Posted in Աշխարհագրություն

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում երկրի տնտեսության ճյուղերից մեկն է։ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը 2013 թվականից հատել է 1 միլիոնի սահմանագիծը։ 2016 թվականի ընթացքում, չնայած ներքին ու արտաքին լուրջ խնդիրներին (Քառօրյա պատերազմ և ՊՊԾ գնդի գրավում), Հայաստանում զբոսաշրջությունը ոչ միայն չնվազեց, այլև նախորդ տարվա համեմատ ավելացավ մոտ 6 %-ով՝ հասնելով 1,26 միլիոնի։

Զբոսաշրջիկները իրենց հանգիստն անցկացնում են մայրաքաղաք Երևանում, որտեղ կենտրոնացած են հյուրանոցների ու զբոսաշրջային ծառայություններ մատուցող կազմակերպությունների զգալի մասը, ինչպես նաև՝ Երևանից դուրս գտնվող լեռնային բնակավայրերում՝ Ջերմուկում, Ծաղկաձորում, Դիլիջանում և այլուր՝ պարբերաբար այցելություններ կատարելով նաև Հայաստանի պատմամշակութային վայրեր ու բնության հուշարձաններ։

Ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ տեղացիների համար բավականին գրավիչ են ոչ միայն Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր դասական ուղևորությունները, այլև արշավային տուրիզմի գրեթե բոլոր տեսակները, այդ թվում՝ քայլարշավ, լեռնագնացություն, քարանձավախուզություն և այլն:

Հայաստանն ունի հազարավոր տարիների պատմություն, որի վկայությունն են հանդիսանում երկրի տարբեր հատվածներում գոյություն ունեցող հայկական ճարտարապետական կոթողները։ Դրանք կարելի է բաժանել 4 խմբի՝ նախնադարյան, հնադարյան, միջնադարյան և նոր ու նորագույն ժամանակների։

«Թռչունների քարանձավ»։ Այստեղ հայտնաբերվել է աշխարհի ամենահին կոշիկը, որը թվագրվում է մ.թ.ա. 4-րդ հազարամյակին։ Քարայրներով Վայոց ձորից առավել հարուստ է Սյունիքի մարզը (Գորիս, Խնձորեսկ և այլն)։ Այստեղ է գտնվում աշխարհի հնագույն աստղադիտարաններից Քարահունջը։

Գառնու Տաճար

Տրդատ Ա-ն մ. թ. 65 թվականին մեկնում է Հռոմի կայսր Ներոնի մոտ՝ թագադրվելու։ Մինչ այդ Հայաստանում Հռոմի ազդեցությունը վերականգնելու նպատակով պատերազմ սկսվեց (54-63 թվականներ) Պարթևստանի դեմ, որն ավարտվեց հայ-պարթևական ուժերի հաղթանակով։ Հռանդեայի պայմանագրով (64 թվական) որոշվեց, որ հայոց արքա Տրդատ Ա-ն իր թագը ստանալու է Ներոնից։

Հռոմեական զորքերը 59 թվականին գրավել, ավերել ու հրկիզել են Հայաստանի մայրաքաղաք Արտաշատը։ Ներոնի ցուցումով Կորբուլոնը Տրդատ Ա-ի հետ 64 թվականին ստորագրել է Հռենադայի հաշտության պայմանագիրը, ճանաչել Մեծ Հայքի անկախությունը, իսկ Տրդատին՝ Հայաստանի թագավոր, պայմանով, որ նա մեկնի Հռոմ և թագադրվի Ներոնի ձեռքով։ 65 թվականին Տրդատ Ա-ն իր ընտանիքով՝ կնոջ ու երեխաների, եղբորորդիների, ինչպես և 3 հազար հայ ու պարթև հեծելազորի, շքախմբի և հռոմեական մի հատուկ զորամասի ուղեկցությամբ ցամաքային ճանապարհով ուղևորվում է Հռոմ։ Նրանց ամենուր հանդիսավոր ու փառահեղ ընդունելություն են ցույց տալիս։ Ուղևորության ամբողջ ծախսը (օրական մոտ 200 000 դինար-դրաքմե, այսինքն՝ մոտ 160 000 ոսկի ռուբլի) վճարում էր Հռոմեական կայսրությունը։

Ներոն կայսրը Տրդատին ընդունում է սիրալիր։ Ներապոլիս և Հռոմ քաղաքներում նրա պատվին կազմակերպվել են շքեղ հանդեսներ ու մրցախաղեր։ Տրդատ Ա-ին Ներոնը թագադրել է Հռոմի ֆորումում՝ բազմության և զորքի ներկայությամբ։ Այդ իրադարձությունը նկարագրում է Դիոն Կասիոսը. այդ օրը Տրդատը, բռնադատելով իր հպարտությունը, պատեհության և անհրաժեշտության առաջ դարձավ ծառայամիտ, առանց ուշադրություն դարձնելու, թե ստորացուցիչ ինչ խոսքեր էր բարբառելու իր ստանալիք պարգևի հույսով։

Posted in Աշխարհագրություն

Անասնապահություն

  1.  Որո՞նք են տվյալ ուղղության զարգացման նախադրյալները և խոչընդոտները

Անասնաբուծությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության առաջատար ճյուղերից մեկը: Վերջին մի քանի տարիների ընթացքում երկրի գյուղատնտեսության համախառն արտադրանքի գրեթե 40 %-ը ստացվում է անասնաբուծությունից:

(Նախադրյալ) Քանի որ`

Անասնապահության կերային բազան ևս բնական լանդշաֆտների գոտիականությանը համապատասխան ունի վերըն թաց տարածում: Ավելի ընդհարձակ
են ﬔրձալպյան տիպի արոտավայրերը (2000-2600 մ բարձրություններում),
երկրորդ տեղում է կերահանդակների տափաստանային տիպը: Դրանք ﬔծ
արժեք են ներ կայացնում հատկապես խոշոր եղջերավոր անասունների համար,
որով հետև խոստածա կը բավականին բարձր է, իսկ բուսակազմը` բազմազան:

Այդ նպատակով եվրոպական երկրներից ներկրվել են բարձր մթերատվությամբ և ամուրկազմվածքով կաթնատու և կաթնամսատ (հիﬓականում սիﬔնթալ, շվից,
հոլշտին ցեղատեսակների)
տոհմային երինջներ:

(Խոչնդոտ) Քանի որ`

Անասնապահության զարգացման
հնարավորությունները պայմանավորված են նախ և առաջ դրա կերային բազայով: Աշխարհի պետությնների ﬔծ մասում, ինչպես և Հայաստանում, տարվա
տաք սեզոնին անասունները սնվում են բնական արոտային թարմ խոտով, իսկ
ցուրտ սեզոնին` նախօրոք կտակված մսուրային կերով: Մեր երկրում արոտային կերը բավարար է, բայց անբավարարէ մսուրային կերը:

Ձկնամթերքի պակասություն:

2. Զարգացման ի՞նչ պատմություն է անցել տնտեսության տվյալ ճյուղը

Խոշոր անասունների ձմեռվա սեզոնի մսորային կերի պակասության խնդիրը լուծելու համար`

օգտագործում են բնական խոտհարքները, կերային մշակաբույսերը (բազմամյա միամյա խոտաբույսեր,
անասնակերի եգիպտացորեն, կերային արմատապտուղներ), ինչպես նաև
խտացված և համակցված կերը, որն արտադրվում է արդույնաբերական եղանակով:

3. Ինչպե՞ս եք պատկերացնում տվյալ ճյուղի զարգացման հեռանկարը

Վերջին տարիներին անասնաբուծության ոլորտում իրականացված
արմատական բարեփոխուﬓերի շնորհիվ հնարավոր է դարձել, հատկապես
խոշոր եղջերավոր կենդանիների պահել ավանդական պայմանները
փոխարինել ժամանակակից տեխնո լոգիաներով, իսկ ցածր մթերատ
կենդանիների փոխարեն բուծել ﬔր երկրի բնակլիմայական պայմաններին
առավել հարմարված համաշխարհային լավագույն դասական ցեղերի բարձր
մթերատու կենդանիներ:

Posted in Աշխարհագրություն

Վառելիքաէներգետիկ համակարգ

1. Որո՞նք են տվյալ ճյուղի զարգացման նախադրյալները և խոչընդոտները

Առաջնահերթ խնդիրն է ապահովել այնպիսի առաջընթաց, որը
բնապահպանական խնդիրների ներդաշնակեցման և հավասարակշռման միջոցով
նախադրյալներ կստեղծի հաջորդ սերունդների կայուն զարգացման համար:

2. Զարգացման ի՞նչ պատմություն է անցել տնտեսության տվյալ ճյուղը

ՀՀ կառավարությունը ոլորտի հետագա զարգացման նպատակով կատարել է մի շարք կարևոր քայլեր և զգալի ներդրումներ: Հայաստանի էլեկտրաէներգետիկան հետխորհրդային՝ 1990ականների դաժան ճգնաժամից հետո, շնորհիվ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի վերաբացման, մշտապես ավելցուկային հզորություն է ունեցել։ Հայաստանը ենթադրվում է, որ ունի նավթի և գազի պաշարներ, սակայն ներկայումս համարյա այդ բոլորը ներկրում է Ռուսաստանից։

3. Ի՞նչ դեր ունի տվյալ ճյուղը ՀՀ-ի համար

ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգնպատակաուղղված է ապահովելու Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներին համահունչ Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությունը: Հայաստանը որդեգրել է կայուն տնտեսական զարգացման քաղաքականություն, որը ենթադրում է տնտեսության ճյուղերի համաչափ զարգացում և այդ ենթատեքստում էներգետիկան որպես հասարակության
զարգացում ապահովող կարևորագույն ոլորտ, իր որակական և քանակական
զարգացումներով կոչված է ապահովելու երկրի առաջընթացն ու տնտեսության
զարգացումը: Մեր
երկրի ընդերքի ածխաջրածնային վառելիքի սահմանափակ պաշարների
առկայության պայմաններում էներգետիկ ապահովվածության համար հրամայական
է դարձել էներգետիկ պաշարների, այդ թվում նաև էներգիայի վերականգնվող
աղբյուրների (վերականգնվող էներգետիկա) լայնածավալ օգտագործումն ու
լիակատար ներառումը վառելիքաէներգետիկ հաշվեկշռի մեջ:

4. Ի՞նչ կապ ունի տվյալ ճյուղը տնտեսության այլ ճյուղերի հետ

Լինելով սակավ էներգակիրներ ունեցող երկիր` Հայաստանն այսօր տարածաշրջանում էլեկտրաէներգիա արտահանող երկիր է։ 2007, 2011 թվականներին հանրապետությունից արտահանվել է մոտ 4 մլրդ կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ ՀՀ կառավարությունը ոլորտի հետագա զարգացման նպատակով կատարել է մի շարք կարևոր քայլեր և զգալի ներդրումներ։

Posted in Աշխարհագրություն

ՀՀ տնտեսությունը

Սննդի արդյունաբերոթյուն

  1. րո՞նք են տվյալ ճյուղի զարգացման նախադրյալները և խոչընդոտները

Նախդարյալներից մեկը այն է, որ մենք ունենք բարենպաստ պայմաններ այդ ոլորտի զարգացման համար։ Իսկ խոչընդոտներից է օրինակ բյուջեն, որը գումար չի տրամադրում ապրանքը արտահանելու համար:

2. Զարգացման ի՞նչ պատմություն է անցել տնտեսության տվյալ ճյուղը

ԽՍՀՄ-ի փլուզման նախաշեմին ճյուղը միավորել է 200-ից ավելի ձեռնարկություններ (18 ենթաճյուղ) և տվել ՀՀ արդյունաբերության համախառն արտադրանքի ընդհանուր ծավալի 18,8 %-ը (1990)։ 1995 թվականից սննդի արդյունաբերությունը ՀՀ արդյունաբերության առաջատար ճյուղերից է, որին բաժին է ընկնում համախառն արդյունաբերական արտադրանքի 37 %-ը։ Ճյուղը միավորում է գինու-կոնյակի, հանքային ջրերի, ալրաղաց, կաթնամթերքի, մրգի և բանջարեղենի, պահածոների, ծխախոտի, մսամթերքի, ձկնեղենի արտադրության հարյուրավոր խոշոր, միջին ու մանր ձեռնարկություններ։

3. Ի՞նչ դեր ունի տվյալ ճյուղը ՀՀ-ի համար

Այս ճյուղը մեր ժողովրդին ապահովում է սննդով: Այն որոշ չափով նույնիսկ զարգացնում է տուրիզմը որովհետև շատ երկրներից գալիս են Հայաստան գինի համտեսելու համար:

4. Ի՞նչ կապ ունի տվյալ ճյուղը տնտեսության այլ ճյուղերի հետ

Այս ճյուղը մեծ կապ ունի գյուղատնտեսության հետ: Գյուղատնտեսությունն է տալիս մրգերը, կաթնամթերքը և այլն:

5. Ինչպե՞ս եք պատկերացնում տվյալ ճյուղի զարգացման հեռանկարը

Posted in Աշխարհագրություն

Աշխարհագրություն

Կանադայի ներկայիս բնակչությունը 37,742,154

Կանադայի բնակչությունը համարժեք է ամբողջ աշխարհի բնակչության 0.48%

Image result for canada

Հայաստանի ներկայիս բնակչությունը կազմում է 2,961,020:

ՄԱԿ-ի տվյալներով, տարվա 2020-ի տվյալներով, Հայաստանում 2020 թվականի բնակչությունը գնահատվում է 2,963,223 մարդ:

Հայաստանի բնակչությունը համարժեք է ամբողջ աշխարհի բնակչության 0,04% -ին:Բնակչության թվով երկրների (և կախվածության) ցանկում Հայաստանը զբաղեցնում է 137-րդ տեղը:

Map of Armenia
Posted in Աշխարհագրություն

Աշխարհագրություն

Դեղին գույնով նշված է ոսկու հանքավայրը, ինչից էլ և երևում է, որ Հայաստանում կա ոսկու մեկ հանքավայր:
Նարնջագույնով նշված են պղնձի երկու հանքավայրերը:
Կապույտ գույնի նշվածները ցույց են տալիս երկաթի հանքավայրերը:
Երկու իրարից ոչ չափազանց հեռու գտնվող հանքերը մոլիբդենի հանքերն են:
Երկնագույնով նշված են հանքային ջրերը:
Նշվածներից ամենաշատ հանքերը սևով նշվածներն են՝ տուֆի հանքերը: