Posted in Գրականություն

Սասնածռեր

1 Էպոսը ճանաչվել է լավագույնը, քանի որ Էպոսը ընդգրկել է մշակութային շատ արժեքներ և իր մեջ նաև ընդգրկում է համարյա արվեստի բոլոր ճյուղերը:

2 Էպոսը կապված է Կոմիտասի Զանգակատունը ստեղծագործության հետ: Էպոսի թեմայով նաև գրվել են մոտ 41 ստեղծագործություններ:

3 Էպոսի վիպասածների բուն հայրենիքը`Վաղերշ, Սասուն,Վան, Վանաձոր,Արճեշ,Մուշ և այլն:

4 Պատումը գրի է առվել 1873թ. Գարեգին Ս.-ի կողմից: Նաև 1886թ.-ին Մանուկ Աբեղյանի կողմից:

Պատումը գրի են առել մոտ 60 հոգի և 1938-1939թթ.-ին մոտ 60 գրված պատումները, խմբագրությունների հիման վրա կազմվել է ընդհանուր մեկ միասնական բնագիր: Մեր Էպոսը Սասնա ծռերից բացի կոչվել է նաև [Մհերի Դուռ, Սասունցի Դավիթ,Սասնա Փահլևաններ,Դավիթ և Մհեր, և այլ անվանումներով]:

Posted in Գրականություն

Վահան Տերյան Վիհի Եզերքին

Ֆիլմի բովանդակությունը Վահան տերյանի կյանքն էր: Վահան Տեր-Գրիգորյանը Տեր Սուքիաս Գրիգորյանի և Յուղաբերի 12 երեխաներից կրթսերներ էր: Ծնվել էր 1885 թ. Հունվարի 28-ին Գանձա գյուղում:

Նրա երիտասարդ տարիներում նա շատ ծույլ էր և այդ իսկ պատճառով է որ նրա ընտանիքը որոշում կայացրեց որ նա պետք է մեկնի Վրաստան իր եղբայրների հետ և պատրաստվի Լազարյան ճեմարանում ուսում ստանալու:

Վրաստանում <<Ծիածան խմբակ>>-ի հանդիպումների Ժամանակ իր եղբայր Արամի միջոցով ծանոթանում է Ս. Շահումյանի[սոցիալ-դեմոկրատական ակտիվիստ] հետ: Ս. Շահումյանին ծանոթացնում են Վ. Տերյանի ստեղծագործություններին, որն շատ հետաքրքրում է նրան:

1899 թվականի աշնանը Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարանի 3-րդ դասարանը ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանին, Պողոս Մակինցյանին և Ցոլակ Խանզադյանին:

Բացի ռոմանտիկ լինելուց նա շատ ըմբոստ անձ էր և ակտիվ մասնակցում էր հակացարական հեղաթոխությանը: Այս ընթացքում նա հալածանքների է ենթարկվում, որից հետո նրան ձեռփակալում են:

Մեկ ամիս բանտում անցկացնելուց հետո Տերյանը շարունակում է ստոեղցծագործել և ուշադրություն է գրավում: Տերյանը մի քանի անգամ սիրահարվելուց հետո Մոսկվայում հանդիպում է մի չքնախ կնոջ` Անթառամին: Ցավոք նրանց ժամանակը իրար հետ կարճ էր, բայց նրանք շարունակում են իրենց շփումը նամակագրությամբ:

Այդ ընթացում Տերյանը հարաբերություններ ուներ Սուսաննաի հետ: Սուսաննան իմանալով Տերյանի զգացմունքների մասին Անթառամի հանդեպ խանդից ստում է հղիության մասին, որպեսզի Տերյանը ամուսնանա իր հետ:

Posted in հայոց լեզու, Գրականություն, Uncategorized

Համո Սահյան

Համո Սահյանի՝ հատկապես ո՞ր մի բանաստեղծությունը հավանեցիր, ինչո՞ւ:

Բանաստեղծույունների շարքից ես ընտրեցի այս բանաստեղծությունը, քանի որ Սահյանը գեղեցիկ ձևով է ներկայացնում բնությունը ընդգծելով կարևոր հատկանիշները: Ստեղծագործության վերջին տողը ինձ շատ գրավեց, որովհետև այն փաստը, որ բնությունը ինքնաբուժվող է ապացուցում է նրա հզորության գոյությունը:

Եվ ի՞նչ է տվել 

Եվ ի՞նչ է տվել ինձ բնությունը,—
Հավիտյան նորոգ իր հնությունը,
Իր ջրվեժների անքնությունը
Եվ հոգնահոլով իր կրկնությունը…
Իր քարափների համբերությունը,
Իր խղճի առաջ իր գերությունը,
Իր անդունդների տարողությունը,
Սեփական վերքերն ապաքինելու

Համբերության հանդես

Ահա մարդիկ նստած են թատրոնում: Համբերատար սպասում են թատրոնի ավարտին: Մեկը վարկյաններն է հաշվում, մյուսը հեռախոսով է զբաղվում, մեկն էլ քնում է: Ամեն մեկը մի մտքով է տարված լինում բայց ամեն միտքը յուրահատուկ նույն ժամանակ բոլոր հայացքները նայում են բեմի ուղղությամբ:

Ահա մարդիկ կանգնած են բեմում: Համբերատար սպասում են միջոցառման շարունակությանը: Շարունակություն չի լինում դերասաններից մեկը խառնվում է իրար մոռանում է իր խոսքերը և անհույս է թողում հանդիսատեսին: Այդ դերասանը խայտառակ լինելուց հետո կայծակնային արագությամբ փախնում է բեմից: Հանդիսատեսը սպասում էր շատ վստահ լինելով որ սա այս խաղի վերջը չեր, և իրոք այդպես էր: Մի մարդ է լինում ով բարձրանում է բեմ անգիր իմանալով այդ դերի խոսքերը, փրկում է խաղը: Խաղի վերջում հանդիսատեսը մեկ մարդու պես ծափահարում է դերասաններին բայց կարցես թե ավելի շատ այն մարդուն ով փրկեց այդ խաղը:

Posted in Գրականություն

Եղիշե Չարենց

Առցանց ուսուցման նախագծեր

Համացանցի օգնությամբ փորձիր պարզել` ինչ ասել է

  • տրիոլետ – Բանաստեղծության կառուցման կայուն ձև, որը բաղկացած է ութ տողից։Տրիոլետի առաջին տողը նույնությամբ կրկնվում է իբրև չորրորդ և յոթերորդ տողեր, իսկ երկրորդ տողը՝ իբրև ութերորդ տող։ Համապատասխանաբար բանաստեղծությունը ունի ընդամենը երկու հանգ, որոնք կրկնվում են չորսական անգամ։
  • սոնետ – Բաղկացած է 14 տողից՝ սկզբում երկու քառատող և վերջում երկու եռատող։
  • ռուբայաթ – քառյակ
  • գազել – Արևելյան քնարերգության մեջ մշակված երկտող տներով ոտանավոր, որոնք միահյուսվում են ամեն զույգ տողի վերջում կրկնվող հանգավորումով։

Եղիշե Չարենցի ստեղծագործություններից բեր համապատասխան օրինակներ:

Տրիոլետ

Այսօր Ձեր մատները, տիկի՛ն,
Նման են հեռու մի հուշի.
Մաղում են կապույտ մի փոշի,
Այսօր Ձեր մատները, տիկին։
Հին բույրն եմ զգում ես կրկին,
Հին բույրը անցած, ուրիշի,—
Այսօր Ձեր մատները, տիկի՛ն,
Նման են հեռու մի հուշի…

Սոնետ

Ես ինչպե՞ս Ձեզ չսիրեմ։ — Դուք արվեստ եք ու հոգի։
Օ, կարելի՞ է արդյոք պրոֆիլը Ձեր չսիրել։
Ով երգ ունի իր սրտում ու սովոր է գեղեցկի՝
Նա պարտավոր է Ձեզ բյուր, հազար սոնետ նվիրել։

Դուք այնպես մե՜ղմ եք խոսում։ Երբ Դուք կարդում եք, տիկի՜ն,
Ձեր շրթունքները գունատ նմանվում են հասմիկի։
Եվ Ձեր աչքերը, գիտե՞ք, առանց ներքին կրակի,
Լուսաշող են՝ Ձեր կրծքի քարերի պես թանկագին։

Իսկ երբ ականջ եմ դնում ես Ձեր թեթև քայլերին —
Թվում է ինձ, թե նոքա տրիոլետներ[1] են երգում

Եվ այդ երգով հմայված՝ սիրտս տխրում է լռին։
Եվ Դուք գիտե՞ք, որ սիրուց հիվանդացած իմ հոգում
Ես միշտ լսում եմ թեթև, թավ թրթիռներ ջութակի —
Երբ համբուրում եմ ես Ձեր բարակ մատներն ապակի։

Ռուբայաթ

Նա գնաց ու կրկին եկավ— երեկվա իմ սիրած սիրեկանը,
Բայց տեսա, որ արդեն չկա— երեկվա իմ սիրած սիրեկանը։
Կանգնած է մի երրո՛րդը դեմս.— այդ նա չէ՛ այլևս, նա չէ՛.—
Եկած է— ու կարծես չեկած— երեկվա իմ սիրած սիրեկանը։

Գազել

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:

Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:

Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:

Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց –
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Մտորում ես դու տխուր, և օրրում է թթենին
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:

Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…

Posted in Գրականություն

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի

Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցին Երևանի հնագույն եկեղեցիներից մեկն է։ Այն բազմիցս վերակառուցումների է ենթարկվել: Ըստ արձանագրության և մատենագիտական աղբյուրների` եկեղեցին սկզբնապես կոչվել է Սուրբ Աստվածածին, իսկ Զորավոր անունը ստացել է ավելի ուշ: Զորավոր բառի երկու բացատրություն կա:

Այս անվանումը կապված է Սուրբ Անանիա առաքյալի «ամենազոր» նշխարների հետ: Զորավոր կոչվելու պատճառներից է նաև, որ եկեղեցում ժամանակին պահվել է հրաշագործություններով հայտնի «Զորավոր» Ավետարանը (13-րդ դար): Այսօր այս Ավետարանը գտնվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում և կրում է 4060 համարը: Այն այնքան մեծ զորություն է ունեցել, որ նրա հետ կապված բազում հրաշքներ են պատմվում:

Զորավոր եկեղեցին հնում մի փոքրիկ ու վայելուչ մատուռ է եղել, որը կառուցվել է Անանիա առաքյալի գերեզմանի վրա: Նրա նշխարները այստեղ են բերվել և ամփոփվել դարեր առաջ «վաղնջական ժամանակներից» (Առաքել Դավրիժեցի):

Ըստ պատմական աղբյուրների, խուսափելով Մելքիսեթ կաթողիկոսի հալածանքներից, Մովսես Սյունեցի վարդապետը Կարին մեկնելու համար Էջմիածնից Երևան փոխադրվելով, մնում է այնտեղ ու մտադրվում վանք հիմնադրել: Քրիստոնյա երևանցիների և վաճառականների միջոցներով ու օգնությամբ Մովսես Սյունեցի վարդապետը վանք է հիմնում Սուրբ Անանիա առաքյալի մատուռ-դամբարանի տեղում: Կառուցվում է եկեղեցի, մատուռ, շուրջանակի պարիսպ, միաբանական խուցեր, առաջնորդարան: Վերջացնելով բոլոր շինվածքները՝ վարդապետն իր միաբաններով բնակվում է այնտեղ և հիմնում անապատ ու վանական դպրոց: Ծաղկուն ու լայն գործունեություն ծավալող վանքի համբավն այդ տարիներին հայտնի էր անգամ Հայաստանի սահմաններից դուրս: 17-րդ դարի պատմիչ Առաքել Դավրիժեցու վկայությամբ վարդապետի ուսմունքի և բարի կենցաղավարության համբավը տարածվեց Հունաստանում, Քուրդիստանում, Վրաստանում, Պարսկաստանում, որովհետև բոլոր երկրներից վաճառականներ էին գալիս այնտեղ, տեսնում էին ու համբավը տանում: Բացի Սբ. Անանիայի քարակերտ մատուռից, Մովսես Սյունեցու կառուցածները փայտակերտ էին, որի պատճառով էլ 1635-1636թթ. թուրք-պարսկական պատերազմի ժամանակ այրվեցին ու ոչնչացան:

Վանքի վերաշինությունը կատարվել է Փիլիպոս կաթողիկոսի օրոք (1632-1635թթ.), և ըստ դեպքերի ականատես Առաքել Դավրիժեցու` այս անգամ ոչ թե փայտից, այլ քարից: Սակայն նորակառույց վանքին նույնպես վիճակված չէր երկար գոյատևել: Երևանը, որ հաճախակի պատահող տարերային աղետների կենտրոն էր, 1679թ, հունիսի 4-ին վերապրեց սարսափելի և ավերիչ երկրաշարժ: Այն ավերակների վերածեց վանքն ու կից բոլոր կառույցները։

Ներկայիս եկեղեցին՝ զանգակատնով, կառուցվել է երկրաշարժից հետո նույն տեղում, 1693թ. Երևանի մեծահարուստ, հայտնի հայ վաճառական Խոջա Փանոսի նվիրատվությամբ ու բարեգործական միջոցներով:

Սբ. Զորավոր Աստվածածին եկեղեցու արևմտյան դռան ձախ կողմում տեղադրված պատկերազարդ խաչքարի վրա հիշատակվում է Գեղամյան տոհմի Մեծ Յուզբաշու երրորդ որդի Գաբրիել հարյուրապետի անունը` որպես տոհմի արժանի ժառանգ։ Արձանագրության (1793 թ.) մեջ նշված է, որ Սբ. Զորավոր եկեղեցին նորոգվել է Գաբրիել հարյուրապետի կողմից` Ղուկաս կաթողիկոսի օրոք, որ ի հիշատակ իր տոհմի`վերանորոգել է տվել տաճարի խախտված տանիքը։

Խոջա Փանոսի կենդանության տարիներին Անանիա առաքյալի գետնափոր դամբարանի մուտքը եկեղեցու միջից է եղել։ 1889թ. դամբարանը զատվել է եկեղեցուց, վրան առանձին գմբեթավոր մի փոքրիկ շինություն է կառուցվել, դրսից առանձին մուտք է բացվել, որի մասին վկայում է դամբարանի ճակատի պատի մեջ հագցրած մարմարյա տախտակին փորագրված արձանագրությունը։

Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու եզակի գանձերից է նաև նկարիչ Նաղաշ Հովնաթանյանի որմնանկարը, որը պատկերում է Մարիամ Աստվածածնի` մանուկ Հիսուսին խաչին զոհաբերելու տեսարանը:

Խորհրդային տարիներին տարբեր նպատակների ծառայեցվելուց հետո, Սբ. Զորավոր եկեղեցին վերադարձվեց հավատացյալներին, դարձավ գործող: 1961թ. Վազգեն Ա-ի ջանքերով սկսվեցին Սբ. Զորավոր եկեղեցու վերականգնման աշխատանքները, իսկ 1970-ական թվականներին, Մայր Աթոռի հովանու ներքո, հիմնովին նորոգվեց: Նորոգվեցին պատերի խարխլված հատվածները, կտուրի ծածկասալերը, երգչախմբի համար ավելացվեց վերնատուն, կառուցվեց երիցատան նոր շենք: Նորոգման ենթարկվեց նաև Սբ. Անանիայի մատուռը՝ կոնաձև վեղարով հանդերձ: Շրջապատը մաքրվեց կիսավեր դարձած շենքերից, իսկ հարավ և արևմտյան կողմի հարթակները սալարկվեցին քարով: Եկեղեցու հիմնական վերանորոգումն ու շրջապատի բարեկարգումը կատարվեց Մայր Աթոռի բարերար, ֆրանսահայ Սարգիս Պետրոսյանի նվիրատվությամբ:

Այսօր էլ Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցին և նրա շրջակայքը շարունակվում են բարենորոգվել բազմաթիվ հավատավոր բարերարների նվիրատվություններով

Posted in հայոց լեզու, Գրականություն

Բառարանընթերցում

Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար

Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար,
Ես երազեցի արեւի մասին:
Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար –
ունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին:
Ես երազեցի արեւի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն՝
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն՝
Արեւանման, արնավառ խոսքի, –
Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար –
Խոսքեր չկային, ու արեւ չկար …

Գիշեր-Օրվա մի մասը մայրամուտից մինչև լուսաբաց:

Ամբողջ-Առանց պակասորդի կամ մնացորդի:

Հիվանդ- Որևէ հիվանդությամբ տառապող, որևէ տեսակետից անառողջ:

Խելագար-Խելագարություն արտահայտող:

Երազեցի- Երազ տեսնել:

Արև- Նույնն է Արեգակ:

Մասին-Վերաբերմամբ, նկատմամբ:

Շուրջ-Գրեթե, համարյա, մոտ

Ձայն-Մեխանիկական տատանումների ազդեցությամբ առաջացող լսողական զգացողություն, այն, ինչ որ մարդը լսում՝ ընկալում է լսողության գործարանով:

Շշուկ-Շշունջ, շշնջյուն, փսփսուք:

Լուսին-Երկնային մարմին, երկրի ամենամերձավոր արբանյակը, որ լույս է տալիս Արևի լույսի
անդրադարձումով:

Ոսկի- Ոսկյա իրերի՝ զարդերի ընդհանուր անվանում:

Posted in Գրականություն

Վահան Տերյան

Անուշ անուրջով պաճուճիր հոգիս,

Նստիր մահճիս մոտ ու տխուր երգիր,

Մոր պես քնքշաբար մոտեցիր դեմքիս,

Խաղաղ փայփայիր սիրտս տարագիր։

Լայն դաշտերի մեջ դանդաղ մշուշում,

Լքված լռության ծածկոցն է իջել.

Իմ սիրտը հավետ կարոտն է մաշում,

Իմ տխուր հոգում երգերն են ննջել։

Երգի՛ր ինձ համար, երգի՛ր ինձ համար,

Ինձ հեքիաթ ասա, անրջանք բեր ինձ,

Ցրիր քո երգով մռայլ ու համառ

Աշնան գիշերը իմ լքված սրտից։

Վերլուծություն

Այս բանաստեղծությունում, Տերյանը պատմում էր իր քնքուշ սիրո մասին