Posted in Քիմիա

Հալոգեններ

Քիմիական տարրերի պարբերական համակարգի 7-րդ խմբի գլխավոր ենթախմբի տարրերը (ֆտոր` F, քլոր` CI, բրոմ` Br, յոդ` I) անվանվում են հալոգեններ: Հալոգենների խմբին է պատկանում նաև ռադիոակտիվ աստատ` At տարրը, որի քանակը երկրակեղևում անչափ փոքր է: Ֆտորը և քլորը դեղնա-կանաչ գույնի գազեր են։ Բրոմը մուգ կարմիր գույնի հեղուկ է, իսկ յոդը կոշտ բյուրեղանման մուգ մոխրագույն նյութ։

Հունարենից թարգմանությամբ հալոգեն նշանակում է աղ ծնող։ Նման անվանումը բխում է այն փաստից, որ հալոգենները մետաղներին միանալիս աղեր են առաջացնում։

Հալոգենների քիմիական ակտիվությունը բավականին մեծ է, որի պատճառով բնության մեջ ազատ վիճակում չեն հանդիպում: Հալոգեններն ազատ վիճակում շատ թունավոր են, նույնիսկ յոդը, եթե նրա կոնցենտրացիան օդում մեծ է: Քլորի ատոմի կառուցվածքն է (17,18) 17: Յոդի ատոմի կառուցվածքն է (53,74) 53:  Բրոմի ատոմի կառուցվածքն է (35,44) 35: Ֆտորի ատոմի կառուցվածքն է (9,10) 9:

Քլորի վալենտականությունը և օքսիդացման աստիճանը միացություններում

Քլորի վալենտականությունը երբ մեկ է օքսիդացման աստիճանը +1, −1, 0 է։ Երբ երեք է՝ +3, +5, +7:

Հալոգեն պարզ նյութերի ֆիզիկաքիմիական հատկությունները։

  • Հալոգեններն ազատ վիճակում շատ թունավոր են, նույնիսկ յոդը, եթե նրա կոնցենտրացիան օդում մեծ է:
  • Կապը երկու ատոմի միջև կովալենտային, ոչ բևեռային է:
  • Քլորը, բրոմը և յոդը ջրում վատ են լուծվում, ֆտորը փոխազդում է ջրի հետ:
  • Մոլային զանգվածի մեծացման հետ հալոգենների հալման և եռման ջերմաստիճանները բարձրանում են, մեծանում է խտությունը, ինչը պայմանավորված է  միջմոլեկուլային փոխազդեցության ուժերի մեծացման հետ։
  • Հալոգենները գոյություն ունեն երկատոմ մոլեկուլների ձևով, որոնք առաջանում են հալոգենների ատոմների արտաքին էներգիական մակարդակի կենտ էլեկտրոնները զույգվելու հաշվին:

Քլորի և նրա միացությունների կիրառությունը

Մեծ քանակով քլոր է ծախսվում օրգանական նյութերի քլորացման վրա: Այդպես ստացվում են տարբեր պլաստմասսաներ, կաուչուկ, բույսերի պաշտպանության միջոցներ, սինթետիկ մանրաթելեր, ներկեր, դեղամիջոցներ, լուծիչներ: Քլորը կիրառում են բամբակյա գործվածքների և թղթի սպիտակեցման համար: Քլորը ոչնչացնում է հիվանդածին միկրոօրգանիզմները, և այդ պատճառով այն օգտագործում են խմելու ջրի վարակազերծման համար: Լույսի ազդեցությամբ ջրի հետ փոխազդելիս` քլորն առաջացնում է ատոմական թթվածին (Օ), որն էլ վարակազերծում է ջուրն ու մեծաթիվ նյութեր գունազրկում:

Աղաթթվի և նրա աղերի կիրառությունը

Աղերը լայն կիրառություն ունեն կենցաղում։ Կան աղեր, որոնք օգտագործվում են գյուղատնտեսության մեջ որպես պարարտանյութ կամ թունաքիմիկատ:

«Ընտանեկան դպրոցի հարցեր»

  • 1. Ինչո՞ւ  են 7֊րդ  խմբի գլխավոր  ենթախմբի տարրերին անվանում «հալոգեններ».

Նման անվանումը գալիս է այն փաստից, որ հալոգենները մետաղներին միանալիս աղեր են առաջացնում։

  • 2. Ինչո՞ւ են հալոգենները համարվում կենսական տարրեր…

Հալոգենները առաջացնում են բարդ օրգանական նյութեր, ապահովելով օրգանիզմների կենսագործունեությունը։

  • 3. Որո՞նք են հալոգենների միացությունների դերը մարդու օրգանիզմում….

Մարդու օրգանիզմում օրինակ յոդն անհրաժեշտ է հատկապես վահանաձև գեղձի կողմից արտադրվող հորմոնի համար: Բացի այդ մարդու և կենդանիների ստամոքսում արտադրվում է աղաթթու, որը կազմում է ստամոքսահյութի 0,3%-ը և անհրաժեշտ է սննդի նորմալ մարսողության, ինչպես նաև սննդի հետ օրգանիզմում ներթափանցող հիվանդագին մանրէները ոչնչացնելու համար։

  • 4. Կարելի՞ է խմելու ջուրը ախտահանել քլորով… Պատասխանը հիմնավորեք…

Չնայած նրան, որ քլորը շատ վնասակար է մարդու օրգանիզմի համար, ջուրը կարելի է արտահաել քլորով, եթե չանցնենք չափը։

  • 5. Աղաթթվի  ո՞ր  աղի  0.9%֊անոց ջրային  լուծույթն  է  կոչվում «ֆիզիոլոգիական լուծույթ»
  • 6. Ի՞նչ է ժավելաջուրը…

Ժավելաջուրը կալիումի հիպոքլորիդի՝ KClO և Կալիումի քլորիդի՝ KCl ջրային լուծույթն է։ Հաճախ «ժավելաջուր» է անվանվում նաև նատրիումի հիպոքլորիդը՝ NaClO, որը օժտված է նույն հատկություններով, ավելի էժան և հեշտ եղանակով է ստացվում։

  • 7. Ի՞նչ է քլորակիրը…

Քլորակիրը կալցիումի հիդրօքսիդի և քլորի փոխազդեցության արդյունքն է: Քլորի հոտով սպիտակ փոշի է։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s