Posted in Ճամփորդություն

Դեպի Արատես

Ուրբաթ օրը, ժամը 12:35 մենք ճանապարհ ընկանք:

Ճանապարհը տևեց մոտավոր 3 ժամ: Կանգառներ ունեցանք, ընդմիջեցինք և շարունակեցինք:

Երբ հասանք տեղ, բոլորս հոգնած էինք: Տեղավորվեցինք սենյակներում, շրջեցինք տարածքով: Երեկոյան բոլորս իրար հետ նստեցինք ընթրելու: Լավ կշտանալուց հետո անցանք սենյակներով: Իրար հետ շփվեցինք, տարբեր խաղեր խաղացինք, բազմաթիվ թեմաներից խոսեցինք, նոր մարդկանց հետ ծանոթացանք: Երեկոյան արդեն ցրտել էր և ամեն մեկն իր սենյակի վառարանն էր վառում: Տղաներով փայտ էինք բերում սենյակներ, որ քնելուց չմրսեինք: Երկրորդ օրը առավոտյան ես ավելի ուշ արթնացա, քան մյուսները: Եվ նախաճաշելուց հետո նորից քնեցի, բոլորն ինձ փորձել էին արթնացնել, բայց չէր ստացվել:: Ժամը 5-ին վեր կեցա, և միացա մնացածին, ովքեր ձնագնդիկ էին խաղում, սահնակով սահում: Երեկոն եկավ և մենք համեղ խորոված կերանք: Իսկ ավելի ուշ վառարանի շուրջ հավաքվեցինք և տարբեր թեմաներից զրուցեցինք, խաղեր խաղացինք: Երորդ օրը առավոտյան շարժվեցինք դեպի Երևան:

Այդ երեք օրերը ինձ համար անմոռանալի էին, ինչպես բոլոր գիշերակացով ճամփորդությունները, որոնց մասնակցում եմ: