Posted in Uncategorized

Սեբաստացու օրեր

Հոգևոր տարածքներ կան, որոնք հարկ է, որ անձեռնմխելի լինեն ցանկացած ոտնձգությունից, ցանկացած միջամտությունից, ցանկացած նպատակադրումներից: Այս ամենը քաջ գիտակցում էր Մխիթար Սեբաստացին: Աբբահոր համար, անկախ ամեն բանից, անկախ իր նկատմամբ ունեցած կղերական հետադիմության վերաբերմունքից, այդպիսի հոգևոր տարածք էր Հայաստանն ու հայ առաքելական եկեղեցին: Դա էր պատճառը, որ Մխիթար Սեբաստացին՝ Կաթոլիկ եկեղեցու աբբահայրը արգելել էր իր հետնորդներին Հայոց աշխարհում կաթոլիկություն քարոզելը, քաջ գիտակցելով, որ Հայաստանը հայ առաքելական եկեղեցու հոգևոր տարածքն է: Նա նպատակադրվել էր կրթել, լուսավորություն տարածել հայ ժողավրդի լայն խավերի մեջ և իր համախոհների հետ հաջողությամբ կատարել է այդ վեհ առաքելությունը: Մխիթար Սեբաստացուց հետո նրա արժանի հետևորդները` Գ. Ավետիքյանը, Մ. Ավգերյանը, Մ. Ջախջախյանը, Ղ. Ալիշանը, Մ. Չամչյանը և էլի շատ ուրիշներ հավատարիմ են մնացել նախանշված սկզբունքին:

— Իսկ ինչո՞ւ կոչվեց հենց Մխիթար Սեբաստացու անունով:

— Կրթահամալիրի, հետազոտական-կրթական միջավայրի հոմանիշը միաբանությունն է: Գաղափարակիր, ոգևորված, ստեղծագործող ուսուցիչները մի՞թե վարդապետներ չեն: Բանգլադեշը այն ժամանակ մի տեսակ կղզի էր հիշեցնում, մեկուսացած էր մայրաքաղաք Երևանից, Հայաստանից: Սրան ավելացրեք մեծ ակնածանքը Մխիթար Սեբաստացու, նրա Միաբանության հանդեպ… նոր, կրթական միաբանություն ունենալու համար շատ էլ հարմար անուն ընտրեցինք: Խիզախել էր պետք, ինչպես հայր Մխիթարը:

Որդեգիր Կուսին Վարդապետ Ապաշխարութեան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s