Posted in հայոց լեզու

Անտիկ աշխարհի յոթ հրաշալիքներ

Անտիկ աշխարհի յոթ հրաշալիքներ վերաբերում է պատմական անցյալում ստեղծված ճարտարապետության և քանդակագործության հոյակապ, համաշխարհային նշանակության կոթողներին։ Ներկայումս յոթ հրաշալիքներից կանգուն է միայն Քեոփսի բուրգը։

Հրաշալիքների առաջին ցուցակը մ. թ. ա. 5-րդ դարում կազմել է Հերոդոտոսը, որը քաջատեղյակ էր Եգիպտոսի ու Առաջավոր Ասիայի ճարտարապետությանը, շուտով նրա հետ համաձայնվել են Փիլոն Բյուզանդացին, իսկ ավելի ուշ՝ Անտիպատրոս Սիդոնացին։ Նրա ուղեցույց-գրքում արձանագրվել են եգիպտական բուրգերը, Ալեքսանդրիայի փարոսը, Զևսի արձանն Օլիմպոսում, Հռոդոսի կոթողը, Շամիրամի կախովի այգիները, Հալիկառնասի դամբարանը և Արտեմիսի տաճարը Եփեսոսում։

Եգիպտական բուրգեր

Աշխարհի 7 հրաշալիքների ցանկում ամենամեծ՝ Քեոփսի բուրգը, կառուցվել է մ. թ. ա. մոտ 2580 թ-ին։ Բուրգի բարձրությունը 147 մ է, կառուցված է 2.300 քարաբեկորներից, որոնցից յուրաքանչյուրը կշռում է միջին հաշվով 2, 5 տոննա։ Ըստ հույն ճանապարհորդ-պատմիչ Հերոդոտոսի՝ բուրգի կառուցումը տևել է 20 տարի, աշխատանքներին մասնակցել է 100 հազար ստրուկ։ Քեոփսի բուրգի ներսի պատերին հայտնաբերված մոնոսկրիպտների և պատկերների վերծանումից հայտնի դարձավ, որ ի սկզբանե բուրգը կառուցվել է Հայոց թագավոր Արա Գեղեցիկի պատվին։

Ալեքսանդրիայի փարոս

Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի մերձակա Փարոս կղզում մ. թ. ա. 320-ական թվականներին կառուցվել է հին ժամանակների ամենամեծ փարոսը՝ 135 մ բարձրությամբ եռահարկ աշտարակ, որը տեսանելի էր 60–100 կմ հեռավորությունից (ճարտարապետ՝ Սոստրատես)։ Հին աշխարհի միայն այս հրաշալիքը, ճարտարապետական նրբագեղությունից բացի, ուներ նաև կիրառական նշանակություն։ Փարոսը կործանվել է 1100 թ-ի երկրաշարժից


Զևսի արձան

Հունաստանի Օլիմպոս քաղաքի՝ Զևսին նվիրված տաճարում էր 12 մ 40 սմ բարձրությամբ նրա արձանը, որը կերտել էր Ֆիդիասը մ. թ. ա. 440-ական թվականներին։ V դարի սկզբին տաճարն ավերվելուց հետո Զևսի արձանը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, որտեղ 462 թ-ին ոչնչացել է հրդեհից։

Հռոդոսի կոթող

Կոթողը կառուցվել է Հռոդոս կղզում։ Այդպիսի քանդակների թվին է պատկանում Լաոկոոնի հռչակավոր արձանախումբը։ Մ. թ. ա. III դարում Էգեյան ծովի Հռոդոս կղզու բնակիչները, ի նշանավորումն կղզու հաջող պաշտպանության, կանգնեցրել են Արևի աստված Հելիոսի՝ աշխարհի ամենամեծ՝ 36-մ-անոց արձանը՝ թշնամուց առգրավված զենքի մետաղից, որի կառուցումը տևել է 12 տարի։ Արձանի հեղինակ Քարեսն այն կերտել է 20 տարում։ Կոթողը կանգուն է եղել 56 տարի։ Երկրաշարժից (մ. թ. ա. 222 թ.) կործանված կոթողի բեկորները 977 թ-ին վաճառել է կղզու կառավարիչը՝ արաբ տեղապահը, որպես մետաղ(բրոնզ)։ Նավահանգստի հատակից հայտնաբերված արձանի աջ ձեռքի դաստակը պահվում է Բրիտանական թանգարանում:

Շամիրամի կախովի այգիներ

Շամիրամի կախովի այգիները գտնվում էին Ասորեստանի Բաբելոն քաղաքում։ Ավանդությունն այդ այգիների ստեղծումը վերագրում է Շամիրամ թագուհուն, սակայն իրականում դրանք ստեղծվել են Նաբուգոդոնոսոր թագավորի հրամանով՝ մ. թ. ա. VI դարում։ Նա իր պալատը կառուցել էր 6-հարկանի տան բարձրությամբ արհեստական հարթակի վրա։ Դեպի այդ հարթակն աստիճանաձև բարձրանում էր աղյուսե 6 կամարասրահ։ Ամեն աստիճանի վրա հողի շերտ էր լցված, և ծաղկուն պարտեզ էր գցված։ Մ. թ. ա. 312 թ-ին կառույցը փլվել է ջրհեղեղներից։

Հալիկառնասի դամբարան

Հալիկառնասում (ներկայիս Թուրքիայի Բոդրում քաղաքի մերձակայքում) էր գտնվում աշխարհի հրաշալիքներից հաջորդը՝ Մավսոլես թագավորի հոյակերտ դամբարանը, որը կառուցել էր նրա այրին՝ Արտեմիսը, մ. թ. ա. 353 թ-ին։ Առաջին հարկը, որտեղ տեղադրված էր Մավսոլեսի աճյունասափորը, ուներ 8,9 մ լայնություն, 42,3 մ երկարություն, 11,1 մ բարձրություն, իսկ դամբարանի ընդհանուր բարձրությունը 60 մ էր։ Դամբարանը կանգուն է եղել 1800 տարի։ Մավսոլեսի և նրա կնոջ արձանները պահվում են Բրիտանական թանգարանում։

Արտեմիսի տաճար

Մյուս հրաշալիքը հունական աստվածուհի Արտեմիսի մարմարե տաճարն էր Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում։ Տաճարը կառուցվել է մ. թ. ա. 550 թ-ին, շինարարությունը տևել է 120 տարի։ Նախագծել է հույն ճարտարապետ Քերսիֆրոնեսը։ Շենքը զարդարող արձան-արձանիկների մի մասի հեղինակը Ֆիդիասն է։ Արտեմիսի տաճարը կանգուն է եղել 100 տարի։ Մ. թ. ա. 356 թ-ին եփեսացի Հերոստրատեսը, փառամոլության մոլուցքից կուրացած, հրդեհել է տաճարը։ 25 տարի անց այն վերակառուցվել է, սակայն ավերվել է երկրաշարժերից։ Տաճարի հարթաքանդակներից մի քանիսը պահվում են Բրիտանական թանգարանում։

Posted in հայոց լեզու, Գրականություն, Uncategorized

Համո Սահյան

Համո Սահյանի՝ հատկապես ո՞ր մի բանաստեղծությունը հավանեցիր, ինչո՞ւ:

Բանաստեղծույունների շարքից ես ընտրեցի այս բանաստեղծությունը, քանի որ Սահյանը գեղեցիկ ձևով է ներկայացնում բնությունը ընդգծելով կարևոր հատկանիշները: Ստեղծագործության վերջին տողը ինձ շատ գրավեց, որովհետև այն փաստը, որ բնությունը ինքնաբուժվող է ապացուցում է նրա հզորության գոյությունը:

Եվ ի՞նչ է տվել 

Եվ ի՞նչ է տվել ինձ բնությունը,—
Հավիտյան նորոգ իր հնությունը,
Իր ջրվեժների անքնությունը
Եվ հոգնահոլով իր կրկնությունը…
Իր քարափների համբերությունը,
Իր խղճի առաջ իր գերությունը,
Իր անդունդների տարողությունը,
Սեփական վերքերն ապաքինելու

Համբերության հանդես

Ահա մարդիկ նստած են թատրոնում: Համբերատար սպասում են թատրոնի ավարտին: Մեկը վարկյաններն է հաշվում, մյուսը հեռախոսով է զբաղվում, մեկն էլ քնում է: Ամեն մեկը մի մտքով է տարված լինում բայց ամեն միտքը յուրահատուկ նույն ժամանակ բոլոր հայացքները նայում են բեմի ուղղությամբ:

Ահա մարդիկ կանգնած են բեմում: Համբերատար սպասում են միջոցառման շարունակությանը: Շարունակություն չի լինում դերասաններից մեկը խառնվում է իրար մոռանում է իր խոսքերը և անհույս է թողում հանդիսատեսին: Այդ դերասանը խայտառակ լինելուց հետո կայծակնային արագությամբ փախնում է բեմից: Հանդիսատեսը սպասում էր շատ վստահ լինելով որ սա այս խաղի վերջը չեր, և իրոք այդպես էր: Մի մարդ է լինում ով բարձրանում է բեմ անգիր իմանալով այդ դերի խոսքերը, փրկում է խաղը: Խաղի վերջում հանդիսատեսը մեկ մարդու պես ծափահարում է դերասաններին բայց կարցես թե ավելի շատ այն մարդուն ով փրկեց այդ խաղը:

Posted in հայոց լեզու

160-180

160. Արևից տաքացած աղավնիները  պարծենում էին  իրենց գեղեցկությամբ:

Աղավնիները՝արևի շողերից տաքացած իրենց գեղեցկությամբ էին պարծենում:

Արևը մայր էր մտնում: Աղավնիները արևի շողերից տաքացել էին: Աղավնիները պարծենում էին:  Աղավնիները լայն բացեցին թևերը: Աղավնիները պտտվում էին: Աղավնիները տարօրինակ ձայներ էին արձակում: Աղավնիները իրենց գեղեցկությամբ պարծենում էին:

161.

Գլխակեր-ուտել

Հեռագնաց- գնալ
Զուգընթաց-ընթանալ

Սրճաղաց-աղալ

Հեռուստացույց- հեռու

Աստեղածին- աստղ

Անվանակից-անուն

162.Հանկարծ  դահլիճի վերջում նստած մի գունատ տղա հարցրեց

-Իսկ որն է աշխարհի ամենագեղեցիկ փողոցը:

Հանկարծ  դահլիճի վերջում նստած մի գունատ տղա հարցրեց, թե որն է աշխարհի ամենագեղեցիկ փողոցը:

Տղան կրկնեց հարցը: Չարենցը մի քիչ էլ լռեց ու ասաց.

-Հա, տեսել եմ, շատ գեղեցիկ փողոցներ եմ տեսել, բայց իմ տեսած  ամենագեղեցիկ փողոցը գտնվում է Երևանում:

Տղան կրկնեց հարցը: Չարենցը մի քիչ էլ լռեց ու ասաց., որ տեսել է շատ գեղեցիկ փողոցներ, սակայն իր տեսած ամենագեղեցիկ փողոցը Երևանում է;

Բանաստեղծը պարզաբանեց.

-Նայիբի քուչեն աշխարհի ամենալավ փողոցն է, որովհետև…Այնտեղ ապրում է իմ սիրած աղջիկը:

 Բանաստեղծը պարզաբանեց, որ Նայիբի քուչեն աշխարհի ամենալավ փողոցն է, որովհետև…Այնտեղ ապրում է իր սիրած աղջիկը:

163.

Բոլորս էլ մեր կյանքում կարող ենք հանդիպել խոչընդոտների, կարող ենք հանդիպել այնպիսի իրավիճակներին, որտեղ մենք օգնության կարիք կունենանք և այդտեղ պետք են մեզ ընկերներ, մարդիկ, ովքեր կօգնեն մեզ: Այս պատմվածքում առյուծը չէր հավատում, որ մուկը երբևիցե կկարողանա իրեն օգնել, իր լավության տակից դուրս գալ, սակայն առյուծը հանդիպում է որսորդների և նրան օգնության է հասնում միայն ու միայն մուկը և փրկում նրան: Այսպիսով, երբեք պետք չի կասկածել քեզնից թույերի վրա, կամ համարել, որ ինչ-որ մեկը քեզնից թույլ է:

164. Ծովը նավաբեկյալին ասաց, որ նրա նավի խորտակվելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ հողմը, որ թռչում է իր վրայով:

Ծովը նավաբեկյալին ասաց.

-Իմ նավի խորտակվելու մեղավորը ոչ թե դու ես, այլ հողմը, որ թռչում է իմ նավի վրայով:

Շունը գայլին հարցրեց, թե ի՞նչ է անելու մի ամլիկ գառը, որ բան ու գործ թողած եկել է նրան փախցնելու:

Շունը գայլին հարցրեց.

-Ի՞նչ եմ անելու մի ամլիկ գառը, որ բան ու գործ թողած եկել եմ նրան փախցնելու:

Գյուղացին որդիներին ասաց, որ եթե նրանք իրար հետ հաշտ լինեն, ոչ մի թշնամի նրանց չի հաղթի, իսկ եթե գժտվեն, ամեն մեկն էլ հեշտությամբ կհաղթի:

Գյուղացին որդիներին ասաց.

-Եթե դուք իրար հետ հաշտ լինեք, ոչ մի թշնամի ձեզ չի հաղթի, իսկ եթե գժտվեք, ամեն մեկն էլ հեշտությամբ կհաղթի:

Շների ճանկն ընկած գայլը շատ ափսոսաց, որ որսի երևից ընկնելով կյանքն է կորցնում:

Գայլը մտածում էր.

-Շատ եմ ափսոսում, որ որսի հետևից ընկնելով կյանքս եմ կորցնում:

165. Փակագծում տրված հարցին պատասխանող նախադասություն ավելացնելով՝ տրված պարզ նախադասությունները բարդացրու։

Նավակն արդեն մոտեցել էր նավապետին, ով սպասում էր նավարկությանը։

Սա պատմություն է այն մասին, թե ինչպես շունը հավատարիմ մնաց իր տիրոջը մինչև մահ։

Արդեն շատ հեռու եք այն մարդուց, ումից որ պետք է ապրանք վերցնեիք։

Դեռ կլսեք նրանց մասին, ովքեր այդքան պայքարեցին հանուն արդարության։

166․ Բարդ նախադասությունը պարզեցրու՝ նրա մեջ եղած նախադասություններից մեկը թողնելով։

Մարգարը տախտակամածից նայեց ծովեզրի լեռնաշղթային, որի սրածայր գագաթներին ամպը նազով էր նստել:

Հերու գարունքին, երբ Արայի լյառը փեշերից ձյուն էր հալում և լանջը մերկացնում, ձյունաջրի պղտոր առվակները ձորակներով գլորվում էին դեպի Քասախի ձորը, Հանավանքից մի շինական, որի պապերը յոթերորդ դարում շալակով քար էին կրել վանքի պատերի համար, աչքը դրեց վանքի պարիսպների միջև ընկած հողակտորի վրա:

Տատի այդ տարօրինակ պատմությունը, որ թոռան սրտում երկյուղած տրամադրություն ստեղծելու նպատակ ուներ, վատ ազդեց երեխայի վրա:

Ամռան շոգին, երբ արևն այնքան մոտ էր, ջերմությունը՝ շատ, երբ շները շոգից տան ստվերում պառկում են, լեզուն հանած թնչին տալիս,- առվի եզերքին միշտ էլ կարելի է տեսնել Լառ-Մարգարին՝ ոտքերը մինչև ծնկները բաց, գլխին մի սպիտակ շոր, բահն ուսին:

Լուսնյակ գիշերներին, երբ գյուղը քնած էր բեզարած մրափով, հովը սառնություն էր բերում ցերեկվա շոգից խանձված դաշտերին, լուսնյակ գիշերներին, երբ բարդու վրա, իր բնի մեջ, հանգստանում էր արագիլը, որ լուսաբացին լառ-լառ թևերը փռած իջնի ճահճուտի վրա, Լառ-Մարգարը մինչև լուսաբաց աշխատում էր:

170. Շունչը պահելով էր անցնում քարանձավների մոտով:

Դեռ գյուղ չհասած, բոլորը գիտեին պատահածի մասին:

Անգղերի կանչոցին ձիերը վախեցած իրար մոտեցան:

Օտարությունից վերադարձող ընկերոջը դիմավորելու համար նա եկավ Երևան:

171.

Արահետը որոշակիորեն արահետը ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացա որ հասել ենք բլրի ստորոտին:

Ծածկող փշերն ու լիանաները դանակով կտրում ու ճամփա էր բացում հետևից եկողների համար:

Նա աղմկոտ էր շնչում, բայց ոտքերը անաղմուկ դնում էր փափուկ խոտի վրա:

Շատ հեշտ էր բարձրանում, կարծեղ քայլում էր հարթ ճաապարհով:

Թավուտի միջով տեսանք հիսուն ֆուտ բարձրությամբ գրանիտե ժայռը:

Խոտերը շատ լավ բույնը քողարկում:

172.

Սիրել հողը, կարոտել ծնողներին, սիրել ջուրը, կարոտել ընկերներին, կարոտել հողին, հպարտանալ ընկերներով, հպարտանալ հողով, մտաբերել ջրին, հպարտանալ քրոջով, հպարտանալ ջրով, սիրել հայրենիքը, սիրել արևը, մտաբերել արևին:

173.

Երկու հարևան կային։ Ամեն գարուն երկուսն էլ դուրս էին գալիս ու սկսում էին մշակել իրենց այգիները։ Մի հարևանի հողը ավելի բերի էր, իսկ մյուսը շատ էր տանջվում լավ բերք ստանալու համար։ Երկրորդ հարևանի այգում նաև շատ էին խոտերը, բայց տերը ամեն օր մաքրում էր դրանք ու խնամում իր այգին։ Առաջին հարևանը անընդհատ ծաղրում էր երկրորդին ու ասում, որ իր այգին ավելի անթերի է։ Էդպես հանգիստ լինելով առաջին հարևանը սկսեց իր հողը այլևս չմշակել մտածելով հարևանին ծաղրելու մասին։ Մի օր էլ դուրս գալով առաջին հարևանը տեսավ, որ երկար չխնամելու պատճառով իր այգին լռիվ անապատի է վերածվել, իսկ իր հարևանը՝ ով ամեն օր մշակում էր իր այգին ավելի մեծ ու բերքատու ծառեր ունի արդեն։

174.

Անվավոր չմուշկները Լոնդոնում են հայտնագործվել: Առաջին օգտագործողն էլ բելգիացի երաժիշտ Ժոզեֆ Մարլինն է եղել: Նա դրանցով գալիս էր պարահանդես ու ամբողջ երեկո սահում էր չմուշկներով ու միաժամանակ ջութակ էր նվագում:

Ֆրանսացի գիտնական Քրիստիան Մարշալն առաջարկում էր Լուսնի վրա տեղադրել հայելիներ, որոնք Արեգակի ճառագայթներըկանդրադարձնեն Երկիր: Լուսնային հայելիները կփոխարինեն փողոցային լապտերներին ու շինհրապարակներում, դաշտերում և այլուր գիշերներն աշխատելու հնարավորություն կտան: Դրա համար կպահանջվի 200 հազար քառ. կմ հայելի:

175.

Կապույտ — երկնագույն, լուրթ, ծավի, մավի, ծովագույն, կապտավուն, լաջվարթ, խաժ, խաժագույն, կապուտակ: Կարմիր — կարմրագույն, ալ, բոսոր, հրագույն, արնագույն, բոցագույն, ծիրանագույն, վարդագույն, շառագույն, կարմրաթույր, կարմրաշ: Կանաչ — կանաչագույն, կանաչերանգ, կանաչավուն, կաս-կանաչ: Դեղին — դեղնագույն, խարտիշագույն, շիկագույն, դեղձանագույն, դեղնաթույր, դեղներանգ, դեղնաժեռ, դեղնաշորթ, շեկ, խարտյաշ, քումայթ: Սպիտակ — ճերմակ, սպիտակաթույր, ճերմակավուն, կաթնագույն, ձյունագույն: Սև — սևագույն, սևաթույր, սևաթուխ, թուխ, մրագույն, մթագույն, արջն: Մոխրագույն — գորշ, գորշագույն, մողոշիկ, մրեժ:

Posted in հայոց լեզու

151-160

151․

«Ալոն» աշխարհում ամենատարածված բառերից է, որն այսօր գործածվում է հեռախոսային խոսակցությունների ժամանակ։ Դա շատ ավելի հին է քան հեռախոսը։ Մինչև հեռախոսի գյուտն այդ բառը նավերի վրա է օգտագործվել ՝ խոսափողով կանչերի ժամանակ, որը նշանակում է «լսում եմ»։

152․

Հայտնի է, որ ծովերի և օվկիանոսների ջրերը թանկարժեք մետաղներով են հարուստ։ Գիտնականներին այդ ժամանակ է հուզել այն միտքը, թե կարելի՞ է արդյոք օվկիանոսային ջրից ոսկի ստանալ։ Սակայն բազմաթիվ փորձերը, որ թանկարժեք մետաղներ ստանալու նպատակ են ունեցել, մինչև այդ օրը անհաջողությամբ են վերջացել։ Բայց մի անգամ մի քիմիկոս այնպիսի նյութ է ստեղծել, որն ընդունակ է ջրից ոսկի կորզելու։ Հարյուր լիտր օվկիանոսային ջրից զրո ամբողջ չորս միլիոներորդական գրամ ոսկի է ստացվում։ Միշտ այդ քիմիկոսը ցանկանում է օվկիանոսային ջրերում ավելի խոշոր փորձեր դնել։

