինեն 15 սմ տրամաչափի ու հեռահար հրանոթներ (հոդված 4): 5-րդ հոդվածով Թուրքիայի քաղաքական ներկայացուցչին կամ դեսպանորդին, որը հաշտություն կնքելուց հետո պետք է ժամաներ Երևան: Թուրքիան իրավունք էր ստանում վերահսկել Հայաստանի երկաթուղիներն ու հաղորդակցման ճանապարհները, հաղորդակցման ճանապարհները, ռազմ. միջոցառումներ ձեռնարկել Հայաստանի տարածքում:  Բոլոր այս պայմանները ոտնահարում էին Հայաստանի իրավունքները, արգելում հայ գաղթականների հայրենիք վերադարձը: 7-րդ հոդվածով «Թուրքիայի կառավարությունը հրաժարվում է ներկա պատերազմի հետ կապված ծախսերի հատուցումից… պայմանավորվող երկու կողմերը հրաժարվում են նաև համաշխարհային պատերազմի ժամանակ կրած վնասները հատուցելու ամեն տեսակ պահանջներից»: Պայմանագիրը պետք է վավերացվեր մեկ ամսվա ընթացքում` ընդունման օրվանից:

Ալեքսանդրապոլի պայմանագիրը կազմված էր երկու օրինակից` հայ. և թուրք.: Խորհրդային Հայաստանի կառավարությունը չճանաչեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը: Ավելի ուշ` 1921-ի հոկտեմբերի 13-ին Կարսում, Թուրքիայի հետ կնքվեց նոր պայմանագիր (Կարսի պայմանագիր 1921):

Posted in Պատմություն

Պապ Թագավոր

Պապ թագավոր - BlogNews.am

Պապ թագավորը գահ է բարձրացել 370 թվականին: Նա շատ քիչ ժամանակ է թագավորել և բազմաթիվ բարեփոխումներ է կատարել`բանակի թիվը հասցնում է մոտ 100 հազարի, նա վերցրեց եկեղեցու ունեցվածքի յոթ մասից հինգը, ստիպեց բոլոր աղջիկներին և կանանց ամուսնանալ երկրի բնակչությանը զարկ տալու համար,Եկեղեցու տնտեսական հզորությունը թուլացնելով` ստիպեց հոգևորականությանը աշխատել, նաև վերացրեց բնակչության` եկեղեցուն տրվող տասնորդն ու պսակի հարկը

Պապ Թագավորի ժամանակ հայերը անընդմեջ պարսիկների հետ միշտ ունեցել են վեճեր ճակատամարտեր օրինակ` Ձիրավի ճակատամարտը, որը տեղի է ունեցել 371 թվականին: Այդ ժամանակ հայերի հրամանատարն էր Սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը: Տեղի է ունեցել Ձիրավի դաշտում, հայերը մոտ 90 հազար հոգի և հռոմեացիները 10 հազար հոգի պատրաստվում էին մեծաքանակ պարսիկների հետ պայքարելու:

Posted in Պատմություն

Արշակ Երկրորդ

ԱՐՇԱԿ Բ. դրամատիկ ու ողբերգական մի ...

Ծնվել է 4-րդ դարի կեսերին: Ունեցել է երկու որդի` Անոբը[Արշակունիների գահին չի իշխել, Եղել է հայոց թագավոր Վարազդատի (374-378) հայրը], ու Պապ Թագավորը: Հայ Արշակունիների արքայատոհմի թագվորներից է: Արշակ Բ-ն (350-368) գահ բարձրացավ Շապուհ Բ-ի համաձայնությամբ: Նրա կարճ թագավորելու ժամանակում նա կարողացել է անել լիքը կարևոր գործեր`կարողացավ իր դիրքերն ամրապնդել Արքունիք վերադարձնելով Մամիկոնյաններին, ընդունեց եկեղեցական մի շարք կանոններ, խիստ կանոններ ընդունվեցին Հեթանոսական սովորույթների դեմ, որոշում ընդունեց հիվանդանոցներ, աղքատանոցներ և օտարների համար հյուրանոցներ բացելու մասին և այլ բաներ:

Արշակը Կոգովիտ գավառում կառուցեց Արշակավան քաղաքը: Նոր քաղաքի հիմնադրումն ուժեղացնում էր թագավորին, քանի որ իրենց տերերին լքած բնակիչները դառնում էին թագավորի հենարանը:

Posted in Պատմություն

Զատիկը մեր մոտ

Մեր ընտանիքում Զատիկվա շաբաթվա ընթացքում պատրաստվությոններ են սկսվում: Մայրս այս պատրաստվությունների ընթացքում երեք տեսակի թխվածք է պատրաստում` Չորեկ, Քահաք, Մահմուլ: Ավանդույթը սերունդներից ձեռքից-ձեռք է փոխանցվել:

 Օրը սկսում ենք նախաճաշով, որի ընթացքում սկսում ենք ձու կռվացնելու խաղը: Սովորաբար գնում ենք մեր ընտանիքի և ընկերների հետ ճաշելու, որի ընթացքում իրար հետ կիսում ենք լավ հիշողություններ, հետաքրքիր պատմություններ:

Ըստ ավանդույթի մեծահասակները օրվա վերջում կազմակերպում են “քաղցրավենիքի որս”, մասնակիցները պետք է տվյալ տարածքում տվյալ թաքցրած քաղցրավենիքները գտնեն: Հախթողը կլինի այն մասնակիցը, որը կգտնի ամենաշատ քաղցրավենիքները:

Posted in Պատմություն

Ավատատիրական աստիճանակարգություն

Թագավորն իրավունք ուներ պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, դեսպանություններ ընդունելու և բանակցելու այլ երկրների հետ: Միայն թագավորն իրավունք ուներ երկու ոտքին կարմիր կոշիկներ կրել: Բոլոր նախարարները եղել են նրան ստորակա, կատարել են ի սպասու ծառայություն և թագավորին տրամադրել իրենց զորաջոկատները: Թագավորական հրովարտակներն ու հրամաններն օրենքի ուժ ունեին: Պետական կարևորություն ունեցող հարցերում թագավորը խորհրդակցել է երկրի մեծամեծ իշխանների ու կաթողիկոսի հետ, իսկ անհրաժեշտության դեպքերում հրավիրել է աշխարհաժողովներ, որոնց մասնակցել են ոչ միայն նախարարներն ու հոգևորականությունը, այլև քաղաքային դասի և շինականների ներկայացուցիչները: Աշխարհաժողովները գումարվում էին երկրի առաջ ծառացած կարևոր խնդիրների լուծման նպատակով: Ավատատիրական բուրգի հաջորդ աստիճանը կազմում էին երկրի մեծամեծ իշխանները, որոնց մեջ էին մտնում արքունական չորս զորաբանակների հրամանատար բդեշխները, աշխարհակալ ու ավագ նախարարները, ինչպես նաև արքունի գործակալությունների ղեկավարները: Բդեշխներն իրավունք ունեին մի ոտքին կարմիր, իսկ մյուսին կանաչ կոշիկ հագնել: Թագավորին էին ենթարկվում նաև կրտսեր նախարարները, որոնք նույնպես «ի սպասու ծառայություն» էին կատարում: Նախարարներն ունեին իրենց զինանշաններն ու դրոշները: Իրենց տիրույթներում նրանք վարչական և դատական լայն իրավունքներ ունեին: Նախարարական ընտանիքի կրտսեր անդամ սեպուհները նախարարական տիրույթների նկատմամբ իրավունքներ չունեին: Տիրույթ ունեցող բդեշխներն ունեին իրենց ստորակա նախարարությունները, որոնք ավատատիրական «իմ վասալի վասալը իմ վասալը չէ» սկզբունքով չէին գտնվում թագավորի անմիջական ենթակայության ներքո: Աստիճանասանդուղքի հաջորդ աստիճանն ազատներն էին կամ մանր ազնվականները: Թագավորից անմիջական կախման մեջ գտնվողները կոչվում էին ոստանիկ, իսկ նախարարներից կախյալները՝ ազատ: Նրանցից էին կազմվում արքունի հեծելազորը, նախարարական այրուձին: Նրանց էին վստահում արքունիքի պաշտպանությունը և ռազմական ու վարչական շատ պաշտոններ: Իրենց ծառայության դիմաց նրանք ստանում էին պարգևականք կալվածքներ: Բուրգի ամենաստորին աստիճանը զբաղեցնում էին անազատները՝ քաղաքացիները, շինականները և քաղաքային ու գյուղական ռամիկները, որոնց ուսերին էր ծանրացած հարկային բեռը: Մեզ է հասել «Գահնամակ» անունով մի վավերագիր, ուր սահմանված է հայ նախարարներից յուրաքանչյուրի տեղն արքունիքում: Մեկ այլ փաստաթուղթ, որը նույնպես կրում էր «Գահնամակ» անունը, նախարարությունների ռազմական ուժը ներկայացնելու պատճառով պայմանականորեն կոչվել է Զորանամակ: Համաձայն «Գահնամակի», նախարարների արքունիքում զբաղեցրած դիրքը համապատասխանում էր նրանց ռազմական կարողություններին:

Posted in Պատմություն

Տիգրանակերտ

Մայրաքաղաքը կառուցվեց մ.թ.ա. 70-ական թվականների ընթացքում և անվանակոչվեց Տիգրանակերտ հայոց հզոր արքայի անունով (Սիգրան Մեծ)։ Մայրաքաղաքը բնակեցնելու նպատակով Տիգրան Բ-ն նվաճված երկրների քաղաքային բնակչության մեծ մասը բռնագաղթեցրեց Հայաստան։ Հույն պատմիչ Ապպիանոսի վկայությամբ, Կապադովկիայից Հայաստան տեղափոխվեց 300 հազար մարդ, մոտավորապես 100 հազար մարդ էլ՝Կիլիկիայի 12 քաղաքներից։ Հայաստան տեղափոխված կես միլիոնի հասնողժողովուրդը բնակեցվել է Տիգրանակերտում, Արտաշատում, Արմավիրում, Երվանդաշատում,Վանում և այլ քաղաքներում։

Հույն պատմիչ Պլուտարքոսի խոսքերով, Տիգրանակերտը լի էր գանձերով և աստվածներին նվիրաբերված թանկարժեք նվերներով,քանի որ մասնավորմարդիք և մեծատոհմիկները, ցանկանալով Աչքը մտան թագավորին, միմյանց հետ մրցում էին քաղաքի շենության ու ընդարձակման համար։

Տիգրան Մեծը (մ.թ.ա.95-55) դարձավ Առաջավոր Ասիայի մեծագույն մասի տիրակալը։ Հայկական աշխարհակալ տերությունը նվաճումների հետևանքով կարիք ուներ նոր մայրաքաղաքի։Արտաշատն արդեն չէր կարող կատարել այդ դերը,քանի որ մնացել էր տերության ծայր Հյուսիսում, իսկ Անտիոքը գտնվում էր բուն Հայկական Հողերից դուրս և ուներ օտարազգի բնակչություն:Այն հիմնադրվեց Աղձնիք նահանգում,Տիգրիսի ձախակողմյան վտակներից մեկի ափին, որտեղ ժամանակին թագադրվել էր հայոց արքան։

Posted in Պատմություն

Արտաշես 1-ին

Հողային բարեփոխումը

Արտաշեսի 1-ի օրոք խիստ սրվել էին հողի սեփականատերերի և գյուղական համայնքների միջև հակասությունները:  Ագարակատերերն անարգել զավթում էին համայնական հողերն ու գյուղացիներին արգելում իրենց գոյությունը պահպանելու միակ միջոցից: Բնականաբար, անհող գյուղացին այլևս չէր կարող հարկ տալ պետությանը, դեռ ավելին: Մոտ մ.թ.ա. 180 թ. Արտաշեսը հայտարարում է հրամանը հողային բարեփոխման վերաբերյալ: Այս հրամանը մի կողմից` օրինականացնում էր ագարակատերերի մինչ այդ կատարած զավթումները, իսկ մյուս կողմից` պահպանում էր համայնքային սեփականությունը: Հողային բարեփոխման վերաբերյալ պատմահայրը ասում է, թե «Արտաշեսը հրամայել է որոշել գյուղերի և ագարակների սահմանները…, կոփել է տվել քառակուսի քարեր և տնկել հողի մեջ»: Սահմանաքարերից մոտավոր քսանը, որ ունեն Արտաշեսի անունով արամեերեն արձան, հայտնաբերվել են Հայաստանի տարբեր շրջաններում:

Արտաշես 1-նը ջանքեր թափեց ռազմական գործի վերակառուցման ուղղությամբ: Նա ստեղծեց կանոնավոր ու լավ զինված բանակ:Երկրի սահմանների պաշտպանությունը հարմար կազմակերպելու համար, նա կազմեց չորս զորապետություններ: Պետության կառավարումը լավացնելու նպատակով Արտաշես Ա-ն թագավորությունը բաժանեց 120 վարչական շրջանների կամ գավառների, որոնք հունա-հռոմեական հեղինակներն անվանում էին ստրատեգիաներ կամ պրեֆեկտուրաներ: Սրանց մի մասում հետագայում ձևավորվեցին նախարարական իշխանությունները: Երկրի կառավարման կարևորագույն գործակալությունները՝ սպարապետությունը և հազարապետությունը, հանձնեց իր մերձավորներին: Թագավորական իշխանության հեղինակությունը ժողովրդի աչքում բարձրացնելու նպատակով Արտաշես 1-նը հիմնեց թագավորի նախնիների պաշտամունքի կարգը: Արտաշատում կառուցեց Հայոց աշխարհի հովանավոր Անահիտ աստվածուհու տաճարը: Այնտեղ կանգնեցվեցին Արտաշեսի նախնիների արձանները, որոնց ժողովուրդը պետք է երկրպագեր: Տաճարներ կառուցվեցին նաև այլ ուրիշ քաղաքներում, ուր, բացի հայոց աստվածներից, դրվեցին նաև Զևսի, Հերակլեսի, Ապոլոնի, Աթենասի, Ափրոդիտեի և այլ հունական աստվածների արձաններ: Արտաշեսը ճշգրտել է տվել օրացույցը, հստակեցրել օրացույցը և կատարել բազում այլ բարեփոխումներ: Արտաշեսը հայտնի է «Բարի» և «Բարեպաշտ» տիտղոսներով: Կատարած բազմաթիվ նշանավոր գործերի համար Արտաշես 1-ի մասին ժողովուրդը ստեղծել է երգեր, վեպեր, իր իմաստության ու քաջություն, շինարարական գործունեության մասին, շեշտվել է նրա սերը հայրենիքի նկատմամբ: Արտաշեսի հանդեպ ժողովրդի սերը արտահայտվել է նաև նրանում, որ հայերն իրենց օտար ծագումով, բայց սիրելի թագավորներին անվանել են Արտաշես (Զենոն, Տրդատ Ա և այլն):Արտաշեսը մահացել է Ք.ա. շուրջ 160 թ.:

Posted in Պատմություն

Սևրի Պայմանագիր

1918թ. Մուդրոսի զինադադարի ստորագրությամբ, Թուրքիան ընդունեց իր պարտոթյունը:

1919թ.-ին Հայերին շահերը պաշտպանող պայմանները ներկայացրին Հ.Հ.-ից Ավետիս Ահարոնյանը և Սփյուռքից Պողոս Նուբարը: Փարիզ մեկնեց հանրապետության պատվիրակությունը Ավետիս Ահարոնյանի նախագահությամբ ինչպես նաև 1912թ.-ից գործում էր մի այլ Հայ-պատվիրակություն, որի գլխավորն էր Հայ (Արեւմտահայ) ազգային պատվիրակություն` եգիպտահայ մեծահարուստ, հասարակական գործիչ Պողոս Նուբար Փաշայի:

1920թ.-ին Օգոստոսի 10-ին Համաշխարհային առաջին պատերազմում այն պետությունները, որոնք «հաղթել» էին (Հայաստան, Հունաստան, Բելգիա, Պորտուգալիա, Իտալիա,Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և այլն) որոշեցին պայման կնքել (Սևրի պայմանագիր): Հայաստանի կողմից ստորագրեց Ա. Ահարոնյանը (Հայ Ղեկավար):

Սևրի պայանագրի 88-93հոդվածները վերաբերվում էին միայն Հայաստանին: Եվ Սևրի պայմանագրի ժամանակ էր որ այդ բոլոր պետությունները Հ.Հ.-ին ճանաչեցին որպես առանձին պետություն:Վրաստանը Հայաստանն ու Ադրբեջյանը`Էրզրումի, Տրապիզոնի, Վանի եւ Բիթլիսի սահմանների որոշումը վստահել էին Ա.Մ.Ն.-ին: Հայաստանը ստացավ այդ 4 նահանգներից ընդհանուր 90 կմ. քառ. և մուտք դեպի Սև ծով:

1920թ.-ին օգոստոսի 10-ին Ավետիս Ահարոնյանը համարեց, որ դա իրա համար, իրա կյանքի ամենաերջանիկ օրն էր:

Posted in Պատմություն

Երվանդ Սակավակյաց «Երվանդունիներ»

Երվանդ 1-ին Սակավակյացը կառավարել է մ.թ.ա. 580-570 թթ.։Նրա թագավորության օրոք պետության սահմանները հյուսիսում հասնում էին Կուր գետ և Սև ծով, արևելքում Մատարան, հարավում Հյուսիսային միջագետք, արևմուտքում Կապադովկիա։ Նրա կառավարման օրոք զորքը կազմված էր 40 000 հետևակից և 8000 հեծյալից որն այն ժամանակվա համար բավականին մեծ թիվ էր։

Երվանդունիների թագավորություն, պետություն Հայկական լեռնաշխարհում մ.թ.ա. 570 — մ.թ.ա. 201թվականներին: Կառավարել է Երվանդունիների թագավորական տոհմը՝ Մեծ Հայքի երեք թագավորական հարստություններից մեկը։ Տարածքը կազմել է նվազագույնը 200 000 քառ. կմ (Երվանդ Վերջինի գահակալման տարիներին մ.թ.ա. 220-201 թվականներ), առավելագույնը՝ 400 000 քառ. կմ՝ Տիգրան Երվանդյանի օրոք (մ.թ.ա. 560-535 թվականներ)։ Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Վանը՝ Վանի թագավորության արքաների նստավայրը։ Մ.թ.ա. 6-րդ դարումՀայաստանը վերածվում է Աքեմենյան պետության մարզի։ Նրա տարածքում առաջանում են երկու սատրապություններ։ Արևմտյան Հայաստանի մայրաքաղաքը շարունակում է մնալ Վանը, իսկ Արևելյան Հայաստանի վարչաքաղաքական կենտրոնն է դառնում Էրեբունին (Երևան)։ Աքեմենյան իշխանությունը տևում է երկու դար (մ.թ.ա. 522-331 թվականներ)։

Posted in Պատմություն

Հ. Պատմություն

Հայկական լեռնաշխարհում կան 3 խոշոր լճեր` Սևանը, Վանը, Ուրմիան:

Խոշոր գետերն են` Արաքսը, Եփրատը, Տիգրիսը, Ճորոխը և Կուրը:

Հայկական լեռնաշխարհի գետերը տափվում են կասպից ծով, Պարսից ծոց և սև ծով:

Հայկական լեռնաշխարհը բաժանվում էր 2 նահանգի Մեծ Հայք և փոքր Հայք: Մեծ Հայքը իր Հերթին բաժանվում է 15 նահանգների: Այդ նահանգներն են` Այրարատ, Գուգարք, Տայք, բարձր Հայք, Ծոփք, Աղձնիք, Տուրուբերան, Վասպուրական, Ուտիք, Արցախ, Սյունիք, Մոկք, Կորճայք, Պարսկահայք և Փայտակարան:

Հայկական լեռնաշխարհի լեռնաշղթաներն են՝ Արևելապոնտական, Փոքր Կովկաս, Կորդվաց, Հայկական Տավրոս, Հայկական պար:

Բարձր լեռնագագաթներն են՝ Մեծ Մասիսն է, որի բարձրությունը 5165 մ է: Բարձրությամբ լեռնաշխարհում երկրորդն է Սիփանը  բարձրությունը՝ 4434 մ,  երրորդը՝ Ջիլոն բարձրությունը՝ 4168 մ, չորրորդը՝ Արագածը, բարձրությունը՝ 4090 մ