153․

Անցյալ դարի վերջին վիեննայի աստղագետ Պալիսը ասաց․
-Ես հայտնաբերել եմ նոր աստղակերպ։
Գիտնականն ասաց․
-Ես աստղագիտական հզոր գործիքներ ձեռք բերելու միջոցներ չունեմ։
Նա հայտարարեց․
-Ես վաճառում եմ նոր երկնային մարմնին անուն տալու իրավունքը,-իսկույն հայտնվեց գնորդ։ Դա բարոն Ալբերտ ֆոն Ռոտշիլդն էր։
Միլիոնատերը ցանկություն հայտնեց․
-Աստղակերպն անվանում ենք իմ կնոջ՝ Բետինայի անունով։

154․

Ամեն Գարուն հզոր վարարումներով շրջապատը հեղեղելով՝ Օբը, Ենիսեյն ու Լենան շատ մեծ քանակությամբ ջուր են տանում դեպի Հյուսիսային սառուցյալ օվկիանոս։

Օբը, Ենիսեյն ու Լենան շատ մեծ քանակությամբ ջուր են տանում դեպի Հյուսիսային սառուցյալ օվկիանոս՝ ամեն գարուն հզոր, հզոր վարարումներով շրջապատը հեղեղելով։

Հանդուգն երիտասարդ ինժեները, նախագծի ընձեռնած բոլոր հնարավորությունները ծանր ու թեթև անելով, տասնմեկ տարի շարունակ փաստեր էր հավաքում։

նախագծի ընձեռնած բոլոր հնարավորությունները ծանր ու թեթև անելով՝ տասնմեկ տարի շարունակ, Հանդուգն երիտասարդ ինժեները փաստեր էր հավաքում։

Հանիբալի զորքը երկու օր կանգ առավ Ալպերի բարձունքներում՝ թափառումներից ու վերելքի ժամանակ կրած տառապանքից ուժասպառ։

թափառումներից ու վերելքի ժամանակ կրած տառապանքից ուժասպառ՝ Հանիբալի զորքը երկու օր կանգ առավ Ալպերի բարձունքներում։

155․

Խոսել տալ-խոսեցնել

Համոզեցնել — համոզել

ներեցնել — ներել

փրկեցնել — փրկել

ափսոսել տալ -ափսոսել։

156․

Աղավնին հավատարիմ է։

Գեղեցկուհի Աղավնին շատ հավատարիմ է։

Հնդիկներն են կառուցել քաղաքը։

Սևամորթ հնդիկներն են կառուցել հինավուրձ քաղաքը։

Ինկերն արհեստական կղզիներ էին սարքում ջրագռավների համար։

Խորամանկ Ինկերն արհեստական կղզիներ էին սարքում սև ջրագռավների համար։

157․

Անծանոթ առարկայի վրա կտրուկ ինչ-որ դուռ բացվեց։

Տղաները հյուրընկալ ողջունեցին հյուրին։

Հորդառատ անձրև էր գալիս։

159․

Կարդալուց հետո կհասկանաք գրքի իրական իմաստը։

Արդեն որոշել եմ գրել նրան այդ մասին։

Վաղուց գիտեր, որ պիտի տեղափոխվենք։

Բռնակալները սպանում են խիզախ գնդապետին և հաղթում։

Ծերուկը նկատեց ոսկեծամ մի գեղեցկուհու։

Նավաստին փնտրում էր ճիշտ ուղղությունը։

Posted in հայոց լեզու

140-150

141. Գայլն ու Ուլիգառխը

Ա.

Գայլն անցնում էր մի տան մոտով, իսկ ուլիկը տանիքից ծաղրում ու հայհոյում էր նրան: Գայլն ասաց.`

-Ո ՛չ թե դու ես խոսում, այլ տեխդ:

Ուլիկը այստեղ մեծ-մեծ խոսում է այդ իմաստով է գայլը ասում, որ «ոչ թե դու ես խոսում այլ տեխդ»:

Բ.

Երկու ընկերներից մեկը դարձավ թագավորի խորհրդական: Մյուս ընկերը մի օր գնաց նրան այցելելու: Պաշտոնյա ընկերը բարձր ձայնով, մեծ-մեծ խոսում էր ու գլուխ էր գովում: Տեսության եկածն ասաց. -Թե ես որ քեզ ճանաչում եմ, ես մեծ-մեծ բրդողը դու չես: Կա՛-չկա՛ աթոռիդ ձայնն է էսպես դմբդմբում:

Երկու տեքստերը են իմաստն ունեն որ մարդը շատ հեշտ կարող է քո հանդեպ փոխվի իրա պաշտոնի կամ իրա հնարավորությունների պատճառով դեպի լավն ու վատը:

142.

143․ Երեքական նախադասություններ կազմիր որպես և որպեսզի կաղապարներով։

Նա գրկեց աղջկան, որպես իր քույր։

Այդ օրվանից մինչև այսօր նա նվերներ է նվիրում տղային, որպես իր կյանքի հերոս։

144.

Ա. Այսօր մրցելու են երկու թիմերը ժամը երեքին ԱՄՆ-ում Վաշինգտոն նահանգում:

Բ. Ես այսօր եկելեմ, որ ձեզ հայտնեմ շատ լավ նորություն դասերիս մասին:

Գ. Մի օր մի մարդու սիրտը աշխարհի ամենաբարի, ամենաբարեսիրտ մարդուն է տեսնում:

145.

Ա. Դեռևս հեռու անցյալում մարդիկ նկատել են, որ կաղնին մյուս ծառատեսակներից ավելի հաճախ է խփվում Կայծակի ժամանակ և անձրևից պաշտպանվելու համար ապաստան փնտրելիս պետք է հեռանալ կաղնուց:

Բ. Կանաչապատելը փրկում է քաղաքաբնակներին. Օդում եղած փոշու ու գազի մեծագույն մասը ծառերի, թփերի, խոտի վրա է նստում:

Գ. Փայտանյութից գրեթե քսան հազար արտադրատեսակ են ստանում:

146.

Ամառային սիրուն երեկո էր, և արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը: Մի փոքր տոթ օդին խառնվել էր մեղմ հիվիկը և զբողնելը հաճելի էր դարձել: Հանգստյան օր էր և ծովափին շատ մարդիկ կային: Բոլորն անհանգիստ էին և հայացքներն ուղղել էին ծովում ինչ-որ կետի: Ոչ ոք չէր ուզում բան ասել և չէր էլ ուզում լսել ինչ-որ բան: Միայն բարձրախոսն էր անտարբեր ընդհանուր հուզմունքին, և բարեխղճորեն իր գործն էր անում. զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը: Հաղորդավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կարդում և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնածությունը: Մակույկավարների տնակում անվերջ զնգում էր հեռախոսը, և ոչ մեկ չէր մոտենում, որ խոսեր կամ գոնե անջատեր այն:

147.

Մի գնա, այլապես հետտ չեմ խոսա:

Ոչ թե պարիր, այլ երգիր:

Ոչ միայն նա, այլև միասին ենք գնացել:

Ես էի տանը մենակ մնացել, այլ ոչ թե նա:

150.

Երգի տնային աշխատանքը կատարելու համար ձայնը գլուխը գցած անիմաստ երգում էր:

Այս ինչ է պատահել եկել ես մեր քաղաքը:

Նավաստին մի քիչ հանգստանալու համար վայրկյանական հայտնվեց նավի նավամբարում:

Մոր հարցից նա կարծես թե մի քիչ շփոթվեց:

Posted in հայոց լեզու, Գրականություն

Բառարանընթերցում

Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար

Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար,
Ես երազեցի արեւի մասին:
Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար –
ունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին:
Ես երազեցի արեւի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն՝
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն՝
Արեւանման, արնավառ խոսքի, –
Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար –
Խոսքեր չկային, ու արեւ չկար …

Գիշեր-Օրվա մի մասը մայրամուտից մինչև լուսաբաց:

Ամբողջ-Առանց պակասորդի կամ մնացորդի:

Հիվանդ- Որևէ հիվանդությամբ տառապող, որևէ տեսակետից անառողջ:

Խելագար-Խելագարություն արտահայտող:

Երազեցի- Երազ տեսնել:

Արև- Նույնն է Արեգակ:

Մասին-Վերաբերմամբ, նկատմամբ:

Շուրջ-Գրեթե, համարյա, մոտ

Ձայն-Մեխանիկական տատանումների ազդեցությամբ առաջացող լսողական զգացողություն, այն, ինչ որ մարդը լսում՝ ընկալում է լսողության գործարանով:

Շշուկ-Շշունջ, շշնջյուն, փսփսուք:

Լուսին-Երկնային մարմին, երկրի ամենամերձավոր արբանյակը, որ լույս է տալիս Արևի լույսի
անդրադարձումով:

Ոսկի- Ոսկյա իրերի՝ զարդերի ընդհանուր անվանում:

Posted in հայոց լեզու

130-140 Հայոց լեզու

131.ա) Մարդիկ ուզում են իրենց կյանքը հեշտացնել ու հետաքրքիր դարձնել:Նրանք անընդհատ մտածում են ինչպես անել, որ իրենց անհրաժեշտ իրերը իրենց մոտ լինեն:
բ) Ճապոնական մի ֆիրմա սկսել է գրապնի հեռուստացույց արտադրել:

132. Գայլը որոշեց տեսքը փոխել, որպեսզի ավելի շատ որս անի: Որպես հյուր՝ չէր խառնվում տնեցիների վեճին: Որպես անակնկալ. քեզ բոլորովին չէինք սպասում: Այգու տերը՝որպես ծառի լավ ու վատից հասկացող մարդ, ինքն էր խնամում ծառերը: Եթե պատրաստես մի արկղիկ, որպիսի երազումս եմ տեսել, առատ պարգև կստանաս: Որպեսզի ոչ մեկը ժամանակից շուտ չիմանա ու չխանգարի, սուսուփուս դուրս եկավ տանից:

133.ա)ձեռնպահ

բ)ծալպակաս

134. Գրկել Լուսինեին, փարվել երեխային, գրկել աղջկան, գլուխը բռնել, փարվել մազերին, բռնել մազերը, գրկել գեղեցկուհուն, բռնել թևը, գրկել Արային։

135. Թեկուզ անձրև գա, այնուամենայնիվ ես կգնամ դպրոց։

Թեպետ ես ինձ վատ էի զգում, սակայն չէի կարող բաց թողնել հանդիպումը։

Չնայած որ ես շատ զբաղված էի վերջերս, բայց շարունակում էի օգնել ընկերներիս։

Թեև կյանքը երբեմն մեզ հիասթափեցնում է, բայց և այնպես մենք շարունակում ենք հավատալ…

136. Ժնևում, ՄԱԿ-ի թանգարանում կատարվելիքը պատմական մեծ իրադարձություն էր համարվում: Ի թիվս բազմաթիվ այլ ցուցանմուշների, փաստերի, աշխարհում առաջին խաղաղ դաշնագիրն է պահվում: Մեր թվարկությունից առաջ 1290թվականին կազմվել է այդ եզակի <<փաստաթուղթը>>: Փաստաթուղթը ստորագրել են եգիպտական փարավոնը և խեթերի թագավորը: Դաշնագիրը փորագրվել է քարի վրա և տեքստի տակ էլ ստորագրության փոխարեն երկու տիրակալների անձնական խորհրդանիշներն են քանդակված:

137.Իմանալ-իմաց տալ, բարկանալ-բարկեցնել, տեսնել-ցույց տալ, զգալ- զգացնել

138.

1)Պիտի պահեր:

2)Պիտի դներ:

3)Չէին:

4)Խրվում էին:

5)Հնարել էր:

6)Պատրաստել էին:

7)Ուներ:

8)Կշռում էր:

9)Հապշտակել էին:

10)Ընկել էր:

11)Թափառում էին:

139.

Երբ խեխճ նապաստակները վերջապես հասկացան և ընդունեցին, որ այս աշխարհի ամենավախկոտ կենդանիները իրենք են և ահավոր ձևի հիասթափվեցին իրենց կյանքերից, այդ ժամանակ իրենք որոշեցին որ գնան իրենց գյուղի ամենամեծ և խորը լիճն գնան, ընկնեն, խեխդվեն: Իսկ այդ լճափի ամենաերկչոտ գորտերը, հենց իրենց ոտքերի թփթփոցը լսեցին, անմիջապես ցատկեցին լճի ամենախոր տեղը:

Նապաստակներից մեկը ասաց “Էլ ինչ խեխդվենք, աշխարհում մեզանից ավելի վախկոտ արարածներ ել կան:

140.

1) Անտառը բոլորի ընկերն է:

2) Անտարկտիդան գտնվում է երկրագնդի ծայր հարավում և, ընդհանրապես գերտաքացված չէ:

3) Այնտեղ ընդհանրապես շոգ չէ մանավանդ ձմռանը:

4) Չնայած «աշխարհի յոթ հրաշալիքներ» հանդիսացող ոչ մի արձաններն ու շինությունները, բացի եգիպտական բուրգերից, չեն մնացել, նրանց հիշողությունները ապրում են դարեդար:

Posted in հայոց լեզու

Հայոց լեզու 120-123

121․ Զույգ նախասությունները փակագծում տրված շաղկապով կամ շաղկապական բառով միացրու՝ քանի ձևով կարող ես։

Երբ գարնանը օրերը կարգին տաքացան, մժղուկը դուրս եկավ ուղտի ականջից։

Որոշեց վերադառնալ հայրենի քաղաք, որովհետև ամեն ինչ մոռացել և բոլորին ներել էր։

Այդ կղզին կատարյալ դրախտ կարելի է դարձներ, որովհետև հորդաբուխ աղբյուրներ կային այնտեղ։

Անտառում դեռ ոչ մի շշուկ չէր լսվում, չնայած անձրևն արդեն դադարել էր։

Եթե բոլորը քեզ նման մտածեին, աշխարհն այսպիսին չէր լինի։

Այնտեղ փնտրեցեք կորած ձիու հետքերը, որտեղ այս քարի կտորը գտել եք։

122․ Կետերի փոխարեն հերթով գրիր տրված հոմանիշները։ Ստացված նախադասություններն ինչո՞վ են տարբերվում։

Գնում էր կախարդական մատանին փախցնելու։

Գնում էր կախարդական մատանին գողանալու։

Այս ձողը ծռիր։

Այս ձորը թեքիր։

Այս ձորը խոնարհիր։

Ինչ ուզում ես գրիր, ես կկարդամ։

Ինչ ուզում ես շարադրիր, ես կկարդամ։

Ինչ ուզում ես փորագրիր, ես կկարդամ։

Ինչ ուզում ես գրի առ, ես կկարդամ։

123․ Սկզբից տասը-տասներկու նախադասություն ավելացրու, որ ամբողջական տեքստ դառնա։

Ես էքստրիմների սիրահար եմ և հաճախ եմ օդապարիկով հաղթահարում շատ բարձրություններ։ Այս անգամ պետք է ընկերներիս հետ թռնեինք ահռելի բարձրությունից։ Ինքնաթիռի մեջ էինք, լարվածություն չկար, քանի որ շատ էինք թռել և դա մեզ համար սովորական էր։ Ժամանակն էր թռնելու, մենք արդեն պատրաստ էինք թռիչքի։ Կախվեցինք ինքնաթիռի տակից 4 հոգով, տրամադրություններս բարձր էին, ես հանեցի տեսախցիկը, որպեսզի նկարվենք, և այդ պահին բաց թողեցին մեր պարանները և մենք թռանք, և չհասցրեցի պատրաստվեց և կախված մնացի ինքնաթիռի ծայրից, տապատս մտքել էր ինքնաթիռի տակի որևէ մեխի մեջ, և գլխվայր կախված էր, աչքերիս դիմաց սևացել էին, և վախենում էր, ոչ մի պաշտպանական բան չունեի վրաս։ Մոտ 5 րոպե ես կախված էի, գլւոխս ցավում էր, մարմինս էլ չէր զգում։ Ինքնաթիռում գնտվող մարդկանցից մեկը ձորձեց ինձ օգնել և ես այդ պահին ընկա ցած, չէի հասկանում ինչ էր կատարվում, և օդում էր և արագ ցած էի իջնում։ Սեղմեցի հոգւոստիս վրա գտնվող օդապարիկին և այն բացվեց, չնայած վնասված էր և շատ չէր օգնում։ Գլուխս պտտվում էր, աչքերիս դիմաց սևացել էին, ես չէի տեսնում, թե ինչ է կատարվում։ Վերջապես ոտքիս մատներով շոշափեցի հողը, փորձեցի քայլ անել ու ընկա: Օդապարիկը փլվեց վրաս: Մի քիչ մնացի այդպես, հողին ձուլված, նրա մասը դարձած: Կամաց-կամաց սկսեցին ձայներ մոտենալ: Կարոտին ու վերադարձի ուրախությանը ինչ-որ մեղմ ու խոր տխրություն խառնվեց:

Posted in հայոց լեզու

Հայոց լեզու 110-120

111. Փակագծի բառերը գրիր կետերի փոխարեն դնելով պահանջված ձևով (եզակի կամ հոգնակի)։

Աշխարհում մոտ հազար երեք հարյուր ժողովուրդ կա։ Այդ հազար երեք հարյուր ժողովուրդները խոսում են մոտ երեք հազար լեզվով։ Կան լեզուներ, որոնցով տարբեր ժողովուրդներ են խոսում։ Օրինակ՝ ԱՆգլիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրիալիայի, Նոր Զելանդիայի քաղաքացիները հիմնականում անգլերեն են խոսում, Լատինական Ամերիկայի բնակչության մեծ մասը, բացառությամբ բրազիլիացիների, իսպաներեն է խոսում։ Սակայն ավելի հաճախ հակառակն է լինում․ Մի երկրի ժողովուրդը մի քանի լեզվով է խոսում։ Սուդանում, օրինակ, հարյուր տասնյոթ լեզու է գործածվում։ Կոնգոյում հինգ հարյուր լեզու կա։ Դաղստանում մոտ մեկ միլիոն մարդ է բնակվում, և այդտեղի մեկ միլիոն բնակիչները խոսում են ավելի քան վաթսուն լեզով։

Աշխարհի ամենամեծ պատկերասրահը Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժն է։ Այստեղ արվեստի ավելի քան երեք միլիոն ստեղծագործություններ են ցուցադրվել։ Այդ թանգարանի բոլոր երեք հարյուր քսաներկու դահլիճներում նայելու համար, մարդ շուրջ քսանհինգ կիլոմետր ճանապարհ է անցնում։ Արգելանոցում բույսերի երկու հազար տեսակներ են աճել։

112․ Տրված տեքստերը փոխադրիր՝ ընդհանուր վերնագիր և հետևություն գրելով։

Բնության պահապանները

Ա. Մի անգամ դեպի հարավ չվելիս ծիծեռնակները փորձանքի մեջ ընկան: Այդ տարի Շվեյցարիայում ուժեղ ցրտից բոլոր միջատները սատկել էին; Դե, էլ ի՛նչ պիտի ուտեին ծիծեռնակները. չէ՞ որ շատ թռչունների նման նրանք էլ են միջատներով սնվում: Խեղճ ծիծեռնակները սովից ուժասպառ եղան ու վայր ընկան: Բայց Շվեյցարիայի բնակիչներն անօգնական չթողեցին նրանց. հավաքեցին, դրեցին տուփերի մեջ ու տարան երկաթուղային կայարան: Այդտեղից էլ հատուկ գնացքով արագ ու ապահով ուղարկեցին հարավ:

Բ. Հնդկաստանի Ուտար Պլադեշ նահանգում բնության շատ կրքոտ պաշտպաններ են բնակվում: նրանք կազմել են « Չիպկո Անդոլայ» («Գրկի՛ր ծառը») ընկերությունը: Երբ ընկերության անդամներից մեկն իմանում է, որ ինչ-որ տեղ  պատրաստվում են ծառ կտրել, համախոհներին անմիջապես հայտնում է, և նրանք բոլորը շնչակտուր սլանում են այնտեղ: Ծառահատների հայտնվելուն պես ընկերության կամավորներից յուրաքանչյուրը մի ծառի բուն է գրկում և թույլ չի տալիս, որ կտրեն:

Նյութերը բնության պահապանների մասին էին, ասվում էր, թե ինչպիսի բնության պահապաններ են լինում, մեկը՝ ծառն է պաշտպանում, իսկ մյուսը՝ կենդանիներին։

113․ Բարդ նախադասությունը պարզեցրո՛ւ` նրա մեջ եղած նախասասություններից մեկը հանելով։

Գյուղի վերևում հին քարայրներ կան, որոնց շվաքում նախրից  հետ մնացած հորթերն են նստում:
Եվ որովհետև այդ օրը Պանինը անտառ չպիտի գար (նա լսել էր, որ անտառապահը հիվանդ է), Ավին գերադաս համարեց մի շալակ ցախ տանել տուն:
Կա ձմեռվա ճանապարհ, որ անցնում է արևկող տեղերով, վտակների ավազուտ հունով:
Մանուկները գնում են ծանոթ արահետով, որովհետև մյուս կածանները նրանց անծանոթ են ու երկյուղալի:
Գարնան մի գեղեցիկ առավոտ, երբ ամեն ինչ աշխույժ և դուրեկան է թվում, Անժիկն ու մինա բիբին գնացին դեպի ձորակ:

114․ Գտիր տրված բառերի բոլոր նմանությունները։

Սրանք բոլորն էլ դերանուններ են, տարբերությունն այն է, որ մեկը՝ առաջինն դեմք է, մյուսը՝ երկրորդ դեմք, մյուսը՝ երրորդ։

115․ Կետերի փոխարեն ավելացրու նախադասություններ, որոնք նկարագրեն նախորս կամ հաջորդ նախադասության առարկան կամ վերաբերմունք արտահայտեն։

Որսորդը մեծ դժվարությամբ մի հավք բռնեց: Խորամանկ հավքը կչկչում էր, բայց դրան մեկ տեղ նաև մտածում էր։ Հավքը հանկարծ լեզու առավ ու ասաց.
-Որսո՛րդ, ինձ բա՛ց թող, քո լավության դիմաց քեզ համար երեք հատ մարգարիտ կածեմ:
Որսորդը հավատաց ու բաց թողեց: Հավքը ծառի վրա թռավ, մի բարձր ճյուղի նստեց: Խեղճը միամիտի նման արդեն պատկերացնում էր, թե ինչպետք է անի այդ մարգարիտե ձվերը, հավքը ծառի ճյուղին նստած էր։ Որսորդն էլ կանգնել ու մարգարիտներին էր ապասում: Նա արդեն մտածում էր, թե ինչպես է օգտագործելու այդ ձվերը։ Բայց հավքն իր խոստումը կատարելու միտք էլ չուներ: Որսորդը զղջաց ու ձեռքը պարզեց, որ նրան նորից բռնի, բայց չհասավ: Սուտասան Հավքը Չար ծիծաղով նստած էր ծառի ճյուղին, նրա ցանկությունը կատարվել էր․․․  Հավքը ծիծաղեց ու ասաց.- Ձեռքդ մի՛ մեկնիր նրան, ինչին չի հասնի. սա մեկ: Չլինելու բանին մի՛ հավատա. սա երկու: Անցած- գնացածի համար մի՛ ափսոսա, սա էլ երեք: Ահա՛ քեզ երեք մարգարիտ:

116․ Ընդգծված բառերից որը հնարավոր է՝ փոխարինիր անձ կամ իր ցույց տվող այլ բառով։

117․ Ընդգծված բառաձևը երբ են սխալ և էրբ ճիշտ։ Սխալ ձևերնն ուղղիր։

Գնալուց մի անգամ էլ պատվիրեց զգույշ լինել:
Քո գնալուց հետո հյուրեր եկան:
Այդ աղջկան փրկելուց քիչ էր մնում ինքը խեղդվեր:
Մարդու կյանքը փրկելուց բարի գործ կ՞ա:
Շտապելուց ամեն ինչ գցում էր ձեռքից:
Շտապելիս ինչ-որ մեկը կանգնեցրեց նրան:
Հոգնել եմ նույն բանն անվերջ ասելուց:
Այդ ասելիս հանկարծ գլխի ընկավ, որ մոռացել է գլխավորը:
Հեռանալիս հիշեցրեց իր հրավերն ու խնդրանքը:
Հեռանալուց հոգնել եմ, ուզում եմ բոլորիդ միասին տեսնել:
Ուշադիր դիտելիս վրան ճեղք կնկատես:
Դա դիտելուց հետո էլ ոչինչ չեմ ուզում տեսնել:

118․ Ժամանակային սխալ ձևով գործածված բայերը գտիր և ուղղիր։

Մեր կյանքի մեջ աշխուժություն էր մտցնում մարդանման կապիկը՝ Չամլին, որն ամեն առավոտ թեյ բերող սպասավորի հետ մտնում էր մեր ննջարանը: Մի ցատկով կտրեց դռնից մինչև մահճակալս  ընկած տարածությունը և թռավ մահճակալիս:  Ի նշան ողջույնի` շտապ-շտապ համբուրում էր ինձ իր խոնավ շուրթերով ու հետո տնքտնքալով հետևում էր, թե ինչպես եմ կաթ, թեյ ու շաքար (հինգ գդալ) լցնում իր բաժակը: Բաժակն ինձնից վերցնում էր հուզմունքից դողդողացող ձեռքով, մոտեցնում շուրթերին ու խմում ահավոր մի ֆռոցով: Առանց դադար տալու ավելի ու ավելի էր բարձրացնում բաժակը, մինչև որ այն շուռ էր գալիս մռութի վրա: Դրանից հետո վրա էր հասնում մի երկար ընդմիջում: Չամլին սպասում էր, որ կիսահալված շաքարը հոսի իր լայն բացված բերանի մեջ: Երբ համոզվեց, որ բաժակի մեջ էլ ոչինչ չկա, խոր հոգոց էր հանում ու բաժակը վերադարձրեց ինձ՝ այն աղոտ հույսով, որ նորից կլցնեմ:

119. Տրված բառերը բաղադրիչների բաժանիր և պարզիր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ինչ ընդհանրությամբ է կազմված։

ա) սահմանադիր — սահման — ա — դիրք զրուխտափայլ — զրուխտ — ա — փայլ, կանխավճար — կանխիկ — ա — վճար, սնափառ — սին — ա — փառ, բաղաձայն — բաղ — ա — ձայն, պարտատեր — պարտ — ա — տեր, կենսախինդ — կենս — ա — խինդ, ջրամուկ — ջուր — ա — մուկ, արևամուկ — արև — ա — մուկ, ձեռագործ — ձեռք — ա — գործ, նորամուտ — նոր — ա — մուտք,

բ) կենարար — կեն — արար, կենսուրախ — կենս — ուրախ, զուգընթաց — զուգ — ընթաց, ջրկիր — ջուր — կիր, ջրհեղեղ — ջուր — հեղեղ, բանբեր — բան- բերող, քարտաշ — քար — տաշող, տնպահ — տուն — պահող, լուսնկա — լույս — ընկնող, մթնկա — մութ — ընկնող, ձնծաղիկ — ձյուն — ծաղիկ, ռնգեղջույր — ռունգ — եղջույր, քարափ — քար — ափ, մոլեռանդ — մոլ — եռանդ, հրձիգ — հուր — ձիգ, քարտաշ — քար — տաշող, ակնհայտ — աչք — հայտնող

Ա և Բ-ն տարբերվում են նրանով, որ Ա-ում կան հոդակապեր, իսկ Բ-ում չկան։

120․ Կետերի փոխարեն ժամանակ ցույց տվող հարմար բառ կամ բարակապակցություն գրիր։

Հին ժամանակ ենթադրում էին, որ Վեզուվի ժայթքման ժամանակ (մ.թ.ա. 79թ.) կործանվել է երեք քաղաք՝ Հերկուլանիումը, Պոմպեյն ու Ստաբիան: Սակայն նոր դարերի նշանավոր հրաբխի լավայի և մոխրի տակ թաղված մի այլ քաղաք են գտել՝ Օպուլենտիսը: Պեղումները վերջնականապես ցույց տվեցին, որ այդ քաղաքում ժամանակին ապրելիս են եղել միայն ունևոր մարդիկ: Աղքատների տներ դեռևս չեն հայտնաբերվել:

Գիտնականները միայն գանգի օգնությամբ մարդու մասին շշատ բան կարող են ասել՝ նրա սեռը, տարիքը, ազգային պատկանելությունը, մարմնի կառուցվածքը, մտավոր ունակությւոնը և այլն: Բայց պարզվում է, որ գանգը <<խոսում է>> ոչ միայն տիրոջ մասին: Հնում գոյություն ուներ այն կարծիքը, որ Աֆրիկա մայրցամաքն ու Սիցիլիա կղզին ժամանակին միացած են եղել: Այդ կարծիքն այլևս ապացուցվել է: Կղզում գտել են երեք միլիոն տարի առաջ ապրած նախամարդու գանգ, որը նման է ոչ թե եվրոպացի, այլ աֆրիկացի իր ժամանակակիցների գանգին: Քանի որ այն ժամանակ նավեր չկային, որ աֆրիկացին նավակով հասներ Սիցիլիա, իսկ լողալով այդքան ճանապարհ կտրելն անհնար է, ուրեմն կզղին մայրցամաքի մասն է եղել:

Posted in հայոց լեզու

հայոց լեզվի քննական նմուշ.

Նարդոս ես և նա

Մի երեկո էլ, սովորական ժամին, պատանի երաժիշտը գոթական ապարանքի բարձր պատուհանի տակ կանգնած՝ իզուր աշխատում էր իր դյութական հնչյուններով դուրս կանչել հավերժահարսին։

Պատուհանը փակ էր։

Պատանի արտիստը, սակայն, չէր հուսահատվում. ջութակը մերթ կանչում հրամայաբար, մերթ խնդրում աղերսագին, մերթ խոսում լալագին, մերթ հառաչում ու լալիս հուսահատորեն։

Պատուհանը միշտ փակ էր։

Այնուհետև, երբ ջութակն իր վերջին հուսահատկան ճիչերն էր արձակում, պատուհանի մի փեղկը կիսով չափ բացվեց, նախ մի դրամ զրնգաց գետնին և ապա թղթի մի կտոր, օդի մեջ պտտվելով, ցած ընկավ պատանի երաժշտի ոտների առջև։

Թուղթը վերցրեց և կարդաց.«Հայրս ասաց, որ իմ և քո միջև անանց անդունդ կա։Մենք վերևն ենք, դու ներքևը, էլ մի՛ գա։ Մոռացի՛ր ինձ»։

Կարդաց, առժամանակ շանթահար մնաց տեղնուտեղը արձանացած, հետո ցնցվեց ուժգնորեն, մի կայծակնացայտ հայացք նետեց դեպի ազնվական ապարանքի բարձունքը, թուղթը, ցասումով լի, ուզեց պատառ-պատառ անել, բայց զսպեց իրեն, խնամքով ծալեց, ծոցը դրեց, ոտով դեն շպրտեց գետնին ընկած դրամը և, ջութակը պինդ սեղմելով վիրավոր կրծքին, հեռացավ անարգանքի կսկիծը հպարտ սրտի մեջ պարուրած։

Այդ օրվանից Վենեցիայի փողոցներում էլ ո՛չ ոք չտեսավ հանրածանոթ պատանի ջութակահարին։

1.Պատ.`

Անցյալ Կատարյալ ա)Վերցրեց բ) ասաց

2.Պատ.`

.Քո վերաբերմունքը արտահայտիր աղջկա երկտողի նկատմամբ:

Սխալ է այդպիսի համեմատություններ անել և այդպիսի տարբերություններ դնել մարդկանց միջև: Մարդուն եթե իրոք սիրում ես կապ չունի թե ինքը ֆինանսական ինչ խնդիրներ ունի կամ չունի, կարևոր է որ դիմացինտ ազնիվ լինի բարեսիրտ ու խիզախ:

3.Պատ.`

«Մայրս ասաց քո և իմ մեջ ամենինչ հնարավոր է: Բայց հայրս քեզ ատում է և այդ պատճառով մենք պետք է փախչենք այս գիշեր:

4.Պատ.`Ինձ շատ հարազատ է Յոհանն Ստռաուսս-ի «Կապույտ Դանուբ» մեղեդին, քանի որ դա իմ տատիկի և պապիկի ամենասիրած մեղեդիներից մեկն է:

5. Պատ.` Հավերժահարս:

6.Պատ.`Օ ձայնավորն է, որ չկա 4-րդ նախադասության մեջ:

7.Պատ.`Իզուր բառը օգտագօրծվում է ապարդյունի իմաստով:

8.Պատ.`Այո, ապարանքը նշանակում է «շքեղ տուն, պալատ»

9.Պատ.`Տարտամել բառը, որը նշանակում է սառցակալել:

10.Պատ.Հետևյալ բառերից կթղան է որ երաժշտական գործիք չէ՛,նշանակում է (գավաթ, բաժակ):

11.Պատ.`

Ա)Երաժիշտ-Երաժիշտներ

Բ)Պատանի-Պատանիներ

Գ)Ապարանք-Ապարանքներ

Դ)Պատուհան-Պատուհաններ

12.Պատ.`Հետևյալներից «էլ»-ն է, որ ձևաբանական վերլուծությունը սխալ է:

13.Պատ.`հեևյալներից «խոսա» տարբերակն է, որ սխալ է:

14.Պատ.`

Ա)Զութակը- Եզակի, Հասարակ, Ուղղական, Ի արտաքին, Որոշյալ:

Բ)Հրամայաբար-Ձևի Մակբայ:

Գ)Մերթ-Ժամանակի Մակբայ:

Դ)հառաչում-Կախյալ, Ձևաբայ, Սահմանական Եղանակ, Անկատար Անցյալ, 3-րդ դեմք, Եզակի թիվ, Չեզոք Սեռ:

15.

16.

17.Պատ.`

Վերջին, արձակում,փեղկը, թղթի, օդի, թուղթը, կարդաց, ներքևը:

18.Պատ.` Հուսահատական:

19.Պատ.` Անանց բառը այդտեղ գործածված է անանցելի իմաստով:

20.Պատ.` Այո, վիհ և խորխորատ բառերը անդունդ բառի հոմանիշներ են:

21.Պատ.`Էլ մի՛ գա: Մոռացի՛ր ինձ:

22.Պատ.`«Էլ» բառը այս հատվածում գրած է այլևս իմաստով:

23.Պատ.`«մի» բառը քանակական թվական է:

24.Պատ.`

Սեռական հոլով`Իմ, Քո:

Ուղղական հոլով.`Հայրս, Զութակը, Դրամը,

Հայցական.`Ինձ, հայրս:

25.Պատ.`Ցած ընկավ:

26.Պատ.` հետևյալներից ասեինք բայաձևն է սխալ:

27.Պատ.`

Դրական`Մոռացիր՛ինձ:

Ժխտական`Մի՛գա:

28.Պատ.` արգելական հրամայական:

29.Պատ.` Այո:

30.

31.Պատ.`

նախադասության որևէ անդամի վրա՝ հաջորդից անջատելու և ցույց տալու համար, որ վերջինիս լրացումը․

32.Պատ.`

Թև-թևի.

Փողոցից-փողոց.

Կաս-կարմիր

Առոք-փառոք.

33.Պատ. առժամանակ բառը նշանակում է որոշ ժամանակ:

34.Պատ.` Կայծայնացայտ հայացք բառակապակցության մեջ կայծայնացայտ բառը փոխաբերական իմաստով է դրված (բարկություն արտահայտող):

35.Պատ.` հոմանիշներ են:

36.Պատ.`Այո, կարող ենք ասել որ տեղնուտեղ բառը նշանակում է հենց նույն տեղում:

37.Պատ.`Ցասում բառին հետևյալներից մենակ սրտմություն բառն է ,որ հոմանիշ չէ:

38.Պատ.` Ցասում բառը ավելի ուժգին բարկություն է քան զայրույթը:

39.Պատ.`

Թավջութակահար.

Սրնգահար.

Դաշնակարուհի.

Տաղվահարուհի.

40.Պատ.`

Ա) Դերբայական դարձվացք են:

Բ)

41.Պատ.`

Ա)Վիրավոր`

Բ)Պարուրած`

42.

43.Պատ.`Ոչ՛, չիշտ չէ:

44.Պատ.` Կիթառ նվագելն է չիշտ: